Հրազդանում վթարի հետևանքով հրդեհ է բռնկվել
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մարտի 26-ին, ժամը 23:44-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ:
ԱԻ նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վահագն Հ., ծնված 1989 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել բետոնե արգելապատնեշին և բռնկվել:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը և ուղևոր Ազատ Ս.-ն (ծնված 1989 թ.) հոսպիտալացվել են Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:54-ին, մարվել՝ 00:02-ին: Այրվել են ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին