Քաղաքական 10:24 01/05/2020 Հայաստան

Ավետիք Չալաբյան. Կանխել կառավարվող քաոսը

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է այս շաբաթ Հայաստանում տեղի ունեցած մի շարք իրադարձությունների: Ըստ Չալաբյանի, մեր երկիրը  աստիճանաբար հայտնվում է «Կառավարվող քաոսի» մեջ։

«Անցյալ դարի 80-ական թվականներին ԱՄՆ-ում մի շարք քաղաքագետ մտածողների կողմից մշակվեց «Կառավարվող քաոսի» տեսությունը։ Համաձայն այս տեսության, զարգացող երկրներում բնակչությանը պարբերաբար տարբեր ուղղորդված բացասական ազդակներ ու կեղծ խոստումներ տալու միջոցով, աստիճանաբար այն կարելի է վերածել կառավարելի ամբոխի, որի գործողությունները քաոտիկ բնույթ են ստանում, և ի վերջո հանգեցնում սեփական պետության և նրա հիմնական ինստիտուտների փլուզման։

Այս շաբաթ Հայաստանում տեղի ունեցան մի շարք իրադարձություններ, որոնք թվացյալ իրար հետ կապ չունենալով, սկսում են բացահայտել այն ցավալի իրողությունը, որ մեր երկիրը աստիճանաբար հայտնվում է այդպիսի «Կառավարվող քաոսի» մեջ։

ա) Շաբաթը սկսում է գազի և էլեկտրաէներգիայի մասսայական անջատումներով և տուժած բնակչության կողմից բողոքի գործողություններով,
բ) Ազգային ժողովում նույն այդ բնակչության սոցիալական աջակցության քննարկումը վերածվում է ԱԺ փոխնախագահի և ընդդիմադիր խմբակցության ղեկավարի միջև փողոցային էժանագին խոսքակռվի, որը չի դադարում ԱԺ նախագահի բազմաթիվ նկատողություններից հետո։ Հաջորդ օրը, ԱԺ նույն փոխնախագահը, փողոցում ներքաշվում է մեկ այլ քաղաքական հակառակորդի հետ կռվի մեջ ու դիմում է ակնհայտ բռնության, չնայած սեփական կարգավիճակին ու հարցը իրավական դաշտում լուծելու հնարավորությանը,
գ) Գավառում երկու խմբավորումների միջև քրեական առճակատումը վերածվում է տեղային նշանակության մարտերի, զենքի կիրառմամբ, զոհերով, ծանր վիրավորներերով, և ավերածություններով, ու ոստիկանության ցավալի անկարողությամբ՝ կասեցնելու բռնության ծավալումը,
դ) Նախկին ԱԱԾ տնօրենը մեղադրում է վարչապետին ոչ կոմպետենտության մեջ, որին ի պատասխան վարչապետի մտերիմներից մեկը նրան մեղադրում է այլ երկրի հատուկ ծառայությունների գործակալ լինելու մեջ՝ այս աբսուրդ խոսքակռիվը, անկախ անձանցից, շարունակում է վարկաբեկել պետական ինստիտուտները
ե) տառացիորեն մեկ օրից սկսում են լուրեր պտտվել փոխվարչապետի հրաժարականի մասին, ընդ որում արդեն նախորդ իշխանության հետ կապ չունեցող անձի, ու հենց իշխանության ներսից,
զ) եթե դա բավարար չէր, մեկ օրվա մեջ վարակվածների թիվը անսպասելի կերպով ցատկ է ապրում, այն պայմաններում, երբ շատ մարդիկ սկսել են արհամարել արտակարգ դրության սահմանափակումները, և վարվել այնպես, կարծես իրենց վիրուսն այլևս չի սպառնում, իսկ իշխանությունն էլ դադարել է վերահսկել իրավիճակը, թեև իներցիայով ձև է անում, թե երկրում արտակարգ դրություն է,
է) պատկերը ամբողջացնելու է գալիս հակառակորդի ականանետային կրակը առաջնագծում, և «միջազգային հանրությունից պատերազմի իրավունք ստանալու» մասին անթաքույց հոխորտանքը։

Եթե որևէ մեկին թվում է, որ մի շաբաթվա ընթացքում այսքան պատահականություններ կարող են լինել, պետք է ցավոք հիասթափեցնեմ՝ պատահականությունների համար սա չափից դուրս շատ է։ Համավարակը միայն սրել է առկա հակասությունները, բայց իրադարձությունների մեծ մասը արդյունք են այն խորքային ճեղքվածքի, որը մենք ունենք մեր հասարակության մեջ, և որն օրստօրե լայնանալով, դառնում է մի անտակ անդունդ, որը կարող է կլանել մեզ բոլորիս։ Քաղաքական օրակարգը, որով երկու տարի առաջ եկել է այսօրվա իշխանությունը, որքան էլ ականջահաճո է եղել բնակչության զգալի մասի համար, աստիճանաբար դառնում է հակասական և վտանգավոր, և տանում է երկրիրը կառավարվող քաոսի ահագնացման։

Կոռուպցիայի դեմ պայքարը բերել է կոռուպցիայի թաքնված ձևերի առաջացման, որոնցից տխրահռչակ պարգևավճարները միայն այսբերգի գագաթն են։ Ժողովրդի անսահմանափակ իշխանության մասին անընդհատ խոսակցությունները բերել են ամենաթողության ծավալման և հանցավորության աճի։ Նախորդ իշխանության մերժումը բերել է համատարած ատելության, և ամեն օր նորանոր «թշնամիների, դավադիրների և սրիկաների» բացահայտման, որոնցից շատերը նախորդ իշխանության հետ արդեն անմիջական կապ էլ չունեն։ Ուժային կառույցների դեմ տարվող քարոզչությունը բերել է դրանց կարողությունների աստիճանական կազմալուծման։ Վարչապետի անձի կույր պաշտանմունքը բերել է նրան, որ վարչապետը գործող իշխանության համակարգում դարձել է անկանխատեսելի և անկառավարելի գործոն, և աստիճանաբար հակասությունների մեջ է հայտնվում նաև սեփական գործընկերների հետ։ Վերջին տարվա ընթացքում գործադիր իշխանության համակարգից հսկայական քանակությամբ մարդիկ են հեռացել, մեծ մասը՝ նորանշանակ, և նրանք պարզապես արդեն չեն կարողանում աշխատել այդպիսի նյարդային և անկանխատեսելի միջավայրում։

Եթե ներքին բոլոր հակասությունները քիչ էին, արտաքին քաղաքականության մեջ խնդիրները կուտակվում են պարզապես աստղաբաշխական արագությամբ։ Արտաքին քաղաքականությունը մեր փոքր երկրի համար առավել ծանր ոլորտն է, արդյունավետ աշխատանքը այստեղ պահանջում է ոչ միայն իշխանությունների ուժերի լարում և կազմակերպվածություն, այլև հիմնական գործընկեր երկրներում տեղի հայկական ռեսուրսների առավելագույն կենտրոնացում։ Իշխանափոխությունից հետո նախկինում քիչ թե շատ գործող համակարգը համարյա կազմալուծվել է՝ գործող իշխանության հիմնական դերակատարները, որոշ բացառություններով, միջազգային ասպարեզում չունեն բավարար հեղինակություն բարդ խնդիրներ լուծելու համար, իսկ հիմնական հայկական շրջանակների հետ համագործակցությունը էապես խարխլվել է, քանի որ ամենուրեք թշնամիներ որոնող վարչապետը հասցրել է շատերին մեղադրել նախորդ իշխանությունների հետ կապերի և հնարավոր այլ մահացու մեղքերի մեջ։ Սա տեղի է ունենում հակառակորդի բուռն դիվանագիտական ակտիվության ֆոնին, որի արդյունքերը մենք արդեն ակնառու տեսնում ենք այսօր։

Ցավոք, այս ամենը ոչ միայն անխուսափելի էր, այլև դեռ շարունակվելու և խորանալու միտում ունի։ Շարունակվելու այնքան, որքան մեր հասարակության գերակշիռ մասը շարունակի հավատալ, որ մեկ առանձին վերցված անձ կարող է «փրկիչ» դառնալ, և կախարդական փայտիկի հարվածով լուծել տասնամյակներով և նույնիսկ դարերով կուտակված խնդիրները։ Հավատա այնքան, որ մերժի բոլոր հնարավոր խելամիտ այլընտրանքները, բոլոր տեսակի հեղինակությունները, ազգի ներուժը համախմբելու փոխարեն կուրորեն գնա նրա տրոհման, արտաքին արհավիրքի (որին ականատես ենք եղել տառացիորեն չորս տարի առաջ) ահագնացման ֆոնին, շարունակի ներքին պառակտումը և վհուկների որսը։ Իրականում, այս ամենը «Կառավարվող քաոսի» գրականության մեջ մանրամասն նկարագրած տարրեր են, որոնք մեզ վարպետորեն պարտադրվել են «ժողովրդավարության և արդարության» քողի տակ, բայց որոնք արդեն ակնհայտ քանդում են մեր պետության բուն հիմքերը։

Ես արդեն մեկ տարուց ավել է խոսում եմ սրա մասին, սակայն ամբողջ այս ընթացքում մենք անկասելիորեն մոտենում ենք այն սահմանին, որից այն կողմ արդեն անշրջելի կորուստներ են։ Մեզ տառացիորեն մի քանի ամիս է մնացել՝ կանխելու այս ահագնացող քաոսը, ազգի տարբեր հատվածների միջև երկխոսություն սկսելու, և միասին լուծումներ գտնելու, որոնք ի վերջո թույլ կտան հաղթահարել անցյալի անարդարությանը և վերականգնելու հասարակական առողջ համակեցության հիմքերը, առանց սակայն վտանգելու մեր ու մեր երեխաների ապագան»,-ֆեյսբուքյան էջում հրապարակված հոդվածում գրել է Չալաբյանը։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:31
Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն
Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են. «Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։ Եվրոպական ռինգում հայ մարզիկը...
Աղբյուր` Panorama.am
22:10
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար.Վահագն Մախսուդյան
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Վահագն Մախսուդյանը դատարանի շենքից դուրս գալիս ասաց. «Ինձ...
Աղբյուր` Panorama.am
21:16
Գարեգին Երկրորդն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հովնանյան» վարժարանի սաներին։ «Ապրիլի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ....
Աղբյուր` Panorama.am
20:50
Արման Թաթոյանը Կիրանցում է
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Կիրանցում ակցիա իրականացնողներին  է միացել ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:36
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
 «Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունը, որը հանգեցրել է Եվրամիության հետ ավելի սերտ հարաբերությունների հաստատմանը,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տեղի է ունեցել Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցը
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ֆեյսբուքի իր էջում գրում է. «Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
20:02
Հենց հիմա տեղեկություններ ենք ստացել, որ Ոսկեպարի հատվածում ինչ-որ ադրբեջանցիների ստորաբաժանումներ են հայտնվել. Գառնիկ Դանիելյան
Դիլիջան-Վանաձոր փակված ճանապարահատվածում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ դանիելյանը հայտարարեց. «Հենց հիմա...
Աղբյուր` Panorama.am
19:40
Հանրեպետության հրապարակից մեկնարկեց բողոքի քայլերթը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքայն էջը հայտնում է, որ Հանրապետության հրապարակից մեկնարկել է քաղաքացիների քայլերթը։ Վերջիններս...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՀԱՊԿ-ը պատրաստվում է զորավարժություններին, որոնք կանցկացվեն Ղրղզստանում, Ղազախստանում և Տաջիկստանում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պատրաստվում է Ղրղզստանի, Ղազախստանի և Տաջիկստանի տարածքում աշնանային համատեղ...
Աղբյուր` Panorama.am
19:27
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այս պահին փակ է Դիլիջան-Վանաձոր ճանապարհը։ Հիշեցնենք, որ Տավուշում...
Աղբյուր` Panorama.am
19:07
Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը. Շարմազանով
ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը։ Ո՞վ և...
Աղբյուր` Panorama.am
19:01
Սարգիս Ստեփանյանը Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը
Պարաաթլետ Սարգիս Ստեփանյանը Մարաքեշում անցկացվող World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
18:57
Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորվեց. Գեղամ Մանուկյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.  «Նիկոլի անձնական դատավորներից մեկը՝...
Աղբյուր` Panorama.am
18:49
Նախիջևանում զինամթերքի պայթունից երկու ադրբեջանցի է մահացել
Նախիջևանում զինամթերքի պայթյունի հետևանքով երկու մարդ է մահացել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
18:01
Ինչ պատճառներով է հետազձգվել Էրդողանի այցն ԱՄՆ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մայիսին ԱՄՆ ծրագրված այցի չեղարկումը կարող էր պայմանավորված լինել Հյուսիսային Իրաքում թուրքական ռազմական...
Աղբյուր` Panorama.am
17:35
«Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Այդ մասին ասվում է...
Աղբյուր` Panorama.am
17:30
Իրազեկման ակցիա Աբովյան քաղաքում
Քաղաքացիները իրազեկման ակցիա են անում Աբովյան քաղաքում: Աբովյանի տարբեր վայրերում պաստառներ են փակցնում, որոնց վրա  վրան գրված՝...
Աղբյուր` Panorama.am
16:47
Սյունիքի մարզում վթարված իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են. «Հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2024թ․ ապրիլի 27-ին ժամը 13։30-ի սահմաններում, Կապան-Երևան...
Աղբյուր` Panorama.am
16:41
Ավտոմեքենան ընկել է գետը
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են. «Ապրիլի 28-ին, ժամը 12։35-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
16:23
Մահացել է հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող Սահակ Սահակյանը
Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո, 73 տարեկանում, մահացել է մեծանուն մտավորական, հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող և...
Աղբյուր` Panorama.am
16:13
Վահագն Մախսուդյանի համար ստիպված են եղել շտապ օգնություն կանչել. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «Երևանի առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում ըթանում է...
Աղբյուր` Panorama.am
15:54
Միրզոյանը հանդիպել է Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանիի հետ
ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպել են Հայաստանի և Կատարի ԱԳ նախարարները «ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կատարի...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանն արդեն 7-րդ օրն է, ինչ հացադուլի մեջ է
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 7-րդ օրն է՝ հացադուլի մեջ է Զվարթնոց օդանավակայանում: Նա հայտարարում է, որ չի լքի օդանավակայանը, մինչև...
Աղբյուր` Panorama.am
15:06
Հանուն հայրենիքի իրազեկման երթ է Գյումրիում
«Շիրակը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը իրազեկման երթ է անցկացրել Գյումրիում: Նախաձեռնության անդամները քաղաքացիներին կոչ են...
Աղբյուր` Panorama.am
14:50
Ի աջակցություն տավուշյան շարժման քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը
«Տավուշն հանուն հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնությունը հայտնում է, որ ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր...
Աղբյուր` Panorama.am
14:05
24.8 % աղքատության պայմաններում Հայաստանի տոտալիզատորները շարունակում են ավելացնել շրջանառությունները. Սուրեն Պարսյան
ՊԵԿ-ի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցուցակի առաջին հորիզոնականը  19.9 մլրդ դրամով բարձրացել է «Մոբայլ Սենթր Արթ»...
Աղբյուր` Panorama.am
13:21
Իրանի գլխավոր հյուպատոսը ու Կապանի ԲԿ-ում տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին
Սյունիքի մարզպետարանից հայտնում են. «Նախորդ օրը ժամը 17:27-ին Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
12:56
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը՝ ի աջակցություն տավուշի բնակիչների սկսած բողոքի ակցիաների: Հիշեցնենք, որ Տավուշում ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Փրկարարները Գութանասարից իջեցրել են ոտքը կոտրած քաղաքացուն
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են.  «Փրկարարները սարից իջեցրել են քաղաքացիներին Ապրիլի 27-ին, ժամը 19:59-ին Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:34
Չինաստանում մեկ կիլոգրամանոց կարկուտներ են թափվել երկնքից
«ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության  և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնորեն Լևոն Ազիզյանը տեսանյութ է հրապարակել, որում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}