Արա Ղազարյան. Փաստաբաններին գաղտնալսելը քրեական նոր քաղաքականության հետևանք է
«Հայաստանում քրեական նոր քաղաքականություն է իրականացվում։ Կարծում եմ, դա գալիս է երկրում տիրող ընդհանուր իրավիճակից, խտրական խոսքը գեներացվում է գործադիրի կողմից ու մտնում իրավապահ մարմիններ»,- «Փաստաբանների նկատմամբ ճնշումները» թեմայով քննարկման ժամանակ կարծիք ՓՊ խորհրդի անդամ Արա Ղազարյանը՝ անդրադառնալով քննիչի կողմից փաստաբանի ու նրա պաշտպանյալի հեռոխոսային խոսակցությունը գաղտնալսելու դեպքերին։
Բանախոսն ընդգծեց, նույնիսկ պալատի՝ միջնորդությամբ դիմելուց հետո այդ գաղտնալսված խոսակցությունը չի ոչնչացվել։
Արա Ղազարյանի խոսքով, քննչական մարմնի ներկայացուցիչների կողմից նախկինում ակնածանք կլիներ փաստաբանի նկատմամբ, իսկ հիմա նման բան չկա։ Փաստաբանները որոշել են վիճարկել կատարվածը վարչական դատարանում՝ գիտակցելով, որ գործընթացը տևելու է տարիներ։
«Տասնյակ էջերով գաղտնալսելը նոր մոտեցում է, դա գալիս է մի կենտրոնից։ Դատարանը տվել է մեղադրյալին գաղնալսելու իրավունք։ Քննիչը երբ հասկանում է, որ փաստաբանի հետ է զրուցում, պետք է ոչնչացներ, ոչ թե այն կցեր գործին որպես ապացույց։ Բայց չգիտեմ, քննիչը կամ գիտելիք չունի, ինչը չեմ կարծում... կամ պարզ է, որ քննիչին ասել է իր պետը, պետին իր պետը, ինչը արդեն դառնում է քաղաքականություն»,-համոզմունք հայտնեց Ղազարյանը՝ նկատելով, որ հեռախոսազրույցի ընթացքում անգամ քննիչի հասցեին արված հայհոյանքն էլ սղագրված է։
Փաստաբանների լավ աշխատանքի դեպքում, ըստ պալատի անդամի, կարող են ստեղծել հանրային կարծիքի, ինչի արդյունքում էլ քննչական մարմինները հետ կկանգնեն նման գործելաոճից։
«Օրինակ, կարելի է շրջաբերական պատրաստել, ուղարկել դատարաններին ու քննչական մարմիններին, կարելի է նրանց հրավիրել կլոր սեղանի շուրջ, բացատրել, որ դա խտրական մոտեցում չէ, կարելի է դիմել փաստաբանների պաշտպանության միջազգային կազմակերպությանը՝ մասնավորապես ԵԽ կազմում։ Մի խոսքով, կարծում եմ, կարող ենք երևույթի դեմն առնել»,-անելիքները թվարկեց Արա Ղազարյանը։
Հիշեցնենք, օրեր առաջ ՔԿ-ն հայտարարեց՝ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Ա.Գյոզալյանի արարքում կարգապահական խախտման հատկանիշներ չեն հայտնաբերվել, և 2020թ. փետրվարի 12-ին ուսումնասիրությունը դադարեցվել է։
Հարակից հրապարակումներ`
- ՔԿ-ն գաղտնալսած քննիչի արարքում կարգապահական խախտման հատկանիշներ չի գտել
- ՓՊ խորհուրդը դատապարտում է փաստաբանների էլեկտրոնային փոստի հասանելիության և գաղտնիության խախտման, գաղտնալսման գործողությունները
- Փաստաբանի և վստահորդի խոսակցության գաղտնալսման հետ կապված ՔԿ-ում իրականացվում է նախնական ուսումնասիրություն
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ