Տնտեսություն 17:21 10/03/2020 Հայաստան

Ավետիք Չալաբյան. Ի՞նչ սպասել նավթի գների կտրուկ անկումից

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է նավթի գների անկմանն ու Հայաստանի համար դրա հնարավոր հետևանքներին.

«Հանգստյան օրերի ընթացքում, մինչ Հայաստանը ակտիվ քննարկում էր վարչապետի կողմից բուկլետների բաժանումը, մետրոյի աղջկա անսովոր դեմարշը, և Կուրթանի երիտասարդի արդարացի ընդվզումը, մեզ շրջապատող աշխարհում իրապես աննախադեպ իրադարձություն տեղի ունեցավ՝ նավթի բորսայական գինը տառացիորեն երկու օրվա ընթացքում գահավիժեց մեկ բարելի դիմաց 52 դոլարից 32 դոլար, կորցնելով միանգամից իր արժեքի 40%-ը: Այսպիսի բան մոտ 30 տարի տեղի չէր ունեցել, ու թեև Հայաստան դեռ լիակատար հետևանքները չեն հասել, սակայն մեծ հավանականությամբ ի վերջո կհասնեն, ուստի իմաստ ունի հասկանալ, թե ինչ է տեղի ունենում համաշխարհային շուկաներում, և հնարավոր ինչ հետևանքներ են մեզ սպասում։
Նախ, նավթի գինը ընկնում էր արդեն հունվարից, հիմնականում կորոնովիրուսի հետ կապված վախերի պատճառով։

Չնայած համաճարակը Չինաստանում արդեն վերահսկողության տակ է վերցված․ և աստիճանաբար մարում է, այն տարածվում է մնացած աշխարհում, և մի քանի երկրներում փաստացի դարձել է իսկական աղետ։ Այս պայմաններում, բնական էր նավթի պահանջարկի և գների անկումը, և նույնչափ բնական կլիներ, որ նավթ արտադրող հիմնական երկրները պայմանավորվածության գային՝ նրա առաջարկը համարժեքորեն սահմանափակելու վերաբերյալ։ Սակայն մարտի 6-ին տեղի ունեցավ անսպասելին՝ նավթ արտահանող երկու հիմնական հսկաները՝ Սաուդյան Արաբիան և Ռուսաստանը, չկարողացան պայմանավորվածության գալ հետագա գործողությունների կորդինացման շուրջ, և փաստացի դուրս եկան նավթի առաջարկի վերահսկման համաձայնությունից, որի շնորհիվ արդեն երեք տարի գները գտնվում էին համեմատաբար կայուն տիրույթում։

Կարելի է բազմաթիվ դատողություններ անել, թե ինչու Ռուսաստանը գնաց այդ անսպասելի քայլին, սակայն արդեն հիմա ակնհայտ է, որ դրա հետևանքները շատ ավելի ցավոտ կարող են լինել, քան ենթադրվում էր այդպիսի որոշում ընդունելիս, ինչը հույս է տալիս, որ Ռուսաստանի ղեկավարությունը դեռ կարող է վերանայել իր մոտեցումը։ Նույնիսկ եթե դա տեղի չունենա, բարելի դիմաց 40 դոլարից ներքև նավթի հանույթի զգալի մասն աշխարհում միջնաժամկետ հեռանկարում վնասաբեր է դառնում, և մեծ հավանականությամբ տեղի կունենա գների բնական կարգավորում այդ տիրույթում, սակայն շուկայի լիարժեք վերակագնում մոտ ապագայում արդեն դժվար է ակնկալել։

Հայաստանի համար նավթի ցածր գների հետևանքները կարող են ևս խիստ շոշափելի լինել։ Մի կողմից, Հայաստանը նավթամթերքների ներմուծող է, և էժան նավթը կհանգեցնի դրանց գների նվազման, դա գուցե մեր համար չափավոր դրական գործոն է։ Սակայն պետք է հիշել, որ նավթի ցածր գներից էապես կտուժի Ռուսաստանի տնտեսությունը, որը մեր խոշորագույն առևտրային գործընկերն է, և Հայաստան եկող արժույթային տրանսֆերտների խոշորագույն աղբյուրը՝ սա շղթայական ռեակցիայով կհանգեցնի Հայաստան մտնող արժույթային հոսքերի կրճատմանը։ Բացի այդ, նավթի ցածր գինը նաև անխուսափելիորեն կհանգեցնի մետաղների մեծ մասի գների անկման, սա ևս բացասաբար կարող է անդրադառնալ Հայաստանի վրա, որի արտահանման կարևորագույն բաղադրիչներից են պղնձի և մոլիբդենի խտանյութերը։ 2009 թ․ մենք արդեն ականատես ենք եղել այդպիսի սցենարի, ի վերջո այն հանգեցրեց ոչ միայն դրամի ավելի քան 20% արժեզրկման, այլև տնտեսական ակտիվության կտրուկ անկման, և պետական պարտքի զգալի աճի տառացիորեն մեկ տարվա ընթացքում։

Նավթի գների անկումը նաև կարող է բերել տարածաշրջանում լարվածության աճի։ Այն երկրները, որոնց բյուջեները խիստ կախված են նավթի գներից, կանգնելու են սեփական արժույթի կտրուկ արժեզրկման վտանգի առաջ, սա իր հերթին բերելու է ներքին սոցիալական լարվածության, սա էլ կարող է մեծացնել ռազմական գործողությունների ակտիվացման վտանգը։

Մենք դրան արդեն ականատես ենք եղել չորս տարի առաջ, երբ նավթի գների անկումը ի վերջո նպաստեց հակառակորդի ռազմական արկածախնդրությանը։ Հիմա դրա կրկնությունը չի բացառվում, առավել ևս, որ գների անկումը, դատելով կորոնովիրուսի համաշխարհային տարածումից, կարող է բավական երկար տևել, և ստեղծել արտաքին ճակատում կտրուկ գործողությունների գնալու մտայնություն, ներքին սրացումները կանխելու նպատակով։

Ի՞նչ պետք է անի Հայաստանը այս վիճակում։ Առաջին հերթին՝ չկրկնի 2009 թ․ սխալները, երբ Կառավարությունը շարունակում էր պնդել, որ ճգնաժամը մեզ կշրջանցի, և զգալի ժամանակ հստակ գործողություններ չէր ձեռնարկում՝ մեղմելու նրա ազդեցությունը։ ՀՀ Կենտրոնական բանկը անցած տարվա ընթացքում մոտ 30%-ով ավելացրել է իր արտարժույթային պահուստները՝ դրանք այժմ պետք է խելամիտ օգտագործել՝ թույլ չտալու շուկայում դրամի փոխարժեքի կտրուկ տատանումներ և խուճապ։ Միևնույն ժամանակ, չի կարելի թույլ տալ նաև դրամի գերարժեվորում ռուբլու և տարածաշրջանային այլ արժույթների նկատմամբ, քանի որ այն կբերի մեր արտահանման մրցունակության անկման։ Նաև, Կառավարությունը պետք է այս վիճակում ըստ ամենայնի աջակցի արտահանողներին՝ օպերատիվ վերադարձնի ավելացրած արժեքի հարկը, անհրաժեշտության դեպքում այլ հարկերի վճարման գծով տարեկետումներ տրամադրի, վերացնի արտահանման հնարավոր արհեստական խոչընդոտները։ Արտաքին շուկաներում պահանջարկի անկումը նաև պետք է մասամբ կոմպենսացնել ներքին շուկայում՝ խրախուսող դրամա-վարկային քաղաքականության միջոցով։

Քանի որ ցանկացած տնտեսական ճգնաժամ ի վերջո քաղաքականի կարող է վերածվել, Կառավարությունը նաև պետք է առավելագույնն անի՝ ներքաղաքական շիկացած մթնոլորտը լիցքաթափելու համար։ Ապրիլի 5-ի հանրաքվեի չեղարկումը կլիներ առավել խելամիտ քայլն այս իրավիճակում, հաշվի առնելով հասարակության արդեն իսկ կտրուկ բևեռացումը, իսկ ընդդիմության հետ առճակատումից քաղաքական երկխոսության անցնելը հնարավորություն կտար առավել արդյունավետ դիմագրավել սպասվող տնտեսական և քաղաքական մարտահրավերները։

Նմանապես, Արցախում ընտրությունների անցկացումը ազգային համաձայնության մթնոլորտում, կարևոր ուղերձ կհղեր արտաքին աշխարհին, որ մենք հստակ գիտակցում ենք մեր ազգային շահերը, և պատրաստ ենք կանխելու նրանց նկատմամբ ցանկացած ոտնձգության։ Վերջապես, իշխանության ջանքերը անիմաստ քարոզարշավի և անբովանդակ բուկլետներ բաժանելու փոխարեն, կարելի է առաջիկայում ուղղել բանակի մարտունակության և երկրի ընդհանուր անվտանգության ամրապնդման վրա՝ այդ դեպքում մենք նույնիսկ կարող ենք շահած դուրս գալ այս անակընկալ գլոբալ ճգնաժամից»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:43
Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմը հորդորում է միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման կազմակերպած խաղաղության և...
Աղբյուր` Panorama.am
14:38
Արմավիրում մայիսի 8-ին 8 ժամ ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարական աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ...
Աղբյուր` Panorama.am
14:34
Սուրենյանց. Այսպիսի «հրաշք» միայն նիկոլական Հայաստանում է հնարավոր
Քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Կառավարումն ամբողջովին ձախողած...
Աղբյուր` Panorama.am
14:22
70-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակման դեպքը բացահայտվել է
25–ամյա երիտասարդ է կալանավորվել
Աղբյուր` Panorama.am
14:21
Փաշինյանի արածը, եթե կյանքի կոչվի, ապա այն իրական պատերազմի սպառնալիքը է. Գեղամ Մանուկյան
«Երթը հանրային արձագանքն է, որ կա այս իշխանության նկատմամբ։ Այն  վերաբերմունքի, նրանց ստախոսությունների արկածախնդրության...
Աղբյուր` Panorama.am
14:07
YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը
Team Telecom Armenia-ն մշակել է նոր Բի Ֆրի փաթեթ, որը հնարավորություն է տալիս օգտվել հիմնական վիդեո հարթակներից անսահմանափակ՝ առանց ինտերնետի...
Աղբյուր` Panorama.am
14:01
Թաթոյան. Այստեղ եմ՝ Բագրատ Սրբազանին և իրենց իրավունքների համար պայքարող մեր ժողովրդին աջակցելու
«Ես այստեղ չեմ վարչապետի պաշտոնի հարցն արծարծելու, ես եկել եմ Բագրատ Սրբազանին և մեր ժողովրդին, որոնք իրենց իրավունքների համար են արդարացի...
Աղբյուր` Panorama.am
13:40
Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին
Քիչ առաջ Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը միացավ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի  առաջնորդած  քայլերթին դեպի...
Աղբյուր` Panorama.am
13:31
Կիրանցում ծառերից շատ ոստիկան կա
Նիկոլ Փաշինյանի կողմից սահմանազատման ենթարկվող Տավուշի մարզի Կիրանց գյուղում այսօր էլ բազմաթիվ ոստիկաններ կան։ Բնակիչների հրապարակած...
Աղբյուր` Panorama.am
13:29
Ովքեր են Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողության հյուրերը
Կրեմլում սկսվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը։ Արարողությունը սկսվել է Կրեմլի մեծ պալատի Սուրբ Էնդրյուի...
Աղբյուր` Panorama.am
13:23
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 6-11-ն աշխատանքային այցով գտնվում է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում: Yerkir.am-ին հասած բացառիկ...
Աղբյուր` Panorama.am
13:15
«Ամբերդ ամրոցը» վերսկսում է աշխատանքը
«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցը  մայիսի 8 -ից  կվերսկսի աշխատանքը։ «Պահպանության ծառայություն»...
Աղբյուր` Panorama.am
12:59
Հայաստանի լեռնային մարզերում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ
Հայաստանի լեռնային մարզերի 1800-2000մ և ավելի բարձրություններում մայիսի 7-ի լույս 8-ի և 8-ի լույս 9-ի գիշերը օդում սպասվում է մինչև -1․․․-2...
Աղբյուր` Panorama.am
12:51
Ծաղկավան գյուղի ներքևի հատվածում շարժ է նկատվում. Գառնիկ Դանիելյան
«Մինչ հիմա պատերազմի դուռը  բացել են իրենք ու չեն էլ փակել։ ՔՊ-ի ադրբեջանցի զինվորները հիմա այս պահին Կիրանց գյուղի մատույցներում են։...
Աղբյուր` Panorama.am
12:49
Թովմաս Առաքելյան. Սրբազանի առաջնորդությամբ պայքարելու եմ այնքան ժամանակ, քանի դեռ սա պայքար է հանուն ճշմարտության
Թովմաս ուրարակիր Առաքելյանը, որ Տավուշում սահմանազատման մեկնարկից ի վեր Բագրատ Սրբազանի առաջնորդած պայքարում է, գրում է. «Քանի որ...
Աղբյուր` Panorama.am
12:43
Իշխանությունները քարտեզներին գաղտնիության այն աստիճանն է տվել, որ դրանց ծանոթանալու հնարավորություն չկա. Տիգրան Աբրահամյան
«Այս իրականության մեջ իշխանությունները իրականում բավարարում են Ադրբեջանի միակողմանի պահանջները և առաջ են տանում ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
12:42
Բագրատ Սրբազան. Իմ նկարները հրապարակողների հետ էլ նկար ունեմ, ուղղակի ամաչում եմ հրապարակել
«Այս շարժման գեղեցկությունն այն է, որ ամբողջը ճշմարտության մասին է»,-քայլերթի մեկնարկին լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի թեմի...
Աղբյուր` Panorama.am
12:19
Սրբազանի առաջնորդած քայլերթը միտված է արդարության, ճշմարտության հաստատմանը. Տիգրան Ներսիսյան
«Սա միասնության, արդարության, ճշմարտության հաստատման երթ է, որը որ պետք է այս ամենը հաստատի»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
12:00
Փաշինյանը Էրդողանի երդմնակալության քաղցր հիշողությունները չի ցանկանում մթագնել Պուտինի երդմնակալության նոր տպավորություններով. Խաչատրյան
«ԱԺ-ում ՄԻՊ-ի զեկույցից մեզ պարզ դրաձավ, որ իրեն ժողովրդավարության բաստիոն հռչակած երկրում կալանավորվածների 53 %-ն անմեղ են, որովհետև այդ...
Աղբյուր` Panorama.am
11:55
Հավաքների ազատությունն ապահովված է բոլոր քաղաքացիների համար. ՔՊ-ականը՝ Բագրատ Սրբազանի հայտարարության մասին
«Չգիտենք որտեղից են գալիս նման հայտարարությունները, ինչ հիմնավորումներով և ինչի համար են արվում»,- խորհրդարանական ճեպազրույցների...
Աղբյուր` Panorama.am
11:39
ՊՆ. Ժամը 12:00-ին Կիրանցից հյուսիս տեղի կունենա պայթյուն
Այսօր՝ ժամը 12:00-ին, Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 1800 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք' 1(մեկ) պայթյուն: ...
Աղբյուր` Panorama.am
11:30
Պուտին-Փաշինյան հանդիպումը կարող է դառնալ վերջին տարիների ամենակարևորներից մեկը. Վերլուծաբան
«Մայիսի 8-ին Մոսկվայում նախատեսված Պուտին-Փաշինյան հանդիպումը կարող է լինել վերջին տարիների ամենակարևոր հանդիպումներից մեկը, եթե խոսքը...
Աղբյուր` Panorama.am
11:12
Ալմաթիում հանդիպումն առանց միջնորդների բանակցելու Ալիևի օրակարգի մաս է. Փորձագետ
Մայիսի 10-ին Ալմաթիում կանցակցվի Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը: «Հայացք» վերլուծական կենտրոնի...
Աղբյուր` Panorama.am
10:51
ԱՄՆ Պետդեպը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի այցը Արցախ
Նախօրեին Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբին այցելել էր Արցախի Հանրապետության Շուշի քաղաք։ ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու...
Աղբյուր` Panorama.am
10:02
Դեղատան փողոցում հրդեհ է բռնկվել մոտ 400 քմ տարածքում գտնվող տներում
Մայիսի 7-ին, ժամը 05:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Դեղատան փողոցի երկհարկանի տներից...
Աղբյուր` Panorama.am
10:00
Քաղաքապետարանում գումար կա կոռուպցիայի համար, բայց գումար չկա խնդիրները կարգավորելու համար. Արթուր Չախոյան
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Տիգրան Ավինյանի հորդորով անդրադարձ կատարվեց հորդառատ անձրևների պատճառով Երևանի...
Աղբյուր` Panorama.am
09:31
ՊՆ. Կիրանցում արված տեսանյութում Հայաստանի հատուկ ջոկատային է
Համացանցում տարածվում է տեսանյութ, որի հեղինակները պնդում են, որ Կիրանցում բնակիչները ադրբեջանցի հատուկջոկատային են նկատել։ Ի պատասխան...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Հրապարակ». Իշխանականներին զգուշացվել է այնպիսի հայտարարություններ չանել, որոնք ավելի կսրեն իրավիճակը
«Հրապարակ» թերթը գրում է. «Բագրատ սրբազանի առաջնորդությամբ շաբաթ օրվանից Կիրանցից Երևան եկող երթը լուրջ մտահոգություններ է...
Աղբյուր` Panorama.am
09:21
«Ժողովուրդ». Խաչատուրյանին առողջական վիճա՞կն էր հետ կանգնեցրել, թե՞ այլ խորքային պատճառներ կան
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՔՊ-ականների համար շարունակում է տարօրինակ մնալ ՍԴ թեկնածու Դավիթ Խաչատուրյանի՝ առողջական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին
14:26 07/05/2024

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}