Մարտի վերջից COVID-19-ը կարող է նվազել
Մերիլենդի համալսարանի գիտնականները խորհուրդ են տալիս հաշվի առնել եղանակի կանխատեսումը կորոնավիրուսը կանխարգելող միջոցառումներ մշակելիս: Գիտնականներն նկատել են, որ COVID-19 ամենախոշոր համաճարակները ընդգրկել են այն երկրները, որոնք գտնվում են հյուսիսային կիսագնդի բավականին նեղ լայության գոտում՝ 30 և 50 աստիճաններում:
Սա ներառում է Իտալիան, Իսպանիան, Իրանը, ԱՄՆ-ը, Հարավային Կորեան և Չինաստանը: Փաստի հիման վրա եկել են այն եզրակացության, որ վիրուսը լավ է բազմանում +5-ից +11 ջերմաստիճանի և 47-79 աստիճան խոնավության պայմաններում: Այս ջերմաստիճանից բարձրի դեպքում արդեն վիրուսները մահանում են:
Փորձագետները դիտարկել են Իտալիայի և Իսրայելի օրինակները: Իտալիայում վարակվածները 37 հազար են, իսկ Իսրայելում մոտ 500:
Փորձագետները նկատել են, որ Իտալիայում համաճարակի տարածման ժամանակ եղանակը եղել է +8-ից +9, իսկ Իսրայելում մի քանի անգամ ավելի տաք է եղել: Հարավային Կորեայում ցածր ջերմաստիճանի պայմաններում օրական վարակվում էին հարյուրավոր մարդիկ, իսկ երբ չոր արևադարձային երկրներից տաք հոսանքներ եկան այդ երկիր և ջերմաստիճանը բարձրացավ մինչև +15, այստեղ օրական 10 մարդ է վարակվում:
Փորձագետները հետևություն են անում, որ ջերմաստիճանի տաքացման դեպքում նաև Ռուսաստանում կնվազի վարակի տարածումը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին