Բաքոյան. Անկախությունից ի վեր ՀՀ-ում ազգային փոքրամասնությունների թիվը գնալով նվազել է
ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձաժողովի նիստում քննարկվեց կառավարության կողմից առաջարկված ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին հարցը։
Հիմնական զեկուցող պատգամավոր Ռուսամ Բաքոյանն ասաց, որ այս փոփոխություններով առաջակում է ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց հնարավորություն տրվի տարվա մեջ 4 անգամ մասնակցելու իրենց կրոնական, ազգային, մշակութային, պատմական օրերին։
«Պետք է ասեմ, որ երրորդ հանրապետության անկախությունից ի վեր Հայաստանում ազգային փոքրամասնությունների թիվը գնալով նվազել է և ազգային փոքրամասնությունները, կարծես թե Հայաստանում չունենալով լուրջ խնդիրներ, այնուամենայնիվ, գործիքները թույլ չեն տալիս իրենց ազգային ինքնությունը պահպանել։ Այս օրենքի նախագածով ևս մեկ անգամ հնարավորություն է տրվում, որպեսզի ավելի մոտ գտնվեն իրենց ինքնությանը, կարողանան մասնակցել իրենց կրոնական տոնակատարություններին, ծիսակատարություններին, ազգային միջոցառումներին։ Եվս մեկ լավ հնարավորություն է, որ ազգային փոքրամասնությունները մոտ գտնվեն իրեց արմատներին, մենք պայմաններ ենք ստեղծում, որպեսզի ազգային փոքրամասնությունները կարողանան մնալ Հայաստանում»,- ասաց Ռ.Բաքոյանը։
Նա նշեց, որ Հայաստանում ազգային փոքրամասնությունները թվով 11-ն են, պետք է հստակ նշել, որ կոնկրետ օրերը ունեն, և ցանկացած ազգային փոքրամասնության ներկայացուցիչ եթե ցանկանում է մասնակցել իր կրոնական ծիսակատարություններին ու աշխատում են, թույլատրվի մասնակցել այդ տոնակատարություններին։
Հստակեցվեց, որ ազգային որևէ փոքրամասնություն կարող է ունենալ, օրինակ, յոթ ազգային կամ կրոնական տոներ, դրանցից հնարավորություն ունի մասնակցել 4-ին իր ընտրությամբ ։ Աշխատանքային օրենսգիրքը տարածվում է բոլոր ազգությունների վրա եթե աշխատում են և իրավահարաբերություններն կարգավորվում են օրենսգրքով։
Հարցը ներառվեց ԱԺ առաջիկա նիստերի օրակարգ։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին