Տնտեսություն 12:17 30/04/2020 Հայաստան

Իվան Տելեգին. Պահպանում ենք լավատեսություն՝ մնալով իրատես

ՎՏԲ-Հայաստան Բանկի Տնօրինության նախագահ Իվան Տելեգինը banks.am-ին տված հարցազրույցում անդրադարձել է COVID-19-ի համավարակի՝ տնտեսության, բանկային համակարգի վրա ունեցած հետևանքներին, հետագա հնարավոր զարգացումներին։

Հարց- Ինչպե՞ս եք գնահատում COVID-19-ի շուրջ ստեղծված ներկայիս իրավիճակը։ Արդյո՞ք սա գլոբալ տնտեսական ճգնաժամ է, թե՝ ոչ։

- Իր բնույթով իրավիճակը, որում ներկայումս գտնվում է ամբողջ աշխարհը, տնտեսական առումով ևս դյուրին չէ։ Այլ հարց է, որ վերջինիս զարգացման սցենարները բավականին բարդ է հաշվարկել, քանի որ այն ոչ թե կոնկրետ տնտեսական իրադարձությունների կամ փոփոխությունների, այլ վիրուսի մասշտաբային տարածման հետևանք է, որի զարգացումը դժվար է կանխատեսել։ Փաստացի ներկայիս իրավիճակն ազդում է տնտեսության գրեթե բոլոր ոլորտների վրա՝ դադարեցնելով այնպիսի ոլորտների գործունեություն, ինչպիսիք են առևտուրը, արդյունաբերությունը, ծառայությունների ոլորտը, տուրիզմը և շինարարությունը, որոնք հանդիսանում են ցանկացած երկրի և, հատկապես, Հայաստանի ՀՆԱ-ի շարժիչ ուժը։ Հայաստանի պարագայում իրավիճակը վատթարացնում է նաև արտերկրից եկող դրամական փոխանցումների ծավալի անկումը։

Հարց- Ազդե՞լ է արդյոք ճգնաժամը բանկային համակարգի վրա և արդյո՞ք ներկայիս իրավիճակը Ձեզ համար սովորական է ճգնաժամի զարգացման տեսանկյունից։

Պատասխան- Որոշ չափով ներկայիս իրավիճակն արդեն անդրադարձել է բանկային համակարգի վրա: Առևտրի, արդյունաբերության, ծառայությունների, տուրիզմի և շինարարության ոլորտների գործունեության դադարեցման և, որպես հետևանք, բնակչության եկամուտների կորստի հետևանքով, բանկերը ստիպված եղան հայտարարել իրենց թե՛ ֆիզիկական, և թե՛ իրավաբանական անձ հաճախորդների համար վարկային արձակուրդներ՝ հետաձգելով վերջիններիս պարտավորությունների գծով վճարումները երկամսյա ժամկետով։

Ընդ որում, ամփոփելով վարկային արձակուրդների առաջին ամսվա արդյունքները՝ պետք է նշել, որ մեր վարկառուների մեծամասնությունը, այն է՝ ֆիզիկական անձանց 62%-ը և իրավաբանական անձանց 46%-ը կատարել են իրենց պարտավորությունների դիմաց ամենամսյա վճարումները համաձայն ստանդարտ ժամանակացույցի՝ չօգտվելով վարկային արձակուրդի հնարավորությունից։ Երկրում Արտակարգ դրության հայտարարման և տանը մնալու Կառավարության կարգադրության հետևանքով՝ բանկային գործառնությունների ծավալը նվազել է մոտ 50%-ով։ Մենք նկատում ենք նաև սպառողական վարկերի նկատմամբ պահանջարկի անկում։ Ընդհանուր առմամբ ստեղծված իրավիճակը հասկանալի է․ բնակչության համար ներկայումս առաջին հերթին կարևոր է ապահովել գործող վարկերի սպասարկման հարմարավետ պայմաններ, ստանալ վարկային արձակուրդներ և նախկինում ստանձնած պարտավորությունների վերակառուցման այլ տարբերակներ։

Հարց- Իրադարձությունների ինչպիսի՞ հետագա զարգացում եք տեսնում։

Պատասխան- Լավատեսական սցենար է համարվում համաճարակի ավարտը և, որպես հետևանք, Հայաստանում կարանտինային միջոցառումների աստիճանական վերացումը այս տարվա մայիս ամսից։ Այնուամենայնիվ, պետք չէ մոռանալ վիրուսի հնարավոր նոր ալիքի և կրկնակի տարածման մասին, հետևաբար, վատատեսական սցենարը ենթադրում է կարանտինային միջոցառումների երկարաձգում՝ տնտեսական գործունեության որոշ սահմանափակումներով  և ավելի երկար ժամանակահատվածով՝ մոտավոր մինչ այս տարվա աշնան վերջ կամ մինչ մասսայական պատվաստանյութի ստեղծումը։ Ես ավելի հակված եմ սցենարի դրական զարգացմանը, սակայն ժամանակը ցույց կտա։

Հարց- Ինչպե՞ս եք գնահատում Կառավարության կողմից ցուցաբերված աջակցության միջոցառումները և արդյո՞ք բավարար են հատկացված միջոցները։

Պատասխան- Կառավարության կողմից ֆիզիկական անձանց գծով ցուցաբերված աջակցության միջոցառումները ձեռնարկվել են ժամանակին և անհրաժեշտ ծավալով։ Եվ պակաս կարևոր չէ այն փաստը, որ Կառավարությունն ուշադրությամբ հետևում է իրադարձությունների զարգացմանը և ձեռնարկում է լրացուցիչ գործողություններ։

Կենտրոնական բանկն անհրաժեշտ չափով ներգրավված է հսկողության, կարգավորման և օգնության տրամադրման գործընթացում, այդ թվում նաև՝ բանկային համակարգին։

Ներկայումս Կառավարության աջակցության ծավալներն ու ոլորտները համարում ենք բավարար, սակայն հնարավոր է ապագայում կպահանջվի ավելի ուժեղացնել տնային տնտեսություններին ուղիղ սոցիալական վճարների տեսքով հատկացվող օգնությունը։ Կառավարությունը և Հայաստանի Կենտրոնական բանկը պահում են իրավիճակն ուշադրության կենտրոնում, այդ թվում՝ հենց բանկերի տեղեկատվության աղբյուրների միջոցով, հասկանալով, որ հնարավոր է առաջանա լրացուցիչ աջակցության տրամադրման անհրաժեշտություն։

Ֆիզիկական անձանց հրատապ միանվագ նպաստների տրամադրման գործընթացը կազմակերպված է օպերատիվ և ճկուն։ ՎՏԲ-Հայաստան բանկի միջոցով  Կառավարության միջոցառումների շրջանակներում ապրիլի 29-ի դրությամբ նպաստներ են վճարվել 50 հազար քաղաքացիների 2,4 մլրդ ՀՀ դրամի չափով։

Հարց- Որքա՞ն հաճախ են իրականացվում խորհրդատվություններ բանկային համակարգի հետ։

Պատասխան- Կենտրոնական բանկը կանոնավոր պարբերականությամբ անցկացնում է բանկերի ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություններ: Այս փորձը ցույց տվեց լավ արդյունքներ և առավելագույնս ներգրավեց բոլոր բանկերին փոփոխություններին արագ արձագանքման գործընթացում։

Հարց- Ինչպե՞ս եք կանխատեսում ռիսկերի աճը։

Պատասխան- Եթե մենք ձեզ հետ խոսում ենք ֆիզիկական անձանց մասին, ապա ֆիզիկական անձանց սեգմենտում չաշխատող ակտիվների մասնաբաժինը կազմում է 4․5%։ Ներկայիս տնտեսական իրավիճակի, բնակչության եկամուտների ժամանակավոր ամբողջական կամ մասնակի կորստի, ինչպես նաև արտերկրից դրամական փոխանցումների անկման պարագայում, կանխատեսում ենք NPL-ի աճ՝ մինչև 6,5%, ինչը ներկայիս իրավիճակում համարում ենք բավականին կառավարելի ծավալ։ Փոքր բիզնեսի պորտֆելի փաստացի NPL-ը կազմում է 1,5%: Ներկայիս տնտեսական իրավիճակի պարագայում մինչև տարեվերջ կանխատեսում ենք ցուցանիշի աճ մինչև 2.5%, որը Բանկի ռիսկի ախորժակի շրջանակներում է:

Հարց- ՎՏԲ-Հայաստան բանկը դադարեցրե՞լ է արդյոք վարկավորումը։

Պատասխան- Ոչ, մենք շարունակում ենք ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց վարկավորումը բոլոր վարկատեսակներով՝ ներառյալ հիփոթեքային, ավտո և սպառողական վարկերը։ Հարկ է նշել, որ երկրում հայտարարված Արտակարգ դրությունը զգալիորեն բարձրացրել է մեր հեռահար հարթակների միջոցով սպասարկման պահանջարկը, ինչպիսիք են՝ մոբայլ բանկինգը, ինտերնետ բանկինգը, ինքնասպասարկման գոտիները և Կոնտակտային կենտրոնը։

Հարց- Կփոխվի՞ արդյոք հետագայում բանկերի համար ցանկալի վարկառուի նկարագիրը։

Պատասխան- Ֆիզիկական անձանց գծով՝ այո։ Իհարկե, բանկերը կսկսեն նախապատվություն տալ ավելի ապահովված վարկերի տրամադրմանը։ Վերջին 2,5 տարվա ընթացքում մենք ստեղծել ենք բավականին մեծ հաճախորդների բազա՝ 500 հազար ֆիզիկական անձ հաճախորդ, որոնցից մոտ 20%-ը հաստատված աշխատավարձերով։ Հնարավոր է խնդիրներ առաջանան ժամկետանց պարտավորությունների հավաքագրման հետ, բայց դա կլինի ավելի ուշ և մենք հուսով ենք՝ բանկերի համար կառավարելի ծավալներով։

Ինչ վերաբերվում է իրավաբանական անձանց վարկերին, որոնց քանակը հասնում է 10 հազար հաճախորդի, ապա այստեղ ամեն ինչ բավականին անհատական է։ Մեզ մոտ վերջիններիս հայտերի դիտարկման շրջանակներում յուրաքանչյուրի համար մշակված է հասցեական մոտեցում։

Բացի այդ, COVID-19-ի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված Կառավարության երեք ծրագրերի շրջանակներում ՎՏԲ-Հայաստան Բանկի և Կենտրոնական բանկի միջև կնքվել են համաձայնագրեր, որոնց շրջանակներում մենք կանխատեսում ենք 1 մլրդ․ ՀՀ դրամի չափով վարկերի տրամադրում։ Վերջիններիս նպատակը ընկերությունների կողմից՝ աշխատավարձերի, հարկերի, կոմունալ վճարների և բիզնեսի այլ ուղղությունների հանդեպ ունեցած պարտավորությունների կատարման ապահովումն է։

Հարց- Նախատեսո՞ւմ է արդյոք Բանկը բարեգործական օգնություն տրամադրել պետությանը՝ համաճարակի դեմ պայքարի համար։

Պատասխան- Այո, մենք արդեն հատկացրել ենք մոտ 30 մլն․ ՀՀ դրամ վիրուսի դեմ պայքարի աջակցության համար։

Մենք աջակցեցինք Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան նախաձեռնությունը՝ ռուսաստանաբնակների վերադարձը հայրենիք կազմակերպելու հարցում։ Մենք մեզ վրա վերցրեցինք հարմարավետ ավտոբուսների ծախսերը և մոտակա օրերին Ռուսաստանի քաղաքացիները, որոնք գտնվում են Հայաստանում, կկարողանան վերադառնալ հայրենիք։

Հարց- Ինչպիսի՞ փոփոխություններ են տեղի ունեցել Բանկի աշխատանքի կազմակերպման հարցում ներկայիս իրավիճակում։

Պատասխան- Փոխվել է մասնաճյուղերի աշխատանքը․ կիրառվում են զգուշավորության ընդունված միջոցառումները, պահպանվում է տարածություն։ Համաճարակի տարածման առաջին իսկ օրերից աշխատակիցներն ապահովվել են դիմակներով, ձեռնոցներով և հակասեպտիկ նյութերով, իսկ մասնաճյուղերի և Գլխամասային գրասենյակի տարածքում պարբերաբար կատարվում են ախտահանման աշխատանքներ։

Գլխամասային գրասենյակի 40% աշխատակիցների և մի շարք թոփ-մենեջերների համար մենք ստեղծել ենք հեռահար աշխատատեղեր՝ գրասենյակից դուրս։ Հաճախորդների սպասարկման գործընթացում մեծամասամբ ներգրավվել են մեր հեռահար սպասարկման հարթակները, նախ և առաջ Կոնտակտային կենտրոնը, որն օրական սպասարկում է հաճախորդների մոտ 5 հազար մուտքային զանգեր և 500 էլեկտրոնային հաղորդագրություններ։ Մեր Կոնտակտային կենտրոնը տրամադրում է ծառայությունների ոչ միայն ստանդարտ փաթեթ։ Վիդեոբանկ ծառայությունը պահանջված է և հնարավորություն է տալիս հաճախորդներին առանց տանից դուրս գալու վիդեոզանգի միջոցով իրականացնել բոլոր բանկային գործարքները, ինչպես նաև հեռահար եղանակով բացել քարտեր և ավանդներ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

18:42
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդի խաչմերուկից դեպի Քարի...
Աղբյուր` Panorama.am
18:26
Իշխանությունը րոպե-րոպե հետևում է Արթուր Վանեցյանի շարժին․ «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է․ «Այսօր «Հայկական ժամանակը» գրել է. ««Հայրենիք» կուսակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:15
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ
Ակբա բանկն առաջինը Հայաստանում մեկնարկում է Չինաստանի խոշորագույն UnionPay International վճարային համակարգի UnionPay Gold և UnionPay Business...
Աղբյուր` Panorama.am
18:10
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունենան ցույցեր
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունենան ցույցեր՝ հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:03
Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի ժամկետով. Փաստաբան
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը  հայտնում է, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վանաձորում որդին սպանել է տարեց մորը
ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնից ապրիլի 28-ին հաղորդում էր ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
17:57
Ես չեմ ճանաչում մի երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության և պաշտպանվածության երաշխիքը համարի սահմանին տնկած սյուները․ Արտակ Զաքարյան
«ՔՊ-ական կառավարիչներն այս ամենը ֆունդամենտալ կերպով ձախողելուց հետո, հասել են Հայաստանի Հանրապետության գոյությունը վտանգելուն և չեն էլ թաքցնում դա»:
Աղբյուր` Panorama.am
17:44
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Գերագույն հոգևոր խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է.  «Տավուշի մարզից տարածքները Ադրբեջանին միակողմանիորեն...
Աղբյուր` Panorama.am
17:41
Վանեցյան. Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, արձագանքելով այսօրվա ասուլիսում Նիկոլ Փաշինյանի՝ իր հասցեին արված  հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
17:22
Շատ հնարավոր է ես այստեղ մեռնեմ. «Զվարթնոց»-ում հացադուլ հայտարարած լրագրող Լեո Նիկոլյան
Արդեն 16 օր է «Զվարթնոց» օդանավակայանում շարունակում է հացադուլ իրականացնել ռազմական և հետաքննող ֆրանսահայ լրագրող  Լեո...
Աղբյուր` Panorama.am
17:19
Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2023-2024 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և...
Աղբյուր` Panorama.am
16:36
Իշխանությունները ցույց են տալիս, որ թքած ունեն միջազգային հանրության կարծիքի վրա.Դավիթ Ֆիդանյան
«Մենք բարձրաձայնում ենք այն խայտառակ բռնաճնշումների մասին, որոնք իրականացվում են ներկայիս վարչախմբի կողմից իր քաղաքական ընդդիմախոսների...
Աղբյուր` Panorama.am
16:16
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Չնայած վատ եղանակին, առատ տեղումներին ու կարկուտին՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած քայլերթի մասնակիցները...
Աղբյուր` Panorama.am
15:57
«Ֆլեշ»-ի լցակայաններից մեկում արձանագրել են թերլիցքավորում
Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվել է ստուգում «ՖԼԵՇ» ապրանքանիշի ներքո գործունեություն ծավալող «ԱՐՄ...
Աղբյուր` Panorama.am
15:37
Տիկին դեսպան, Ձեր լռությունը ԱՄՆ ամոթն է. Դավիթ Ֆիդանյան
«Տիկին դեսպան, Դուք ինքներդ էլ գիտեք, թե Հայաստանի Հանրապետությունում ինչպիսի ավտորիտարիզմ է տիրում։ Եվ Ձեր իսկ լռությունն առաջին հերթին...
Աղբյուր` Panorama.am
15:35
Սա քաղաքականությո՞ւն է, սա ընդդեմ նվաստացման պայքար է. Մրո
«Այս քայլերթը բնական է ստացվել, ոչ մի սարքած բան չկա»,- լրագրողներին ասաց Կիրանցից դեպի Երևան քայլերթին միացած Հայաստանի վաստակավոր...
Աղբյուր` Panorama.am
15:13
Դադարեք լռել. AntiFake-ի բողոքի ակցիան ԱՄՆ դեսպանատան մոտ. ՈՒՂԻՂ
AntiFake խմբագրության աշխատակիցները, մի խումբ քաղաքացիներ  բողոքի ակցիա են իրականացնում ԱՄՆ դեսպանատան դիմաց՝ պահանջելով չլռել  և...
Աղբյուր` Panorama.am
14:43
Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմը հորդորում է միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման կազմակերպած խաղաղության և...
Աղբյուր` Panorama.am
14:38
Արմավիրում մայիսի 8-ին 8 ժամ ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարական աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ...
Աղբյուր` Panorama.am
14:34
Սուրենյանց. Այսպիսի «հրաշք» միայն նիկոլական Հայաստանում է հնարավոր
Քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Կառավարումն ամբողջովին ձախողած...
Աղբյուր` Panorama.am
14:22
70-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակման դեպքը բացահայտվել է
25–ամյա երիտասարդ է կալանավորվել
Աղբյուր` Panorama.am
14:21
Փաշինյանի արածը, եթե կյանքի կոչվի, ապա այն իրական պատերազմի սպառնալիքը է. Գեղամ Մանուկյան
«Երթը հանրային արձագանքն է, որ կա այս իշխանության նկատմամբ։ Այն  վերաբերմունքի, նրանց ստախոսությունների արկածախնդրության...
Աղբյուր` Panorama.am
14:07
YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը
Team Telecom Armenia-ն մշակել է նոր Բի Ֆրի փաթեթ, որը հնարավորություն է տալիս օգտվել հիմնական վիդեո հարթակներից անսահմանափակ՝ առանց ինտերնետի...
Աղբյուր` Panorama.am
14:01
Թաթոյան. Այստեղ եմ՝ Բագրատ Սրբազանին և իրենց իրավունքների համար պայքարող մեր ժողովրդին աջակցելու
«Ես այստեղ չեմ վարչապետի պաշտոնի հարցն արծարծելու, ես եկել եմ Բագրատ Սրբազանին և մեր ժողովրդին, որոնք իրենց իրավունքների համար են արդարացի...
Աղբյուր` Panorama.am
13:40
Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին
Քիչ առաջ Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը միացավ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի  առաջնորդած  քայլերթին դեպի...
Աղբյուր` Panorama.am
13:31
Կիրանցում ծառերից շատ ոստիկան կա
Նիկոլ Փաշինյանի կողմից սահմանազատման ենթարկվող Տավուշի մարզի Կիրանց գյուղում այսօր էլ բազմաթիվ ոստիկաններ կան։ Բնակիչների հրապարակած...
Աղբյուր` Panorama.am
13:29
Ովքեր են Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողության հյուրերը
Կրեմլում սկսվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը։ Արարողությունը սկսվել է Կրեմլի մեծ պալատի Սուրբ Էնդրյուի...
Աղբյուր` Panorama.am
13:23
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 6-11-ն աշխատանքային այցով գտնվում է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում: Yerkir.am-ին հասած բացառիկ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին
14:26 07/05/2024

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}