Մեղադրող կողմ. Պաշտպանների միջնորդություններն անհիմն են ու ենթակա մերժման
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանն այսօրվա նիստում հայտարարեց՝ ամբաստանյալների քրեական հետապնդումը դադարեցնելու, քրեական գործը կարճելու վերաբերյալ պաշտպանների միջնորդությունների հիմքում ընկած փաստարկները բազմազան էին՝ «իրավական, ոչ իրավական, ընդհուպ քաղաքական ու վարույթի նպատակներն ամբողջությամբ անտեսող, ինչպես նաև այլ նպատակներ հետապնդող»։
Դատախազն ասաց՝ փաստարկների վերջին խմբին չի անդրադառնա։
«Կարձագանքեմ միայն, որ դրանք դատարանում ասելու համար չեն»,- ասաց մեղադրող կողմը։
Գևորգ Բաղդասարյանն ասաց՝ արձագանքման ենթակա մի քանի հիմնավորում է առանձնացրել կապված Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի հետադարձ ուժ չունենալու, 300.1 հոդվածը խտրական կերպով մեկնաբանվելու ու կիրառվելու, սահմնադրական կարգի տապալման քրեաիրավական նորմի՝ անորոշ լինելու ու դրա հիման վրա անձի քրեական հետապնդման չենթարկվելու, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության հաղթահարված չլինելու հետ։
«Ներկայացված միջնորդություններն ամբողջությամբ անհիմն են ու ենթակա մերժման»,-հայտարարեց դատախազ Բաղդասարյանը։
Դատախազ Պետրոս Պետրոսյանն էլ ասաց՝ միջնորդությունները ենթակա են մերժման։ Նշեց՝ այստեղ բարձացված հարցերը, այդ թվում նախագահի անձեռնմխիելության հետ կապված, դատական ստուգման են ենթարկվել մի քանի անգամ, արժանացել են գնահատման։
«Միանում եմ Բաղդասարյանի հիմնավորումներին, խնդրում եմ միջնորդությունները հենց այդ հիմքով մերժել»,-ասաց Պետրոսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյան. Հիմնավոր կասկած ունեմ, որ 600 հատորում կան բավարար նյութեր տասը սպանությունները բացահայտելու համար
- Հայկ Ալումյանը՝ դատավորին. Ձեզ կոչ եմ անում համարձակ լինել
- Արամ Վարդևանյան. Հետաքրքրի է, թե հետագայում ի՞նչ գործողություններ կձեռնարկվեն «Վիկիլիքս»-ում առկա տեղեկությունների վերաբերյալ
- Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստն ընդմիջվեց
- Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը միջնորդեց դադարեցնել քրեական հետապնդումը իրենց պաշտպանյալի նկատմամբ
- Արմեն Գևորգյանի փաստաբանը միջնորդեց դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը
- Ալումյան. ՍԴ որոշումից հետևում է, որ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվել է ապօրինաբար
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին