Չեչնիայում 7 մարդ կարանտինացվել է
Արտերկրից Չեչնիա ժամանած յոթ անձինք կորոնավիրուսի պատճառով կարանտինացված են։ Այս մասին գրում է ria.ru-ն՝ հղում տալով Ռոսպոտրեբնադզորի բաժնի վարիչ Ռիտա Տերմուլաևային:
«Կորոնավիրուսի կասկածանքով յոթ մարդ էր կարանտինացվել, նրանցից երեքը վերադարձել էին Իտալիայից, չորսը ՝ Հարավային Կորեայից: Հինգի քաղաքացիների դեպքը թեստը երկու անգամ ցույց է տվել բացասական արդյունք, երկուսի դեպքում էլ ՝ առաջին թեստի արդյունքներն են բացասական», - ասել է Տերմուլաևան:
Չեչնիայի առողջապահության նախարար Էլխան Սուլեյմանովն ասել է, որ բոլոր 7 քաղաքացիների վիճակը լավ է, բողոքներ չկան։
«Չեչնիայի Հանրապետությունում բոլոր բժշկական հաստատությունները և բժշկական կազմակերպությունների աշխատակիցները պատրաստ են կորոնավիրուսային վարակի հնարավոր դեպքերին»,- ասել է նախարարը։
Հարակից հրապարակումներ`
- Կորոնավիրուսի առաջին դեպքն է գրանցվել Սանկտ Պետերբուրգում
- Կորոնավիրուս. Ներկայիս ճգնաժամը վերաբերում է շուրջ 363 միլիոն սովորողի ամբողջ աշխարհում
- Բելառուսում կորոնավիրուսով վարակման դեպքերը հասել են 27-ի
- Կորոնավիրուսի պատճառով հանդիպումն անցկացվել է Երևանի և Բրյուսելի միջև տեսակոնֆերանսի ձևաչափով
- Արսեն Թորոսյան. «Կորոնավիրուսի 8 հաստատված դեպք կա»