Բլումբերգը ԱՄՆ նախագահ ընտրվելու դեպքում կվաճառի իր ընկերությունը
Միլիարդատեր Մայքլ Բլումբերգը, որը ԱՄՆ նախագահի թեկնածուների հավակնորդներից է Դեմոկրատական կուսակցությունից, երկրի ղեկավարի պաշտոնում ընտրվելու դեպքում կվաճառի իր Bloomberg LP ընկերությունը, որը հիմնադրել է շուրջ 40 տարի առաջ։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին գրում է Wall Street Journal-ը՝ հղում անելով Բլումբերգի նախընտրական շտաբին։
Նշվում է, որ 1981 թվականին հիմնադրված ընկերությունը գնահատվում է 60 միլիարդ դոլար։ Բլումբերգի շտաբի ներկայացուցիչն ասել է, որ Bloomberg LP-ը չի կարող ձեռք բերել օտարազգի գնորդ կամ մասնավոր ներդրումային ընկերություն։
Նա նշել է, որ Բլումբերգը ցանկանում է «180 աստիճանով» տարբերվի ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփից։
«Մենք կարծում ենք, որ սա նախագահների ամենամեծ բիծն է. Թրամփը հրաժարվեց հետ կանգնել իր սեփական ֆինանսական շահերից»,- ասել է նա։
ԱՄՆ նախագահական հաջորդ ընտրությունները կայանալու են 2020 թ. նոյեմբերին։
Հարակից հրապարակումներ`
- Բլումբերգ. Ամբողջ փողս ծախսում եմ՝ Թրամփից ազատվելու համար
- Մայքլ Բլումբերգը մտել է ԱՄՆ նախագահի պաշտոնի համար մրցապայքարի մեջ
- Մայքլ Բլումբերգը պաշտոնապես գրանցվել է որպես ԱՄՆ նախագահի թեկնածու
- Նյու-Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը ցանկանում է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին