ԱՄՆ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել Մեքսիկայի դեմ
Միացյալ Նահանգները չի բացառում պատժամիջոցների կիրառումը Մեքսիկայի դեմ, եթե վերջինս ռուսական ռազմական ուղղաթիռներ ձեռք բերի։ Այս մասին գրում է ria.ru-ն՝ մեջբերելով ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ուգո Ռոդրիգեսի խոսքը։
Անցյալ շաբաթ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, մեքսիկացի իր գործընկեր Մարսելո Լուիս Էբրարդի հետ բանակցություններից հետո, ասել էր, որ Մեխիկոյում քննարկում են ռազմական ուղղաթիռների մատակարարման վերաբերյալ Մոսկվայի առաջարկները:
Կոնգրեսական լսումների ժամանակ Ռոդրիգեսը ասել է, որ հնարավոր գործարքին կարող են հաջորդել ԱՄՆ պատժամիջոցները։ Ամերիկացի դիվանագետի խոսքով, այս դիրքորոշումը ներկայացվել է նաև մեքսիկական կողմին: