«Վեոլիա Ջուր». Խողովակաշարի վերակառուցման արդյունքում տնտեսվում է վայրկյանում մոտ 30 լիտր ջուր
«Ղազարավան-Էջմիածին» խողովակաշարը վերակառուցվել է։ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ «Արևմուտք» տարածաշրջանային տնօրինության «Աշտարակ-Էջմիածին» շահագործման տեղամասի պետ Արտյոմ Խաչատրյանը մանրաասնել է, որ խոսքը մոտ 400 մետրանոց պոլիէթիլենային խողովակաշարի մասին է, որ կառուցվել է Ղազարավանի ջրաղբյուրից քիչ հեռու գտնվող «Ճալեր» կոչված տարածքում:
Ընկերությունից տեղեկացնում են, որ օ րեր առաջ 500 մմ տրամագծով նոր խողովակաշարը լիարժեք սկսել է գործել: Հինը շահագործումից հանվել է, ինչը թույլ տվեց տնտեսել վայրկյանում մոտ 30 լիտր ջուր, որն էլ ուղղվում է Էջմիածին քաղաք ու հարակից գյուղեր, ինչպես նաև Աշտարակի մոտ գտնվող բնակավայրեր:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց