«Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 20-ի ժամը 10:10-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:
Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը միակողմանի երթևեկելի է:
Կոտայքի մարզի Աբովյան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Սյունիքի մարզի Քաջարան, Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Վարդենիս քաղաքներում, Սարավան-«Զանգեր», «Մեղրու սար» կոչվող հատվածներում և Տիգրանաշենի ոլորաններում ձյուն է տեղում:
«Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին