Կառավարությունը կպարգևատրի վետերաններին 300 հազարական դրամով՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի առթիվ
Գործադիրի այսօրվա որոշմամբ նախատեսվում է Հայրենական մեծ պատերազմի վետերաններին տրամադրել դրամական աջակցություն` հաղթանակի 75-ամյակի առթիվ: Վետերաններից յուրաքանչյուրը կստանա 300,000 դրամ: Անհրաժեշտ գումարը՝ 86,100.0 հազար դրամ, կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը: 2020 թ. փետրվարի 1-ի դրությամբ Հայաստանում բնակվում է Հայրենական մեծ պատերազմի շուրջ 287 վետերան:
Ինչպես նշեց նախարար Զարուհի Բաթոյանը, կառավարությունը մշտապես բարձր է գնահատել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակում վետերանների ունեցած ավանդը և հնարավորության սահմաններում պարբերաբար աջակցել վետերաններին բարեկեցիկ և արժանավայել կյանք ապահովելու հարցում:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ