ՆԱՏՕ-ի «մահվան» մասին հայտարարությունները Պոմպեոն համարում է չափազանցված
Այն հայտարարությունները, թե ԱՄՆ-ն խուսափում է համագործակցել Եվրոպայի հետ, ճիշտ չեն: Այս մասին Մյունխենի անվտանգության խորհրդաժողովում ասել է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն։
«ՏԱՍՍ»-ը գրում է՝ Պոմպեոն նշել է նաև, որ չափազանցված են ՆԱՏՕ-ի «մահվան» մասին հայտարարությունները։
Նա ասել է, որ նմանատիպ հայտարարությունները անակնկալի են բերում իրեն։
2019 թվականի նոյեմբերի սկզբին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր հարցազրույցներից մեկում ասել էր, որ ՆԱՏՕ-ն «ուղեղի մահ» է ապրում: Ավելի ուշ նրա հայտարարությունը քննադատվեց մի շարք քաղաքական գործիչների կողմից:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց