Տնտեսություն 13:07 25/03/2020 Հայաստան

Գյուղատնտեսական սեզոնի մեկնարկն ու առաջացած խնդիրները Գեղարքունիքում

Մեկնարկել է գյուղատնտեսական տարին. մինչ գյուղատնտեսներից ոմանք պատրաստվում են սկսել ցանքը, մյուսները երկմտում են՝ արժի՞ տանջվել, թե ավելի լավ է այս տարի հողն անմշակ թողնել։

Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնքի բնակիչները պատմում են՝ ամեն տարի մեծ հույս ու սպասումով սկսում են ցանքը, սակայն ամռանը կանգնում են փաստի առաջ՝ ոռոգման ջուր չի լինում, հողը չորանում է, բերքը մասամբ վառվում, իսկ ստացված արդյունքը տարվա ընթացքում եղած աշխատանքի դիմաց չնչին է լինում։

«Ոռոգման ջուր, կարելի ա ասել՝ չունենք։ Մինչև 2016 թվականը կարողանում էինք սարերից իջնող ջուրն օգտագործել ոռոգման նպատակով, բայց հիմա այն օգտագործվում է որպես խմելաջուր երկու համայնքների՝ Աստղաձորի և Զոլաքարի համար։ Բայց էդ խմելաջրից էլ մենք չենք կարողանում օգտվել, այն ավելի շատ ուղղվում է Զոլաքար համայնքին, իսկ մենք օգտագործում ենք արտեզյան ջրերը, որոնք լավ որակ չունեն՝ հանքահորային են։ Էդ պատճառով  Աստղուն գետը, որ սնվում է Զոլաքարից եկող աղբյուրներից, ցամաքում  է, ու մենք ոչ խմելաջուր, ոչ էլ ոռագման ջուր են ստանում դրանից»,- ներկայացրեց Panorama.am-ի աստղաձորեցի զրուցակիցը։

Նա նշեց, որ համայնքում ոռոգումն իրականացվում է Սևանա լճի ջրով, բայց գյուղի բարձրադիր հատվածները մնում են անջրդի. «Գյուղի վերևի հատվածում հողերը բերրի են, բայց ջուր չլինելու պատճառով այդ տարածքները մնում  են ամայի։ Գյուղատնտեսներն էլ սկսել են քիչ ցանել, մեծ վնաս ենք ստանում»։

Աստղաձորի համայնքապետ Ռոբերտ Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ համայնքը շատ վաղուց ունի ջրի խնդիր, և ոռոգման խնդրից ավելի լուրջ է խմելաջրի հարցը։

«Ոռոգման ջրի խնդիրը կապված է ցանքատարածքների շատ լինելու հետ, իսկ սարից եկող ջուր չունենք։ Սևանա լճից ջուր բերելու պոմպերն էլ հին են, շատ հին, ու խնդիրը դրա հետ է կապված։ Տարբեր տեղեր դիմել ենք, բայց ապարդյուն։ Մեր մոտ պրոեկտը կա, որ պլատինա կառուցվի, մարդիկ միանգամից ջուր ստանան, ոչ թե պոմպով մղեն։ Իսկ գետի ջուրը չենք կարողանում օգտագործել, քանի որ այն սնվում է Զոլաքարի վարչական տարածքի աղբյուրներից»,- ասաց Խաչատրյանը։

Համայնքապետը, այնուամենայնիվ նշեց, որ ոռոգման ջրի խնդիրը չի ստիպում գյուղացիներին հրաժարվել կարտոֆիլ և կաղամբ մշակելուց։ Ըստ նրա, ոչ մի սանտիմետր հող ազատ չի մնում։

«Բերքն էլ վատ չենք ստանում, ուղղակի երկու ջուր տալու դեպքում ստանում ենք 2 տոննա, իսկ չորս անգամ ջրելու դեպքում՝ 3.5 տոննա բերք։ Հիմա 2  ջուր են ջրում մարդիկ, ավելի քիչ բերք են ստանում, բայց էլի մշակում են։ Գյուղում ուրիշ ինչո՞վ պիտի զբաղվեն»,-ասաց համայնքապետը։

Ինչ վերաբերում է խմելաջրի խնդրին, Խաչատրյանը նշեց, որ ցավոք, 21-րդ դարում համայնքը խմելաջուր չունի. «Արտեզյան  ջրերն ենք օգտագործում, 3 օրը մեկ անգամ մի ժամով մարդիկ դույլերով ջուր են վերցնում, որ կարողանան օգտագործել։ Եվ մարզպետարանին ենք դիմել, և այլ ատյաններ գրություն ուղարկել, բայց դա թանկ հաճույք է, 30 կմ հեռավորությունից պետք է ջուր բերվի, իսկ դա միլիոնավոր դոլարների հետ կապված խնդիր է»։

Մարտունու տարածաշրջանի Գեղհովիտ գյուղում ոռոգման ջրի խնդիրը, համայնքապետ Վարդան Պողոսյանի խոսքով, լուծվել է։

Համայնքի բնակիչները մեզ հետ զրույցում ասացին, որ նախորդ տարի Գեղհովիտի «Քռեր» կոչվող թաղամասում ոռոգման հետ կապված խնդիր դեռ կար, բայց տարվա ընթացքում աշխատանքներ են տարվել, և իրենք էլ լիահույս են, որ այս տարի ջրի խնդիր չի լինի, և կկարողանան նորմալ բերք ստանալ։ «Խողովակները փոխել են, հույս ունենք, որ «Մխեյի ձորից» ջուրն արդեն նորմալ կգա»,- ասաց մեր զրուցակիցը։

Սերմի խնդիր ևս համայնքի բնակիչները չունեն. «Հենց բերքը ստանալուց ենք սերմնացուն պահում, լավերն ընտրում ենք, որ գարնանը ցանենք։ Դրա համար սերմի խնդիր չի լինում»։

Այս պահին գեղհովիտցիները պարարտանյութի խնդիր ունեն. «Ասում են, որ մի քանի օրից Հայաստան կհասնի պարարտանյութը։ Էս վիճակի հետ կապված ներմուծումը ուշացել է։ Հիմա էդ հույսով սպասում ենք։ Կան մարդիկ, որ ունեն նախորդ տարվանից մնացած պարարտանյութ, բայց ովքեր չունեն, չեն կարողանա ցանքը սկսել, հիմնականում կարտոֆիլի սերմի հետ են պարարտանյութը լցնում ու ցանում»,- ասաց մեր զրուցակիցը։

Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն համայնքը ևս ոռոգման ջրի խնդիր ունի, բայց եթե տարին չորային չլինի, ապա գյուղացին կկարողանա լավ բերք ստանալ։

Համայնքի բնակիչները մեզ հետ զրույցում ասացին, որ ոռոգման ջրի հետ կապված խնդիրն առաջացել է Արգիճի գետի վրա ՀԷԿ-ի կառուցումից հետո, քանի որ այս դեպքում գետի ջրով ոռոգում չի իրականացվում։

«ՓՀԷԿ-ի ջուրը թափվում է Իշխանատակ, իսկ մեր խողովակը 1 կմ վերև է։ Առաջ հանգիստ ջուր են արել մարդիկ, հիմա ամբողջ ամառ ջրի կռիվ է։ Ջրի համար գյուղացիներով շուն ու գել ենք դառնում»,- ասաց մեր զրուցակիցը։

Ներքին Գետաշենի համայնքապետարանի աշխատակից Յուրիկ Ալեքսանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նախորդ տարի ոռոգման ջրի խնդիրը մասամբ լուծվել է, քանի որ ամռան ընթացքում Արգիճի գետից ՀԷԿ-ը ջուր չի վերցրել։

«Այս պահին համայնքի հիմնական խնդիրն այն է, որ պարարտանյութ չկա։  Բացի այդ խոսք կար, որ մարզպետարանից գյուղացիները կարող են ցածր գնով գարնանացան գարու սերմ ձեռք բերել, հիմա իրենք էդ ծրագրին են սպասում, բայց  դեռ ձայն չկա։  Մեր մոտ ցանքը ապրիլի կեսերից է սկսվում, եթե էդ սերմը լինի, ապա գյուղացիները կհասցնեն սկսել ցանքը»,- ասաց Ալեքսանյանը։
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:27
Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
Կոնվերս Բանկը հայտարարում է բիզնես վարկերի վերաֆինանսավորման արշավ փոքր և միջին ձեռնարկությունների համար: Այլ բանկերից ու ֆինանսական...
Աղբյուր` Panorama.am
15:10
«Եթե մնա Նիկոլը...»
Ակցիա՝ տարբեր շրջաններում
Աղբյուր` Panorama.am
14:49
Իրանի իշխանություններն աջակցել են ԲՈւՀ-երի՝ ԱՄՆ-ից հեռացված ուսանողներին ընդունելու որոշմանը
Իրանի փոխնախագահ Սեյեդ Մոհամմադ Հոսեյնին պաշտպանել է ամերիկյան և եվրոպական համալսարաններից պաղեստինամետ գործողությունների պատճառով հեռացված...
Աղբյուր` Panorama.am
14:27
Գառնիկ Դանիելյան. Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, որ օրեր շարունակ Կիրանցում պայքարում է Ադրբեջանին միակողմանի զիջումների...
Աղբյուր` Panorama.am
14:24
Արդյո՞ք Կիրանցում դպրոցի մոտ ծառեր տնկելը կարող է լուծում լինել. ՄԻՊ-ի արձագանքը
«Որպեսզի կարողանամ գնահատել կոնկրետ այդ իրավիճակում կա իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակում, թե չկա, պետք է ունենամ հիմնավորում, որի...
Աղբյուր` Panorama.am
14:22
Երբ կարելի է խոսել քաշի մասին. Էթիկետի մասնագետի պարզաբանումը
Էթիկետի և պրոտոկոլի մասնագետ Հասմիկ Խաչատրյանը ներկայացնում է, թե որ շրջապատում կարելի է խոսել քաշի մասին։ «Քաշի մասին մտածելը շատերի...
Աղբյուր` Panorama.am
13:49
RSF. Հայաստանի իշխանությունների հռետորաբանության հետևանքով լրագրողների նկատմամբ անհանդուրժողականության մթնոլորտ է
«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը` RSF Մամուլի ազատության միջազգային օրվա առթիվ հրապարակել է...
Աղբյուր` Panorama.am
13:41
Հետագայում դուք ձեր արմունկներն եք կրծելու.Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին
«ՔՊ-ականների խոսույթում մենք լսում ենք արտահայտություններ, որոնք չեն համապատախանում իրողությանը։ Խոսում են նրա մասին, որ սուտ են այն...
Աղբյուր` Panorama.am
13:24
Մեր տան դռան, դարպասի բանալիներն այս պահին հանձնվում է Ադրբեջանին. Գառնիկ Դանիելյան
«Ադրբեջանը հատվածական սահմանազատում, սահմանագծում է  անում ու որն իրեն հարմար է, ասում է՝ այս հատվածում դու պետք է սա անես»,-...
Աղբյուր` Panorama.am
13:22
Մի հատ հանգստացեք և ձեր ձայնը մի բարձրացրեք, դուք նախազգուշացվում եք. Հակոբ Արշակյանը՝ Արթուր Խաչատրյանին
«Ձայնի իրավունքից զրել չկա՞, պարոն Արշակյան»,- ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի ելույթի ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
12:55
Աշխարհում առաջին անգամ նեոպոպուլիզմը կիրառվում է Հայաստանում. Քաղաքագետ
«Մինչև այսօր իշխանությունը հստակ, ժամանակացույցով մի բան է արել՝  հողեր հանձնել ու ժողովրդին ահաբեկել, ստել, այլ գործառույթ ...
Աղբյուր` Panorama.am
12:30
Սուրենյանց. Թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ
Մեկ մարդու հույսին կամ քաղաքական անկյալության դրսևորում
Աղբյուր` Panorama.am
12:28
Բագրատ Սրբազանին կրկին չթողեցին գնալ Կիրանց
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, պատգամավոր Գառնիկ Դանիելյանի,  «Հայկական պետականության համար»...
Աղբյուր` Panorama.am
11:56
Իշխանությունները սարսափած են գործընթացից, հակառակ պարագայում ո՞րն է նպատակը մեկ քաղաքացու համար բերել 50 ոստիկան. Սուրեն Պետրոսյան
Տավուշի մարզի Կիրանց գյուղի մուտքերն ու ելքերը դեռ փակ են, հսկում են ոստիկանական ուժերը։
Աղբյուր` Panorama.am
11:43
Քաղաքական հիմքով կալանավորված անձինք առկա են և հակառակի մասին հիմնավորում չկա. Արծվիկ Մինասյան
«Անխուսափելի է այն գնահատականը, որ քաղաքական հետապնդման և քաղաքական հիմքով կալանավորված անձինք առկա են և հակառակի մասին որևէ հիմնավորում...
Աղբյուր` Panorama.am
11:41
ՀԿ-ները՝ կառավարությանը. Զերծ մնալ միակողմանի գործողություններից, որոնք չեն ապահովում ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությունը և անվտանգությունը
Հայաստանյան մի խումբ հասարակական կազմակերպություններ տարածել են հայտարարություն Տավուշի մարզում սահմանազատման և սահմանագծման գործընթացի...
Աղբյուր` Panorama.am
11:30
Երևանի Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ Պետրոս Պետոյանը նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար, իսկ Սամվել Ղուկասյանը՝ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
10:57
Ահազանգ. Բնապահպանական խնդիրներ լուսաբանող լրագրողների հետապնդումներն ու նրանց նկատմամբ բռնության դեպքերն ավելացել են
Բնապահպանական խնդիրներ լուսացանող լրագրողների 70 տոկոսը ենթարկվում է  բռնությունների։  Մայիսի 3-ին՝ մամուլի ազատության օրվա առթիվ...
Աղբյուր` Panorama.am
10:54
Կարեն Ջալավյանը՝ Քյոխը, մանրամասներ է պատմել 44-օրյա պատերազմի մասին
«Ցավոք, չհաջողվեց հակառակորդին վերջնականապես կանգնեցնել, ջախջախել, հակառակորդը տիրեց Շուշիին»:
Աղբյուր` Panorama.am
10:36
Սամսոնյանի և Սաղաթելյանի վրա ինչ հոդված էլ դրած լինեք, միևնույնն է՝ այն հայհոյանքի քրեականացում է. Արթուր Խաչատրյան
«Ես հասկանում եմ, որ «Freedom House»-ից ոմանց մոտ կարող է ալերգիկ քոր սկսվի, բայց այդ կառույցը  Հայաստանին շատ հետաքրիր...
Աղբյուր` Panorama.am
10:22
Բարիտոն Նավասարդ Հակոբյանը կմասնակցի Young Artists մրցույթին
Զալցբուրգի երաժշտական ամենամյա փառատոնը հրապարակել է  Young Artists մրցույթի այս տարվա մասնակիցների անունները։ 700 թեկնածուներից ընտրվել է...
Աղբյուր` Panorama.am
10:04
Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով զոհեր կան
Թուրքիայում ավտոբուսը շրջվել է ձորը, ինչի հետևանքով երկու մարդ զոհվել է, ավելի քան 35-ը՝ վիրավորվել։ «ՌԻԱ նովոստի»-ին գրում է, որ...
Աղբյուր` Panorama.am
09:59
Վահե Հովհաննիսյան. Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե  Հովհաննիսյանը գրում է. «Երեկվանից Հայաստանում լրիվ նոր իրավիճակ է։ Հարցը Կիրանցը...
Աղբյուր` Panorama.am
09:58
Ոստիկանների, ուժայինների մի մասը տարբեր դրդապատճառներով կողմնորոշվել է ի օգուտ ադրբեջանական շահերի սպասարկմանը. Աբրահամյան
«Իշխանության հակապետական գործունեությունը գաղափարական համախոհություն ունի նաև ոստիկանության շարքերում»:
Աղբյուր` Panorama.am
09:37
Գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողանում անցնել մյուս կողմ
Մայիսի 2-ին, ժամը 16:34-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդահովիտ գյուղում...
Աղբյուր` Panorama.am
09:30
«Հրապարակ»․ Ճանապարհից երևում են նշաձողեր
«Հրապարակ»-ը գրում է. «Երեկ ոստիկանական հատուկ գործողությունների արդյունքում, ինչպես հայտնի է, բացվեց Կիրանցից դեպի...
Աղբյուր` Panorama.am
09:28
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 3-ին ժամը 08:55-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.63 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ».ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Թալինի քաղաքապետ Տավրոս Սափեյանը իր...
Աղբյուր` Panorama.am
09:05
«Ժողովուրդ». Նաիրա Հովսեփյանի ճակատագիրը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն ԲԴԽ-ում Նաիրա Հիվսեփյանի ազատման...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազանին կրկին չթողեցին գնալ Կիրանց
12:47 03/05/2024

Բագրատ Սրբազանին կրկին չթողեցին գնալ Կիրանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}