Քաղաքական 15:28 11/02/2020 Հայաստան

Դա ցայտնոտի մեջ գտնվող քաղաքական ուժի ղեկավարի խոսք էր. Սիմոնյանը՝ Մարուքյանի հայտարարության մասին

«Աբսուրդ է»,- այսօր լրագրողների հետ զրույցում  անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի՝ սահմանադրական փոփոխությունները բոյկոտելու մասին հայտարարությանը, նշեց Աժ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։ 

Նա նշեց, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը պատասխանատու է իր ընտրողների առջև, և եթե դեմ է սահմանադրական փոփոխությունների համար անցկացվող հանրաքվեին, ապա պետք է մասնակցի «ոչ»-ի քարոզարշավին.

«Եթե իրենք ասում են, որ հակասահմանադրական է, և դեմ են «այո»-ին, սակայն ոչինչ չեն անում, ստացվում է, որ ուղղակի չեն կողմնորոշվել և չգիտեն՝ ինչով են զբաղված»։

Դիտարկմանը՝ Մարուքյանի հայտարարությունը նման է Նիկոլ Փաշինյանի՝ 2015 թվականին սահմանադրական փոփոխություններին չմասնակցելու հայտարարությանը, որտեղ Փաշինյանը նշում էր, որ կեղծ օրակարգ է, և իրենք չեն մասնակցում «ոչ»-ի քարոզարշավին, Ալեն Սիմոնյանն ասաց. 

«Մենք այդ հայտարարության տակ դրած բացատրությունն ունեինք, բայց էստեղ բացատրություն չկա։ Ինքը հասկանում է, որ ՀՀ ժողովուրդը, ամենայն հավանականությամբ, գալու և այո է ասելու։ Եվ դրանից նա խուսափում է, միևնույն ժամանակ չի կարողանում թաքցնել անցյալը, որ կարող է գլխավորել նախագահի չստորագրելուն միտված քայլերը։ Դա ցայտնոտի մեջ գտնվող քաղաքական ուժի ղեկավարի խոսք էր, որը չի կարողանում կողմնորոշվել՝ ինչ է անում։ Մենք 2015 թվականին ասում էինք, որ դա կեղծ օրակարգ է և չէինք մտնում դրա մեջ, իսկ Մարուքյանն ասում է՝  քարոզարշավին մասնակցելով ուժ կտան մեզ»: 

Մարուքյանի այն հայտարարությանը, թե  Փաշինյանն ատելության մթնոլորտ է ստեղծել՝ նշելով, որ սահմանադրական փոփոխություններին այո ասողները կլինեն ազգի նվիրյալներ, իսկ ոչ ասողները՝ հակապետական ուժեր, Սիմոնյանը պատասխանեց, որ քաղաքական հայտարարությունը չպետք է որակել՝ որպես ատելության խոսք։

«Ես կարող եմ պարոն Մարուքյանի ամեն հարցազրույցում՝ սկսած այս վերջին հարցազրույցից, ատելության խոսք գտնել։ Իր խոսելու ձևը, սարկազմը, ծաղրը, ամեն ինչի մեջ կարոլի է գտնել։
Գոյություն ունի քաղաքական խոսք, ասվել է քաղաքական խոսք։ Մենք մի խնդիր ունենք Հայաստանում՝ քաղաքական գործիչները պետք է ազնիվ լինեն, ես այստեղ չեմ տեսնում ազնիվ գործելաոճ։ Չեմ ասում, որ ինքը ազնիվ չի, երբ օրենսդրական նախաձեռնություն է բերում, իրենց մղումների մեջ։ Ընկեր, ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին, 700 հազար մարդ եթե գնաց, ասեց «այո», այդտեղ դու, քո իրավական հնարքները դառնում են առոչինչ»,- ասաց Սիմոնյանը։

Պատգամավորը վստահություն հայտնեց, որ «այո»-ի համար շատ մեծ թվով մարդիկ են քվեարկելու. «ՀՀ քաղաքացին կգնա տեղամաս, կծախսի 5 րոպե և «այո» կասի սահմանադրական փոփոխություններին։ Դրա համար մենք իշխանական ռեսուրս չենք օգտագործել, չենք օգտագործելու և էդ պրիզմայով մեզ նայելն անընդունելի եմ համարում»։

Հարցին՝ կլինի՞ արդյոք «ոչ»-ի ճամբար՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց՝ վստահ է կլինի։
«Կարող է 50 հոգի հավաքվի և «ոչ»-ի ճամբար ձևավորի»,- հավելեց նա։ 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

10:41
Ջերմաստիճանը կնվազի
Հայաստանի տարածքում մայիսի 11-15-ին՝ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ,...
Աղբյուր` Panorama.am
10:31
«Արամ Խաչատրյան» հիմնադրամը և Խաչատրյանի միջազգային փառատոնը կներկայացվեն Եվրոպական փառատոների ասոցիացիայի գագաթնաժողովին
Մայիսի 12-ից 15-ը «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Մարտին Թովմասյանը կմասնակցի Եվրոպական փառատոների...
Աղբյուր` Panorama.am
10:19
Փաշինյանի այցին ընդառաջ ՝ ոստիկանությունն Էջմիածնից 6 հոգու բերման է ենթարկել
Ոստիկանությունը վաղ առավոտյան Էջմիածնից բողոքի ցույցի մասնակիցների է բերման ենթարկել՝ Նիկոլ Փաշինյանի այցը դպրոց չխափանելու համար:...
Աղբյուր` Panorama.am
09:56
Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի
Նախօրեին Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի։ Այս մասին գրում է Իզվեստիան։ Հարուցվել է երկու...
Աղբյուր` Panorama.am
09:25
«Ժողովուրդ». ՆԳՆ-ն ամբողջ ուժերը կենտրոնացրել է ՀՀ կառավարության շենքը արծվաբույնի պես հսկելու գործին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում այժմ թեժ քաղաքական իրավիճակ է, և ներքին գործերի նախարարությունն ամբողջ ուժերը...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Հրապարակ». Տիգրան Ավինյանի և փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հարաբերությունները լարվել են
«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի և փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հարաբերությունները լարվել են,...
Աղբյուր` Panorama.am
09:20
«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն դատարան կներկայանա Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Գագիկ Պողոսյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով՝ մայիսի 29-ին Աջափնյակի դատարանի կաշառքի գործով...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». ԿԳՄՍՆ-ից ուսհաստատություններին հատ-հատ զգուշացրել են, որ փակ պահեն դռները
«Հրապարակ» թերթը գրում է. «ԿԳՄՍՆ-ից երեկ վաղ առավոտից զանգեր են արվել ուսհաստատություններ, հատ-հատ զգուշացրել, որ փակ...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Հրապարակ». Հրապարակի առաջին իսկ կադրերը խուճապ են առաջացրել իշխանական շարքերում
«Հրապարակ» թերթը գրում է. «Մայիսի 9-ին Հանրապետության հրապարակում Բագրատ սրբազանի առաջնորդած հանրահավաքի բազմամարդությունն...
Աղբյուր` Panorama.am
09:11
«Փաստ». Անհայրենիքությունն ուղենիշ դարձրած մարդկանցից այլ բան սպասել չի կարելի
«Փաստ» թերթը գրում է. «Երբ սկսվում էր «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը, ակնհայտ էր, թե իրենց ինչպես են...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Լադանիվան» Եվրատեսիլի եզրափակչում է ելույթ կունենա 19-րդը
Այսօր կկայանա «Եվրատեսիլ 2024» երգի միջազգային մրցույթի եզրափակիչը։
Աղբյուր` Panorama.am
08:51
Հայը, Հայաստանը, Հայրենիքն ու Աստվածը միախառնվում են՝ ձևավորելով պատմության, հավատքի, մշակույթի և աննկուն ամրության օրինաչափություններ
«Մեր այսօրվա զարթոնքի՝ Տավուշյան շարժման խորհրդանիշ դարձած երգի բառային քառատողը պարունակում է անսահմանության ու գոյության էության մեջ խորը թափանցող հասկացություններ»
Աղբյուր` Panorama.am
08:28
Սոցիալական ցանցերում Շարժման հետ ասոցացվող կեղծ էջեր և ալիքներ են բացվում
«Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը զգուշացնում է
Աղբյուր` Panorama.am
08:10
Այսօր անհնազանդության ակցիաներ կլինեն
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ նախօրեին հանրահավաքի ժամանակ խաղաղ անհնազանդության ակցիաների անելու կոչին հետևելով, այսօր...
Աղբյուր` Panorama.am
00:00
Մասնակցում եմ պայքարին, որ այն մի թիզ հողը, որը հայինն է, ոչ մի միլիմետր չտան ուրիշի.Արցախյան ազտամարտի էստոնացի մասնակից
Ազգությամբ էստոնացի, արցախյան պատերազմի մասնակից Ֆելիքս Բուրմանը Panorama.am -ի հետ կիսվեց, թե ինչու է այսօր Հանրապետության հրապարակում՝ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
23:35
Փաշինյանի նմանները կառչած են մնալու իրենց աթոռից մինչև վերջին հայը. Արշակ Կարապետյանի հայտարարությունը
«Համահայկական Ճակատ» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Եղբայրնե՛ր և քույրե՛ր, սիրելի՛...
Աղբյուր` Panorama.am
23:24
Եթե էս մարդը մնաց ղեկավար, էս երկիրն էլ ենք կորցնելու. Շահումյանցի Արա Հովհաննիսյան
«Մենք մերը կորցրել են, գոնե Հայաստանը կարողանանք պահել, ես ժողովուրդը մեղք է։ Եթե էս երկրի ղեկավարը մնաց էս երկիրն էլ ենք կորցնելու։ Էս...
Աղբյուր` Panorama.am
23:05
Հունահայոց կազմակերպություններն իրնց զորակցությունն են հայտնել «Տավուշն հանուն հայրենիքի» շարժմանը
Հունահայոց Ազգային Առաջնորդարանը, Հայ Կաթողիկե Եկեղեցին, մի շարք  կազմակերպություններ իրենց զորակցությունն են հայտնել «Տավուշն հանուն...
Աղբյուր` Panorama.am
22:31
Սա Սրբազանի պայքար չէ՝ սրբազանագույն պայքար է. Նկարիչ Վալերի Խաչատրյան
«Ակնկալիքս այն է որ անպայման պետք է փոփոխություն լինի, իշխանությունը պետք է հրաժարական տա, որովհետև մենք երկիր չունենք մաս-մաս վաճառելու։...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հայաստանը մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների ռազմաուսումնական հաստատությունների համաժողովին
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են. «Մայիսի 7-10-ը Վաշինգտոնում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների...
Աղբյուր` Panorama.am
21:13
Իշխան Զաքարյան գո՛ղ, չես փախչելու․ քեզ բերելու են՝ Նիկոլին դեմ քվեարկես․ Նաիրա Զոհրաբյան
Աժ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց, որ ընդդիմությունը դե յուրե ունի 36  մանդատ՝...
Աղբյուր` Panorama.am
21:09
Սյունիքի մարզում բախվել են «Opel Zafira»-ն ու «KamAZ»-ը, կա 2 զոհ, 1 վիրավոր
Մայիսի 10-ին, ժամը 18:30-ի սահմաններում Սիսիան-Նորավան ավտոճանապարհին բախվել են «Opel Zafira» և «KamAZ» մակնիշի...
Աղբյուր` Panorama.am
20:57
Վաղն անհնազանդության ակցիաներ են լինելու, հանրահավաքը՝ կիրակի. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանը հանրավաքի ավարտին ներկայացրեց ծրագրային քայլերը։ «Վաղն անհնազանդության ակցիաներ են լինելու։ Կիրակի օրը երեկոյան՝...
Աղբյուր` Panorama.am
20:44
Հայելի պահեք ձեր մոտ, տնից դուրս գալուց և տուն գնալուց հայելու մեջ նայեք և տեսեք ձեզ․ Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
Բագրատ Սրբազանը Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ավարտին  անդրադառնալով իր անունն այս կամ այն ուժի հետ կապելուն, ասաց․...
Աղբյուր` Panorama.am
20:23
Սամբիստ Մայիս Ներսիսյանը՝ Եվրոպայի չեմպիոն
Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացվող սամբոյի Եվրոպայի առաջնության մարտական սամբոյի 64 կգ քաշային կարգի եզրափակչում Մայիս Ներսիսյանը ջախջախիչ...
Աղբյուր` Panorama.am
20:11
Նայեցի սրբազանի աչքերին, ասացի՝ հավատում եմ Ձեզ,եթե խաբնվեմ, կկորցնեմ հավատը մարդկության նկատմամբ․ Անաիս Սարդարյան
Դերասանուհի Անաիս Սարդարյանը Հանրապետության հրապարակի դեմահարթակ դուրս է եկել համպատրաստի, ասում է՝ տեղյակ չի եղել, որ խոսելու է։ «Ես...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ձեր մկաններն ու մտքերը լարեք, որ շուտով պետք է անենք դա․ Բագրատ Սրբազան
20:18 10/05/2024

Ձեր մկաններն ու մտքերը լարեք, որ շուտով պետք է անենք դա․ Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}