Ռոբերտ Քոչարյանի պաշտպան. Վրեժ լուծելու համար մի օգտվեք կորոնավիրուսից
«Կորոնավիրուսը չպետք է թաքնված մարդասպանության առիթ դառնա»,- «5-րդ ալիք» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ընդգծել է ֆրանսահայ փաստաբան Սևակ Թորոսյանը։
Նա ընդգրկված է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբում։ Թորոսյանը վտանգավոր է համարում առողջական խնդիրներ ունեցող իր պաշտպանյալի տեղափոխումը քրեակատարողական հիմնարկ։
«Բոլորին ասում են, տանը պետք է մնալ։ Դա վերաբերում է հատկապես առողջական խնդիրներ ունեցողներին։ Վրե՞ժ պետք է լուծեք։ Այս առիթից մի օգտվեք, անկարելի է, աշխարհը պատմության ամենագեշ օրերն է ապրում։ Հիմա ամեն երկիր, ամեն ժողովուրդ պետք է փաստի, որ բարձրագույն արժեքը մարդ արարածն է»,- ասել է նա։
Փաստաբանը համոզված պնդում է, որ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործը անձնական վրեժխնդրության հետևանք է։
«Գործի նյութերի 90 հատորն էլ տարեք, աղբամանը թափեք, սա հիմք չէ»,- ընդգծել է նա՝ ավելացնելով, որ Հայաստանում շատ քիչ դատավորներ կան, որ կոռումպացված չեն, քանի որ կարող են վճիռ կայացնել, իմանալով, որ այն անարդար է։
Հարակից հրապարակումներ`
- ՄԱԿ-ի հանձնակատարը կոչ է արել ազատել ռիսկի խմբում գտնվող կալանավորներին համավարակի ֆոնին․ France24
- ՄԻՊ-ը Ռոբերտ Քոչարյանի խնդրով գրություն է հասցեագրել ՔԿՀ ղեկավարին
- Արամ Վարդևանյան. Պետք է սեղմ ժամկետում վերանայել կալանավորումներն ու կիրառել գրավ
- Արման Թաթոյան. Պետական մարմինները պետք է առավել շատ կիրառեն ազատությունից զրկման այլընտրանքային միջոցները
- Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
- «Փաստ». ԵԽԽՎ համազեկուցողներն իրենց մտահոգությունն են հայտնել ՍԴ և վարչապետի գրասենյակի միջև գոյություն ունեցող լարվածության վերաբերյալ
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին