Ռուսաստանի բոլոր ռեգիոնները «նորից Պուտինին» են ուզում
Ռուսական ՌԻԱ գործակալության փոխանցմամբ Ադիգեայի մարզի խորհրդարանը կողմ է արտահայտվել Սահմանադրությունը փոփոխելու մասին օրենքին։
«Արդյունքում Ռուսաստանի բոլոր ռեգիոնները կողմ են արտահայտվել փոփոխություններին»,- հայտնել են խորհրդարանի մամուլի ծառայությունից:
«Դաշնային խորհուրդը ստացավ քվեարկության արդյունքները բոլոր 85 տարածաշրջանային խորհրդարաններից, որոնք դրական են: Վաղվա լիագումար նիստում Դաշնային խորհուրդը կքննարկի այդ հարցը»,- ՌԻԱ գործակալությանը փոխանցել է սահմանադրական իրավունքի վերին պալատի հանձնաժողովի նախագահ Անդրեյ Կլիսասը:
Եթե շաբաթ օրը ռեգիոնների որոշումը հաստատվի, ապա փաստաթուղթը կստորագրվի նախագահի կողմից, որից հետո այն կհրապարակվի:
Հիմնական օրենքում կատարվող փոփոխությունները վերաբերում են պետության ղեկավարին, կառավարության անդամներին և տարբեր մակարդակների պետական պաշտոնյաներին ներկայացվող նոր պահանջներին, ամրապնդում են սոցիալական երաշխիքները, փոխում խորհրդարանի իրավասությունների շրջանակը, արգելում դաշնային տարածքների օտարումը, սահմանում ռուսերենի կարգավիճակը: Բացի այդ, փոփոխությունները թույլ են տալիս գործող նախագահին 2024 թվականին կրկին առաջադրվել այդ պաշտոնում:
Սկզբում ուժի մեջ է մտնում օրենքի երրորդ հոդվածը, որով պահանջվում է, որ նախագահը փոփոխություններն ուղարկի Սահմանադրական դատարան: Դատարանը յոթ օրվա ընթացքում որոշում է կայացնում , թե արդյո՞ք օրենքը համապատասխանում է Սահմանադրությանը։ Եթե չհամապատասխանեն՝ հարցը կփակվի:
Եթե փոփոխությունները համահունչ են Սահմանադրությանը, ապա ուժի մեջ է մտնում երկրորդ հոդվածը։ Այն պահանջում է, որ նախագահը համապետական քվեարկության դնի Հիմնական օրենքում փոփոխություններ կատարելու տեքստը:
Հրամանագրով պետության ղեկավարը ձևակերպելու է քվեարկությանը դրված հարցը և նշանակելու է օրը (հրամանից առնվազն 30 օր հետո), որը կհայտարարվի ոչ աշխատանքային։ Անգործունակներից և բանտարկյալներից բացի 18 տարեկանից բարձր ռուսաստանի բոլոր քաղաքացիները կկարողանան քվեարկել։ԿԸՀ-ն կզբաղվի քվեարկության կազմակերպմամբ, իսկ հանրային պալատները՝ վերահսկմամբ:
ԿԸՀ-ն արդյունքները կհաշվարկի հինգ օրվա ընթացքում, այնուհետև երեք օրում կհրապարակի դրանք: Եթե քվեարկությանը մասնակցածների կեսից ավելին աջակցի նախագծին, ապա փոփոխված Սահմանադրությունն ուժի մեջ կմտնի քվեարկության արդյունքների հրապարակման օրը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին