Թուրքիայում Էրդողանն ունի հնարավորություն նորից նախագահ ընտրվելու,սոցհարցում
Թուրքիայում անցակցվել են սոցիոլոգիական հարցումներ՝ պարզելու երկրի նախագահ ընտրվելու ամենաբարձվարկանիշ ունեցող հավակնորդին, գրում է ermenihaber-ը:
Ըստ այդ հարցումների արդյունքների՝ առաջին տեղում Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է (44.3%)։
Երկրորդ տեղում, ինչպես և սպասվում էր, Ստամբուլի ներկայիս քաղաքապետ, գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցությունը» (CHP) ներկայացնող Էքերեմ Իմամօղլուն է (25.5%)։
Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP) բանտում գտնվող առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշի վարկանիշը, ըստ հարուցումների, կազմում է 6.6%: Այդպիսով նա գտնվում է 3-րդ հորիզոնականում։
Հետաքրքրական է, որ վերջերս նոր կուսակցություն հիմնած Թուրքիայի նախկին արտաքին գործերի նախարար Ալի Բաբաջանն ավելի մեծ վարկանիշ ունի, քան օրինակ՝ ընդդիմադիր գործիչներ Քեմալ Քըլըչդարօղլուն, Մուհարեմ Ինջեն և նույնիսկ Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն։
Բաբաջանը վարկանիշով զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը՝ հաջորդելով 4-րդ և 5-րդ հորիզոնականներում գտնվող Մերալ Աքշեներին և Դևլեթ Բահչելիին։
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ