Բրյուսելում Եվրոպական խորհրդարանի շենքը կարող է վերածվել հոսպիտալի
Եվրոպական խորհրդարանը Բրյուսելի մունիցիպալիտետին առաջարկել է օգտագործել իր շենքերից մեկը, ինչպես նաև իրենց փոխադրամիջոցները՝ օգնելու կորոնավիրուսի դեմ պայքարում:
Խորհրդարանի գլխավոր քարտուղար Կլաուս Ուելլեն առաջարկն արել է չորեքշաբթի օրը, ըստ խորհրդարանի խոսնակ Ժոմ Գիյոտի, հավելելով, որ Բրյուսելի իշխանություններին կկարողանան օգտագործել Հելմուտ Կոլի անվան շինությունը, ինչպես նաև խորհրդարանի հաշվառման ներքո գտնվող մոտ 100 մեքենա և այլ տրանսպորտային միջոցներ: Այս մասին գրում է Politico-ն։
«Խորհրդարանի նախագահ Դավիդ Սասոլին և նրա ծառայությունները մի քանի օր շարունակ ուսումնասիրում էին, թե ինչպես խորհրդարանը կարող է օգնել։ Շենքը կարող է օգտագործվել որպես հիվանդանոց կամ ժամանակավոր կացարան այն մարդկանց համար, ովքեր խնամքի կարիք ունեն: Վարորդները կարող են օգնել սննդի կամ դեղորայքի տեղափոխման հարցում», - ասել է Գիյոտը։
Նշվում է, որ խորհրդարանի շենքերը հիմնականում դատարկ են՝ կորոնավիրուսով պայմանավորված։
Խորհրդարանի ղեկավարները որոշել են նաև դադարեցնել լիագումար նիստերը Ստրասբուրգում մինչև հուլիս և դրանք փոխարինել Բրյուսելում մինի-նստաշրջաններով՝ շատ քիչ թվով անդամներով:
Ուսումնասիրվում է նաև նմանատիպ օգնության ցուցաբերումը Ստրասբուրգում և Լյուքսեմբուրգում:
Լրահոս
Տեսանյութեր
Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը