ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար. Սարքված տեսանյութ է
«Դա սարքված, մոնտաժված տեսանյութ է»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը՝ խոսելով օրեր առաջ համացանցում տարածված տեսանյութի մասին:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ադրբեջանցու կողմից Երևանում արված տեսանյութ էր տարածվել։ Ադրբեջանցին իր լեզվով ողջունում է հայրենակիցներին, ապա Երևանը ներկայացնում որպես հին ադրբեջանական քաղաք։ Տեսանյութում նա ծաղրում է նաև Ազգային անվտանգության ծառայությանը, որի իբր անգործության հետևանքով ադրբեջանցին կարողացել է Երևան հասնել ու նկարահանումներ կատարել։
«ԱԱԾ–ն անում է ամեն բան, որպեսզի չեզոքացնի այն սպառնալիքները, որոնք կան։ Ցանկացած տեսանյութ հիմա էլ կարող ենք տեղադրել և կողքից իբրև ադրբեջանցի է զրուցում և այդպես մեկնաբանենք։ Երկու տարի առաջ նույն տեսանյութն այլ անձի մեկնաբանությամբ էր: Դա սարքված, մոնտաժված տեսանյութ է եղել և իրականությանը չհամապատասխանող: Իհարկե, դրա վերաբերյալ մենք մեր եզրակացությունը կտանք և կլուսաբանենք»,– ասաց Է. Մարտիրոսյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ