ՆԱՏՕ-ն կշարունակի աջակցել Թուրքիային նաև ՀՕՊ ոլորտում
ՆԱՏՕ-ն կշարունակի աջակցել Թուրքիային, ներառյալ՝ ՀՕՊ ոլորտում: Այս մասին «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, ասել է Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Հյուսիսատլանտյան խորհրդի արտակարգ նիստից հետո։ Նիստը հրավիրվել էր Թուրքիայի խնդրանքով։
Միևնույն ժամանակ, Ստոլտենբերգը չի հայտարարել դաշինքի աջակցության նոր միջոցների մասին՝ Իդլիբում տիրող իրավիճակի և ռազմական կորուստների համատեքստում։
Ստոլտենբերգը խոստացել է, որ ՆԱՏՕ-ն կշարունակի ուշադիր հետևել իրավիճակին դաշինքի հարավարևելյան սահմանին՝ շեշտելով, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի կարևորագույն դաշնակիցներից է։
Հարակից հրապարակումներ`
- Պուտինն ու Էրդողանը Իդլիբի խնդրի շուրջ հեռախոսազրույց են ունեցել
- Ռուսաստանը և Իրանը կկորցնեն իրենց հեղինակությունը, եթե Իդլիբում բռնությունը չնվազի. Ֆահրեթթին Ալթուն
- Սիրիացիները կորցրել են Իդլիբի ռազմավարական նշանակություն ունեցող քաղաքներից մեկը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան