ՌԴ-ն վճարել է Եվրոպայի խորհրդին ողջ պարտքը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Համաեվրոպական համագործակցության վարչության բաժնի տնօրեն Նիկոլայ Կոբրինեցն հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը Եվրոպայի խորհրդին վճարել է 2017-2019 թվականների համար կուտակված ողջ պարտքերը։ Այս մասին հայտնում է Gazeta-ն:
«Ռուսաստանը Եվրոպայի խորհրդին ոչ մի պարտք չունի»,- ասել է դիվանագետը, հավելելով, որ սա ոչ թե պարտք էր, այլ կասեցված ներդրումներ։
Հիշեցնենք, որ 2017թ․-ին Ռուսաստանը, որը Եվրոպայի խորհրդի ամենամեծ 5 դոնորներից մեկն է, դադարեցրեց ԵԽ բյուջե վճարումները, քանի որ ՌԴ պատվիրակությունը զրկված էր ԵԽԽՎ-ում ձայնի ու մի շարք իրավունքներից։ ՌԴ-ն պահանջում էր ամբողջությամբ վերականգնել իր պատվիրակության իրավունքները, որից հետո նոր կկատարեր իր ֆինանսական պարտավորությունները։
ՌԴ պատվիրակությունը ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից զրկվել էր 2014թ․-ին՝ Ղրիմի բռնակցման հետևանքով։ Նախորդ տարի արդեն ԵԽԽՎ-ն վերականգնեց ՌԴ պատվիրակության լիազորությունները։
ՌԴ կողմից ֆինանսական միջոցների սառեցման պատճառով ԵԽ-ն հայտնվել էր ֆինանսական ճգնաժամի մեջ, որի պատճառով կրճատվել էին մի շարք միջոցառումներ։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին