ԵՄ-ն ոչ մի խնդիր չի տեսնում համաճարակի պայմաններում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պահպանման հարցում
ԵՄ ղեկավարությունը ոչ մի խնդիր չի տեսնում կորոնավիրուսի համաճարակի համատեքստում Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների պահպանման հարցում, քանի որ դրանք չեն խաթարում կորոնավիրուսի դեմ պայքարի՝ Ռուսաստանի Դաշնության հնարավորությունները։
Ըստ ՏԱՍՍ-ի, երկուշաբթի Բրյուսելում կայացած տեսակապի ժամանակ նման դիրքորոշում է հայտնել Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Փիտեր Ստանոնը՝ պատասխանելով Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորների նամակի վերաբերյալ հարցին, որով վերջիններս պահանջում էին, որ ԵՀ-ն չդադարեցնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառումը՝ կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի պատրվակով:
«Այո, ես կարող եմ հաստատել, որ այս նամակը ստացվել է, և պատասխանը տրվելու է սովորական ռեժիմով: Ես նաև ուզում եմ մեջբերել ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպա Բորելի հայտարարությունը, որ ԵՄ պատժամիջոցների ռեժիմները չպետք է խաթարեն կորոնավիրուսի դեմ պայքարի համար նախատեսված միջոցների և սարքավորումների մատակարարումը», - ասել է Փիթեր Ստանոնը:
Նա նաև նշել է, որ պատժամիջոցները մտցվել են 2014-ին Ուկրաինայում տեղի ունեցած դեպքերի և Ղրիմի ու Սևաստոպոլի՝ ՌԴ կազմ կամավոր մուտքի առնչությամբ: