Այսօրվա իշխանությունն ունի թիվ մեկ խնդիր՝ ՍԴ յուրացում. Բոզոյան
YerevanToday-ի տաղավարում , քաղաքագետ Երվանդ Բոզոյանը պատասխանելով կորոնավիրուսին վերաբերող հարցին նշեց, որ դա իշխանության համար ածանցյալ հարց է:
«Այսօրվա իշխանությունն ունի թիվ մեկ խնդիր՝ ՍԴ յուրացումը: Մնացած բոլոր խնդիրները՝ տարածաշրջանային զարգացում, Արցախի անվտանգություն, բանակցային գործընթաց, կորոնավիրուս և այլն, ածանցյալ են: Եթե գլխավոր խնդիրը կարևոր է, ուրեմն՝ պետք է ասենք, որ ամեն ինչ հանգիստ է, խուճապ չկա, որ հանրաքվեն հանկարծ չտապալվի: Սրա մեղավորը միայն իշխանությունը չէ: Եթե նա այդպիսի դիրքորոշում ունի, ուրեմն այս հասարակությունն է նրան թույլ տվել: Եթե հասարակությունը հանդրուրժում է այս իրավիճակին,ապա այսպիսի հանրությունն ապագա չունի, արժանի է այս իրավիճակին»,-ասաց Բոզոյանը:
Քաղաքագետը նաև հիշեցրել է պատմությունը, թե քանի անգամ է խաբվել հայ ժողովրդը:
«Ժողովրդին, 30, 50,100 տարի խաբել են: Այդ ամենից ստացել ենք ցեղասպանություն, քսան թվականի խայտառակություն, Ղարսի անկում: Ինչո՞ւ է այդպես, որովհետև ընդդիմությունից մինչև իշխանություն խաբում են ժողովրդին»,-ընգծեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ