ԵՄ խորհրդարանի խոհանոցները անօթևանների համար սնունդ կպատրաստեն․ Դավիդ Սասոլի
Եվրոպական խորհրդարանի նախագահ Դավիդ Սասոլին նախօրեին թվիթերում հայտարարել է, որ խորհրդարանի շենքերը հասանելի կլինեն առավել խոցելի անօթևանների համար։
Սասոլիի խոսքերով, Բրյուսելում նրա խոհանոցներն ամեն օր 1000 բաժին կերակուր կբաժանեն կարիքավորներին ու նաև առողջապահական ոլորտի աշխատողներին՝ նրանց օգնելու համար իրենց աշխատանքում:
Սասոլին հավելել է, որ համաճարակի շրջանում շենքերում կկարողանան մնալ անտուն անձինք։
Նշենք, Սասոլին օրեր առաջ նաև հայտնել էր, որ խորհրդարանի շենքերը Բրյուսելում, Ստրասբուրգում և Լյուքսեմբուրգում, անհրաժեշտության դեպքում, կարող են օգտագործվել որպես հոսպիտալներ։
Europe's strength is its solidarity, and as @Europarl_EN we want to continue to set an example. Our kitchens in Brussels will make 1,000 meals a day to be distributed to those in need, as well as to those working tirelessly in our hospitals. https://t.co/n5EuAaO7z6 pic.twitter.com/KqAzuZDvgY
— David Sassoli (@EP_President) April 8, 2020
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ