Աշոտ Ղուլյանի ղեկավարած կուսակցությունը ընտրությունների երկրորդ փուլի վերաբերյալ հանդես կգա հայտարարությամբ
Այսօր տեղի է ունեցել Արցախի ժողովրդավարական կուսակցության Կենտրոնական խորհրդի(ԿԽ) ընդլայնված նիստը, որի օրակարգում մարտի 31-ին կայացած համապետական ընտրությունների արդյունքների ամփոփումն էր։
Կուսակցությունից տեղեկացնում են, որ կուսակցության տարածքային միավորների, նախընտրական շտաբների պատասխանատուները և վստահված անձերը Կենտրոնական խորհրդին են ներկայացրել ընտրությունների հետ կապված իրենց դիտարկումները, արձանագրած խախտումներն ու առաջարկները։
Ամփոփելով նախընտրական գործընթացների ու ընտրությունների արդյունքները՝ ԿԽ նշել է, որ արձանագրված խախտումներն ու թերությունները, ընդհանուր առմամբ, էական ազդեցություն չեն ունեցել ընտրությունների վերջնական ելքի վրա:
Արցախի ժողովրդավարական կուսակցությունը ընդունում է ընտրությունների արդյունքները՝ համարելով, որ ընտրություններն ընթացել են անհավասար, բայց մրցակցային պայմաններում։ Կուսակցությունը շնորհակալություն է հայտնում իր նախընտրական ծրագրի օգտին քվեարկած բոլոր ընտրողներին։
Նախագահական ընտրությունների երկրորդ փուլի վերաբերյալ կուսակցությունը հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ։
Հիշեցնենք, որ Արցախում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ է անցկացվելու, որին մասնակցելու են ամենաշատ ձայներ հավաքած թեկնածւները՝ Մասիս Մայիլյանն ու Արայիկ Հարությունյանը։
Համաձայն Արցախի Ընտրական օրենսգրքի, Ազգային ժողովում ընտրված են համարվում կուսակցությունների դեպքում 5 տոկոսի շեմը հաղթահարած քաղաքական թիմերը, իսկ կուսակցությունների դաշինքի դեպքում՝ 7 տոկոսը հաղթահարած ուժեր։ Ազգային ժողովում ներկայացված կլինի 5 քաղաքական թիմեր՝ «Ազատ Հայրանիք - ՔՄԴ» կուսակցությունների դաշինք, «Միասնական Հայրենիք» կուսակցություն, Արցախի «Արդարություն» կուսակցություն, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն և Արցախի Ժողովդավարական կուսակցություն։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ոստիկանությունում ընտրախախտումների վերաբերյալ 9 հաղորդում է ստացվել
- Արցախի ՄԻՊ. Արձանագրվել են որոշ օրենսդրական ու իրավակիրառական հիմնախնդիրներ
- Մասիսի Մայիլյան. Մոտ օրերս հանրությանը կտեղեկացնենք մեր հետագա քայլերի մասին
- Արայիկ Հարությունյան. Ես երկրորդ փուլին սպասում էի վաղուց
- Արցախի նախագահի ընտրությունների երկրորդ փուլին մասնակցելու են Արայիկ Հարությունյանն ու Մասիս Մայիլյանը
- Արցախի Ազգային ժողովում ներկայացված կլինի 5 քաղաքական ուժ
- Արցախի ԿԸՀ նախագահ. Կանցկացվի նախագահի ընտրությունների երկրորդ փուլ
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին