Կանադան սկսել է 200 երեխաների սպանության մեջ կասկածվող քաղաքացու արտաքսման գործընթացը
Կանադան սկսել է 92-ամյա Հելմուտ Օբերլանդերի արտաքսման գործընթացը։ Նա կասկածվում է 1942 թվականին ավելի քան 200 երեխաների սպանության մեջ։Այս մասին գրում է gazeta.ru-ն։
Նշվում է, որ ներկայում արտաքսման որևէ գործընթաց չի ընթանում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռուսաստանի Քննչական կոմիտեն քրեական գործի նյութերի վերաբերյալ հայցադիմում է ներկայացրել Կանադա՝ կապված Սովետական միության նախկին թարգմանիչ Հելմուտ Օբերլանդերի գործի հետ, ով կարող էր մասնակցել Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Եյսկում ավելի քան 200 երեխաների սպանությանը։