Թուրքիան սիրիական ինքնաթիռ է հրթիռակոծել
Թուրքիան հրթիռակոծել է սիրիական «L-39» կործանիչը։ Այս մասին գրում է gazeta.ru-ն։
Սիրիական բանակի ներկայացուցչի խոսքով, խոցված ինքնաթիռը խնդիր էր կատարում Իդլիբ նահանգի հարավում գտնվող ահաբեկչական խմբավորումների դեմ: Կործանիչը ընկել է Մաարեթ Նուումանի հյուսիս-արևմուտքում գտնվող տարածքում:
Ավելի վաղ Սիրիայի կառավարական ուժերը կրակել էին Իդլիբում գտնվող թուրքական զորքերի ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել էր 33 թուրք զինվոր և վիրավորվել՝ ավելի քան 30 մարդ:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պարզաբանել է, որ սիրիական զորքերը Իդլիբի գոտում հետ կրակել են Բեհուն բնակավայրում գտնվող ահաբեկիչների վրա։ Միևնույն ժամանակ, Բեհունի շրջանում կային թուրքական զորքեր, որոնք չպետք է այնտեղ լինեին:
Հարակից հրապարակումներ`
- Պեսկովը՝ Իդլիբում ռուսական և թուրքական զորքերի առճակատման ռիսկի մասին
- Իդլիբի արյունալի հանգույցը` Պուտին-Էրդողան հանդիպմանն ընդառաջ
- Իդլիբի խնդիրը՝ գերտերությունների օրակարգում
- Էրդողանը հայտնել է Իդլիբում մահացած 3 թուրք զինծառայողների մասին
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը