Բունդեսթագի թուրք պատգամավոր Ջեմ Օզդեմիրը վարակվել է կորոնավիրուսով
Գերմանիայի խորհրդարանի (Բունդեսթագի) պատգամավոր, «Կանաչների» կուսակցության ներկայացուցիչ, ծագումով թուրք Ջեմ Օզդեմիրը կորոնավիրուսի ախտորոշման թեստ է հանձնել, գրում է ermenihaber-ը:
Հետազոտության արդյունքների վերաբերյալ Օզդեմիրը գրառում է արել Instagram-ի իր էջում։
«Թեստիս պատասխանը դրական է, սակայն վիճակս բավական լավ է»,- գրել է պատգամավորը։
Նա նշել է, որ կորոնավիրուսով կարող են վարակվել բոլորը և հավելել, որ այժմ ինքը գտնվում է կարանտինում։
Հիշեցնենք, որ Գերմանիայում վերջին տվյալներով հաստատվել է կորոնավիրուսով վարակման 26․220 դեպք, իսկ վարակից մահացածների թիվը 111 է։
Ջեմ Օզդեմիրը Բունդեսթագում քվեարկել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի օգտին: Նա ծնվել է Գերմանիայում՝ թուրք-չերքեզական ընտանիքում։ Ընտանիքը Գերմանիա է գաղթել Թուրքիայից: Օզդեմիրն ինքն իրեն համարում է աշխարհիկ մուսուլման:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ