Պիպոյան. Վստահ եմ, որ բոլորն էլ փոշմանել են «լուրջ բան չկա» մտքի համար
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահը Բաբկեն Պիպոյանը գրում է.
«Կորոնավիրուսը չի ճանաչում ոչ սեռ, ոչ մաշկի գույն և ոչ էլ առավել ևս քաղաքական հայացքներ:
Վստահ եմ, որ բոլորն էլ փոշմանել են` «վտանգավոր չի», «լուրջ բան չկա» և նմանատիպ այլ մտքերի համար: Գոնե հիմա անհրաժեշտ է մեկը մյուսին թիրախավորելու փոխարեն` ռեալ կառուցողական դաշտում իրական լուծումեր գտնել` բացեր վեր հանելով ոչ թե քննադատելու, այլ լուծումներ գտնելու համար:
Գործադիրն էլ պետք է առաջնորդվի նույն «խաղի կանոնով»` բացերի բարձրաձայնումն ընդունելով ոչ թե անձնական վիրավորանք, այլ լուծում պահանջող մարտահրավեր: Սա այն դեպքն է, երբ սեփական աշխատանքից միշտ կարելի է լինել դժգոհ, որովհետև միշտ կարելի է անել ավելի լավ:
Ի գործ` առանց խուճապի, բայց սթափ:
Հ.Գ. Սխալներն ուղղելու համար նախ պետք է սխալը հասկանալ, հետո ընդունել, հետո նոր ուղղել»։
Հարակից հրապարակումներ`
- «Նորքի» ինֆեկցիոնը կսպասարկի միայն կորոնավիրուսով հաստատված հիվանդներին
- Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել 5 քաղաքացի
- Արսեն Թորոսյան. «Կորոնավիրուսի 8 հաստատված դեպք կա»
- Առայժմ միայն՝ «Նորք» ինֆեկցիոն
- Կորոնավիրուսն ու Հայաստանը
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ