ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Հաղթանակի 75-ամյակի շքերթի հետաձգման մասին
Կարմիր հրապարակում կայանալիք Մայիսի 9-ին Հաղթանակի օրվան նվիրված շքերթը հետաձգվում է՝ կորոնավիրուսային համաճարակի պատճառով, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Անվտանգության խորհրդի անդամների հետ հանդիպման ընթացքում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Մայիսի 9-ին շքերթի նախապատրաստական աշխատանքները պետք է սկսել հենց հիմա : Բայց համաճարակի հետ կապված ռիսկերը, որի պիկը դեռ չենք հատել, չափազանց մեծ են: Եվ սա ինձ իրավունք չի տալիս սկսելու շքերթի նախապատրաստական աշխատանքները և զանգվածային այլ միջոցառումներ նույնպես: Հետևաբար, հանձնարարում եմ պաշտպանության նախարարին, իրավապահ մարմինների ղեկավարներին ՝փոխել ժամանակացույցը և հետաձգել Կարմիր հրապարակում կայանալիք զորահանդեսի նախապատրաստական աշխատանքները: Հետաձգել բոլոր այն զանգվածային հանրային միջոցառումները, որոնք միտված էին մեծ Հաղթանակի 75-ամյակին», - ասել է ՌԴ նախագահը:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ