Հարցը կազմակերպվածությունն է
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի Գերմանիայի փորձը արևմտյան ժողովրդավարական համակարգերի ջատագովների միակ հույսն է առ այն, որ այդ համակարգերը կարող են արդյունավետ կառավարել նման ճգնաժամերը և ցույց տալ, որ Չինաստանի առաջարկած այլընտրանքային դրական փորձը միակը չէ։
Իրականում Գերմանիան պատմականորեն չափազանց արդյունավետ կառավարվել է նաև ամենադաժան բռնապետության պայմաններում, ուստի հիմնական խնդիրը ոչ թե համակարգի տեսակին կամ ձևին, այլ դրա կազմակերպվածության մակարդակին է առնչվում։
Գերմանական և չինական փորձառություններն այս առումով ոչ թե հակասում են միմյանց, այլ հաստատում այլևս այն հանրահայտ և պարզ ճշմարտությունը, որ փոփոխվող աշխարհում առավել կենսունակ են լինելու ոչ թե ավել կամ պակաս ժողովրդավարական, այլ խելամտորեն կազմակերպված մերիտոկրատական համակարգերը, որոնք ունակ են նաև համազգային կարգապահություն (ես կասեի նույնիսկ դաստիարակություն) և համախմբում ապահովելու ցանկացած՝ թեկուզ ամենադժվարին խնդիր լուծելու համար։
#օրինակելի_երկրները
#Հայաստանը»։
Հարակից հրապարակումներ`
- 01.04.2020. Կորոնավիրուսի հիվանդացության 571 հաստատված դեպք կա
- Գերմանիան օրական կթեստավորի 200,000 մարդու՝ ըստ Հվ․Կորեայի հաջող փորձի
- Գերմանիայում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվը գերազանցել է 36,5 հազարը
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին