Հունաստանի առաջին կին նախագահի երդմանն արարողությունը
Հունաստանի նոր նախագահ Քեթրին Սաքելարոպուլուն երդման պաշտոնական արարողությունից հետ ստանձնել է պետության ղեկավարի պաշտոնը: Արարողությունը տեղի է ունեցել երկրի խորհրդարանի հատուկ նիստում: Այս մասին գրում է ria.ru-ն։
Սաքելարոպուլուն Հունաստանի առաջին կին նախագահն է։
Նախագահը երդվել է՝ ձեռքն Ավետարանին դնելով։ Ավանդույթի համաձայն, պետության ղեկավարի երդումն ընդունել է Աթենքի և Համայն Հելլաս արքեպիսկոպոսը՝ սինոդի անդամների ներկայությամբ:
Սաքելարոպուլուն Երրորդության անունով խոստացել է պահպանել երկրի Սահմանադրությունն ու օրենքները, պաշտպանել Հունաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը, պաշտպանել հույն ժողովրդի ազատությունն ու իրավունքները և ծառայել երկրի շահերին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին