Իրավունք 15:42 21/02/2020 Հայաստան

Կորած գառները, տուժած սիրիահայ գործարարը, Քուվեյթի դեսպանն ու քրեական գործը

«Դասական խարդախություն, որը շաղկապված է Հայաստանում  Քուվեյթի դեսպանի հետ»,-սիրիահայ գործարարի հետ կատարվածն այսպես բնութագրեց  «Հանուն ժողովրդի բարեկեցության» ՀԿ նախագահ Այսեր Իսայանը «Նոյան տապան»-ում լրագրողների հետ հանդիպմանը։

Նա պատմեց, որ տուժածի պատմությունը լսելուց հետո  հանդիպել է սիրիահայ Շահե Պահարեանի հետ, քննարկել են ստեղծված իրավիճակը, կազմվել է իրավաբանական խումբ, քանի որ տուժածը մեծ գումարներ է կորցրել։ Շահե Պահարեանը դիմել է իրավապահ մարմիններին, ԱԱԾ-ին։ ՀԿ նախագահն ասաց, որ ինքը ասուլիսին մասնակցելու համար  հրավիրել է  նաև վարչապետ Փաշինյանին, ԱԳ նախարար Մնացականյանին, գլխավոր դատախազին, ՔԿ նախագահին ու այլոց։

«Ես համոզված եմ, որ ԱԱԾ-ում դիմումը նայել են, քննարկել են։ Խոսքը վերաբերում է Արաբական Հանրապետության ներկայացուցչի կողմից Հայաստանի հզոր քաղաքացուն ջիգյարով թալանելուն։ Բայց ոչ մեկ չի եկել ասուլիսին»,-ասաց Այսեր Իսայանը։

Սիրիահայ Շահե Պահարեանը մանրամասնեց՝ ութ տարի է ապրում է Երևանում, սննդի կետ ունի Կենտրոնում, որտեղ աշխատում են ընտանիքի անդամներով։ Բացի այդ, նա սկսել է իրանցիներին կենդանիներ մատակարարել, դրանք մորթվում էին Հայաստանում, միսը արտահանվում էր Իրան։ 2018-ին, ըստ տուժած գործարարի, ծանոթացել է Տիգրան անունով մի մարդու հետ, որն իրեն ծանոթացրել է Հայաստանում Քուվեյթի դեսպանի հետ։ Ցանկացել են սպանդանոց գնել, Շահե Պահարեանի խոսքով, ինքն էլ նրանց տարածք է ցույց տվել։ Գործը սկսել են, մորթը իրականացրել, Տիգրանը տնօրենն է  եղել։ Հարկային ստուգումների արդյունքում մի քանի մլն դրամի տուգանք  են գրել։

«Իրենք ասեցին, Շահե ջան, դու տուր մեկ մլն դրամը, մենք կվերադարձնենք։ Ես ունեմ բանկային կտրոնը։ Սա առաջին խարդավանքն էր։ Ես դեսպանին ճանաչում էի, անձնապես շփվում էինք։ 2019-ի մարտին դեսպանը զանգեց ինձ ասաց, մենք իրար հետ անասուն պիտի առնենք։ Ինքը գումարներ է տվել, ես այս գումարով առել եմ 500 գլուխ կենդանի, և իմ գումարով 250 կենդանի։ Այս ամենը թղթի վրա կա, ես իրեն տարել եմ, անասունները ցույց եմ տվել։ Չէի մտածում, որ ինձ քցելու են»,-պատմեց սիրիահայ գործարարը։

Նրա խոսքով, մի օր դեսպանը զանգել է իրեն ու կանչել իր տուն, ներկայացրել եղբորը և մի երիտասարդի՝ Իբայիդային, որին առաջին անգամ էր տեսնում։ Նրան ներկայացրել են որպես հարուստ, հարգված մարդ ու խնդրել է նրանց ցույց  տալ անասունները։ Գնացել են Քասախ գյուղ, ըստ սիրիահայի, նրանք խոստացել են, որ բիզնեսը կընդլայնեն։

Դրանից երկու ամիս անց, ըստ բանախոսի, իրեն գիշերով զանգել է Իբայիդա անունով երիտասարդը և դեսպանի վարորդը՝ սիրիացի Վիգենը, հանդիպել են, առաջարկել Բայրամին ընդառաջ Քուվեյթ 600-700 գլուխ անասուն ուղարկել։ Ինքն էլ խորհրդակցել է Արամվիրում ապրող ընկերոջ հետ, պատասխանել են, այո, կարող են ճարել անասուն։ Կանխավճար են տվել՝ 12 հազար դոլար, 8 հազար դոլար, 3 հազար դոլար, հետո հետ են վերցրել են 8 հազարը, գնված կենդանիների գումարը սկսել է տալ իր գրպանից։

Դեսպանի ծանոթացրած երիտասարդն ասել են՝ անասունների տեղափոխման համար ինքնաթիռ են բերում Հայաստան, ու որպեսզի ինքնաթիռը դատարկ չթռնի, պահանջել են ավելի քան 1500 անասուն գնել, բայց ըստ գործարարի, իրեն դրա համար գումար չեն տվել։

Ինքն էլ ապառիկով  անասուն գտնել չի կարողացել։ Սկսել են իրեն մեղադրել, թե իր պատճառով ինքնաթիռը չի գալիս։ Ըստ սիրիահայի, դատախազության դիմացի այգում մի փոքր բանավեճ են ունեցել, ինչից հետո զանգ է եղել ու դիվանագիտական համարներով երկու ջիպեր են ժամանել, որոնցում եղել է դեսպանի տղան՝ Ֆեհեդը թիկնապահների հետ, մեքենաներում եղել է նաև զենք։

«Մեզ ասեցին՝ այստեղ չեք կարող խոսել, պիտի գնանք ուրիշ տեղ։ Մեզ տարան Արշակունյաց փողոցում գտնվող ավտոլվացման մի կետ։ Ինձ ասում են, քո պատճառով սամալյոտը չեկավ, 165 հազար դոլար պետք է տաս, ուրիշ մարդիկ էլ կային, ատրճանականերն էլ մեջքներին։ Ինձ վախացրին, վերջում էլ ասեցին, թե մենք ընկեր ենք, նոր գործեր ենք անելու»,-ասաց նա։

Փաստաբան Մելանյա Սամսոնյանի խոսքով, իր պաշտպանյալը վերցրել է այդքան գումարը վճարելու պարտավորություն։

Հետագայում մի քանի հարյուր ոչխար է տվել դեսպանին ու նրա շրջապատի մարդկանց, գումարն ինքն է վճարել 40 ընտանիքի, այդ թվում եզդի։ Սակայն Քուվեյթ տանելու համար ոչ ինքնաթիռ են բերել, ոչ էլ իր գումարները տվել։

«Ֆահադը՝ դեսպանի տղան ամեն րոպե զանգում էր, ասում էր՝ ամեն ինչ նորմալ է։ Ես վստահում էի նրանց, վարորդ ուներ, մեկը դուռն էր բանում, մեկը՝ գոցումը, վիզը շղթաներով, ամեն տեղ հարգված»,-պատմեց նա։

Շահեի խոսքով,  երբ Էջմիածնից Աբովյանի սպանդանոց է տարել անասունները,  տեսել է դրանք քիչ են։

Ասուլիսի հաջորդ բանախոս փաստաբան,  փաստաբանների պալատի անդամ Մելանյա Սամսոնյանն էլ նկատեց, գործը բացառաիկ է, քանի որ դրանում ներգրավված են դիվանագիտական անձեռնխելիությամբ օժտված անձն ու նրա շրջապատի մարդիկ։ Նա ուսումնասիրել է փաստաթղթերը, վերլուծել ու եկել եզրակացության, որ դրանցում առկա ընկերությունները փոխկապակցված են դեսպանի ու նրա շրջապատի մարդկանց հետ։

«Այս ամենի արդյունքում Պահարեային պատճառվել է 550 հազար ԱՄՆ դոլարի վնաս»,-ասաց փաստաբանը։

Նրա խոսքով, իրենք չորս հաղորդում են ներկայացրել, Շահե Պահարեան ունի տուժողի կարգավիճակ։ Մելանյա Սամսոնյանն ընդգծեց՝ այս պահին քննության ընթացքին չի ցանկանում անդրադառնալ։

«Միայն նշեմ, որ առկա է Քրեական օրենսգրքի  178 հոդվածով նախատեսված խարդախության ու 131 հոդվածով նախատեսված անձին առևանգման հատկանիշներ։ Գործը ընթացքը շատ դանդաղ է, քան մենք կցանկանայինք, ինչն ի վնաս է աշխատում տուժողի ու այն անասնատերերի, որոնցից վերցրել են գառները»,-ասաց փաստաբանը։

Քուվեյթի դեսպանատուն ուղղված Panorama.am-ի զանգերը մնացին անպատասխան։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:44
Տավուշցիների հետլ են մհասարակական-քաղաքական, մշակույթի ու արվեստի գործիչներ, հոգևորականներ
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք որ տեղի բնակիչների պայքարին միացել են նաև Կարին Տոնոյանը,...
Աղբյուր` Panorama.am
23:30
7-րդ օրը դերասան Արման Նավասարդյանը միացավ տավուշցիներին
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբության էջիս տեղեկանում ենք, որ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի դերասան Արման...
Աղբյուր` Panorama.am
23:15
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել  հացադուլը, մինչև իրեն գրավոր չներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ձերբակալություններն ու կալանավորումները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. Ձերբակալվածների պահման վայրում տեսակցեցի Նոյեմբերյանի...
Աղբյուր` Panorama.am
22:23
Նիկոլ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը շարունակում է գործել
Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը շարունակում է գործել։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան...
Աղբյուր` Panorama.am
21:55
Բերքաբերի սահմանագոտում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Իջևանի բժշկական կենտրոնից տեղեկացա, որ Բերքաբերի սահմանագոտում ականի պայթյունից սակրավորի...
Աղբյուր` Panorama.am
21:40
Ա՛յ տականքներ, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, այ խեղկատակնե՛ր. Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
«Ալեն Սիմոնյանի նմաններն հայտարարում են, թե էդ ի՜նչ ներկայացումներով են զբաղվցում․ սա ներկայացում չի, ա՛յ տականքներ, սա իրական մարդկանց...
Աղբյուր` Panorama.am
21:22
ՀՀ-ի և Սերբիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են. «ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սերբիայի Հանրապետության առաջին...
Աղբյուր` Panorama.am
21:02
Փաշինյանը՝ օրենքով ադրբեջանի քաղաքացի
Երբ նիկոլը գնում էր ընտրությունների, Հայաստանը, ըստ իր հայտարարությունների, տարածքային ամբողջականություն էլ չուներ, «կադաստրի թուղթ»...
Աղբյուր` Panorama.am
20:52
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա.Ղ.-ին մեղադրանք է ներկայացվել․ ՔԿ
2024 թվականի ապրիլի 20-ին՝ ժամը 02:11-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին անհայտ քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան...
Աղբյուր` Panorama.am
20:39
Եթե սա մեր հողը չի, Ադրբեջանին ա, ո՞նց եք էս կադաստրի վկայականը մեզ տվել․ Տավուշի բնակիչ
«Ադրբեջանն ա մեզ էս վկայականները տվե՞լ,  եթե սա Տավուշի մարզի հողը չի, բա ո՞ւմն է։ Թող գան մենք էս վկայականը տանք իրանց, եթե սա մեր...
Աղբյուր` Panorama.am
20:20
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ռուբեն Վարդանյանի գրասենյակից հայտնում են․ «Միջազգային լայն աջակցության և ճնշման շնորհիվ Ռուբեն Վարդանյանը հեռախոսազրույց է ունեցել...
Աղբյուր` Panorama.am
20:16
Ինչո՞ւ է ՀՀ ՔԿ-ն տեղեկացրել 7 անձի մասին, երբ ՁՊՎ-ում 8 ձերբակալվածներ կային․ Թովմասյան
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական...
Աղբյուր` Panorama.am
20:05
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում։ Նշենք, որ այսօր առավոտից սկսվել են բողոքի ակցիաներ...
Աղբյուր` Panorama.am
19:58
Նոր եմ հիվանդանոցից դուրս գրվել, եկա այստեց, իմացա խնդիր կա․ Գնդապետ Միհրան Մախսուդյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից և վերադարձել Կիրանց՝ միանալով բողոքի ակցիա իրականացնողներին։ «Նոր եմ...
Աղբյուր` Panorama.am
19:47
15 զինվորի գլուխը կերավ, ես այդ զինվորներին պահել եմ, գիտեմ, անբնակ վայր բերին մտուցին ու վառեցին․ Ազատ գյուղի բնակիչ
«Ես երեք ամիս կռվել եմ , էս է իմ վիճակը։ Նոր եմ վիրահատվել, 800 հազար դրամ փող եմ տվել, դե թող Նիկոլը կեսը բերի տա ընձի։Ոչ մի բանով...
Աղբյուր` Panorama.am
19:36
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել։ Այս մասին ուղիղ եթերի ժամանակ հայտնեց  պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Նրա խոսքով՝  ոչ...
Աղբյուր` Panorama.am
19:19
Միասին կկարողանանք հասնել մեր նպատակին․ Գառնիկ Դանիելյանը՝ Կիրանցից
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանն արդեն Կիրանցում է, որտեղից ուղերձ է հղել քաղաքացիներին։ Նա նշել է, որ  պայքարը շարունակվում է։ «Մենք...
Աղբյուր` Panorama.am
19:09
Բերման ենթարկված քաղաքացիները նշում էին ոստիկանների ընդգծված կոպտության և անհարգալից վարքի մասին․ Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Ինչ ահազանգ ստացվել է և նաև իմ այցելած ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am
19:02
Սադրելու կազմակերպիչը դու ես ․ պատգամավորը՝ ոստիկանին
 Լարված իրավիճակ է Երևան- Մարտունի ճաանապարհին։  Արդեն հայտնել ենք, որ քաղաքացիները փակել են ճանապարհը։ Ոստիկաններըփ փորձեցին բացել...
Աղբյուր` Panorama.am
18:40
Սա նոր տեսակի իրավաբանություն է․ Մելիքյանը՝ Մամիկոն Ասլանյանի դատական նիստի մասին
Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գործով հերթական դատական նիստը։ Դատարանը որոշումը կհրապարակի վաղը։ Նշենք, որ  փաստաբանները...
Աղբյուր` Panorama.am
18:21
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Ապրիլի 21-ին «Նաիրի» ԲԿ բուժօգնության է դիմել ԱՄՆ քաղաքացի Ռ.Խ-ն կրծքավանդակի աջ հատվածի փափուկ հյուսվածքների սալջարդ ախտորոշմամբ:...
Աղբյուր` Panorama.am
18:08
Պահանջում ենք՝ բացատրել ոստիկաններին այսպիսի բարդ իրավիճակներում լրատվության կարևորությունը․ Լրագրողական կազմակերպություններ
 Լրագրողական կազմակերպությունները համատեղ հայտարարություն են տարածել՝ Տավուշի մարզում իրավապահների կողմից «Առավոտ» օրաթերթի...
Աղբյուր` Panorama.am
18:07
ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն տեղադրվել է 20 սահմանային սյուն. կառավարություն
«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Կորոնավիրուսային վարակի ընթացքու 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ ԱՆ-ից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ. դատախազը գործն ուղարկել է դատարան։
Աղբյուր` Panorama.am
17:47
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննություն է իրականացվում՝...
Աղբյուր` Panorama.am
17:38
Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․ Դատախազությունը՝ Փաշինյանին դեմ ներկայացված հաղորդման մասին
Գլխավոր դատախազությունը ստացել է փաստաբան Արա Զոհրաբյանի և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը։...
Աղբյուր` Panorama.am
17:16
Անոմալ տաք և չոր ապրիլը կպահպանվի
Օդի ջերմաստիճանը ապրիլի 25-29-ին կշարունակի բարձրանալ ևս 4-6 աստիճանով։
Աղբյուր` Panorama.am
17:02
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ»։ Այս գրությամբ պաստառներ են երիտասարդները փակցրել Երևանի բոլոր վարչական շրջաններում։
Աղբյուր` Panorama.am
17:00
Ոստիկանության Վեդու բաժանմունք են տարել Գերասիմ Վարդանյանին ու ևս 4 հոգու
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտնում է, որ Վեդիի ոստիկանության բաժնում է, որտեղ բերման են ենթարկվել ՀՅԴ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին
13:55 25/04/2024

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}