Հասարակություն 13:12 06/04/2020 Հայաստան

Ավետիք Չալաբյան. Ինչպե՞ս ավարտել կարանտինը

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանn անդրադարձել է Հայաստանում հայտարարված արտակարգ դրության և կարանտինի ավարտի ձևին։

Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է.

«Արդեն երեք շաբաթ է, երկիրը ապրում է արտակարգ դրության պայմաններում, և սկսում է պարզ դառնալ, որ այն նախապես սահմանված ժամկետներում ավարտվելու հեռանկար չունի։ Արտակարգ դրությունը հայտարարելու պահին, Հայաստանում պաշտոնապես կար 45 վարակակիր, երեկվա դրությամբ՝ արդեն 822, աճը՝ ավելի քան 18 անգամ։ Ինչն ավելի մտահոգիչ է՝ մեկ շնչին ընկնող վարակակիրների թվով Հայաստանը այս պահին ԱՊՀ տարածաշրջանում վատթարագույն արդյունքներն ունի, և դրանք շարունակում են վատանալ, թեև արդեն ոչ նախկին ահագնանցող տեմպերով։ Դրան գումարած, երկրում գործող կոշտ կարանտինը արդեն սկսում է բերել ծանր տնտեսական և սոցիալական հետևանքների։ Հայաստանում, որտեղ պաշտոնապես աղքատությունը կազմում է մոտ 23%, մարդկանց մեկ քարրորդը գոյության նվազագույն միջոցների կարիք ունի, և փաստացի կախված է օրվա աշխատածից իր գոյության համար։ Հիմա նրանք հայտնվել են առավել խոցելի վիճակում, և արդեն սկսել են հարց տալ, թե ինչպես պետք է կարողանան ֆիզիկապես գոյատևել այս պայմաններում։ Մյուս կողմից, կարանտինի թուլացումը այս պահին ևս իրատեսական չի, այն կբերի համաճարակի արագ տարածման, և աղետալի հետևանքների։ Ուստի շատերին տանջում է այս հարցը՝ ո՞րքան է կարանտինը շարունակվելու, և ի՞նչպես կարելի է այն հնարավորինս արագ ավարտվել։

Քանի որ այս համաճարակը գլոբալ բնույթ ունի, պետք է գիտակցել, որ առանձին վերցված ոչ մի երկիր նրանից միայնակ չի կարող դուրս գալ։ Եթե նույինիսկ հրաշքով վաղը Հայաստանում բուժվեր վերջին կորոնովիրուսով հիվանդը, դա չի բերի զբոսաշրջիկների հոսքի արագ վերականգնման, քանի որ հիմնական այցելուների երկրները իրենք են դեռ շարունակում պայքարը համաճարակի դեմ։ Դա չի բերի նաև Ռուսաստանից տրանսֆերների արագ վերականգման, քանի որ Ռուսաստանում ևս պայքարում եմ համաճարակի դեմ, և ամբողջ ապրիլը ոչ աշխատանքային է հայտարարված։ Բայց դա կարող է բերել առնվազն ներքին տնտեսական ակտիվության մասնակի վերականգման, ուստի բոլորիս շահն է օր առաջ կանգնեցնել վարակի տարածումը, և սկսել մեղմացնել կարանտինը, ինչպես դա արդեն տեղի է ունենում Չինաստանում և Կորեայում։

Որպեսզի վարակի տարածումը կանգնեցվի, պետք է հայտնի լինեն նրա բոլոր օջախները։ Թեև պարետ Տիգրան Ավինյանը պնդում էր անցած շաբաթ, որ դա հնարավոր է անել վարակակիրների և նրանց կոնտակտների տեղորոշմամբ, իրականում առավել արդյունավետ եղանակը մասսայական թեստավորումն է։ Այս իմաստով, Հայաստանը ևս գտնվում է անբարենպաստ վիճակում՝ համաճարակի սկզբից իրականացվել է ընդամենը 4670 անձի թեստավորում, կամ մեկ միլիոն բնակչի հաշվարկով՝ ընդամենը 1575։ Համեմատության համար, Ադրբեջանը իրականացրել է մոտ 40 000 անձի թեստավորում, կամ միլիոն բնակչի հաշվարկով՝ մոտ 4000։ Գերմանիան միլիոն բնակչի հաշվարկով իրականացրել է 10960 թեստավորում, իսկ Իսլանդիան՝ արդեն 77000 (!) թեստավորում, մեզնից մոտ 50 անգամ ավել։ Եթե մի քանի շաբաթ առաջ թեստերը դեֆիցիտ էին, ապա հիմա բազմաթիվ երկրներ դրանք սկսել են արտադրել, առաջացել է դրանց կոմերցիոն շուկա, և պետք է անհապաղ Հայաստան ներկրել առնվազն 50-100 000 արագ թեստ, և մոտ 20 000 ճշգրիտ լաբորատոր թեստեր, որպեսզի հնարավորին չափ սեղմ ժամկետներում թեստավորվեն ռիսկի գոտում հայտնված բոլոր քաղաքացիները, և արագ իդենտիֆիկացվեն և մեկուսացվեն վարակի հնարավոր օջախները։

Երկրորդ կարևոր գործողությունը ախտահանումն է։ Վարակը կարող է տարածվել ոչ միայն մարդկանց անմիջական շփման միջոցով, այլև հանրային վայրերում տարբեր մակերևույթների վրա հայտնված վիրուսի՝ ձեռքերի վրա, այնտեղից էլ շնչառական ուղիներում հայնվելու միջոցով։ Անցած շաբաթ Երևանի ավագանու մի «սրամիտ» անդամ փորձեց ծաղրել Վրաստանում փողոցների ախտահանումը, այնինչ դա խելամիտ միջոց է, անհրաժեշտ է ախտահանել բոլոր այն վայրերը, որտեղ օրվա ընթացքում մեծ թվով մարդիկ են լինում՝ փողոցները, վերելակները, շենքերի մուտքերի դռները, խանութները, գործող տրանսպորտային միջոցները, աշխատող արտադրական ձեռնարկությունները (մանավանդ սննդի), բանկերը, և այլն։ Սա ոչ միայն կնվազեցնի վարակի տարածման վտանգը, այլև այս պայմաններում կարող է 10-15 հազար ժամանակավոր աշխատատեղ ստեղծել այն մարդկանց համար, որոնք համաճարակի պայմաններում մնացել են առանց աշխատանք, և ապահովել նրանց արժանապատիվ գոյության միջոցներով։

Եվ վերջապես, պետք է մինչև կարանտինի ավարտը նվազագույն սոցիալական աջակցություն ապահովել բոլոր կարիքավորներին, առանց հատուկ հարցնելու, թե որքանով է դա հիմնավորված սովորական պայմաններում։ Եթե ենթադրենք, որ այդպիսի հավելյալ աջակցության կարիք ունի մոտ 400-500 000 մարդ, և այն կազմում է ամիսը մեկ անձի համար մոտ 50 000 դրամ, ապա խոսքը գնում է 20-25 մլրդ դրամ ամսեկան հավելյալ ծախսի մասին։ Սովորական պայմաններում, սա Հայաստանի համար զգալի գումար է, սակայն հիմա այս ծախսը արդարացված է, քանի որ այլապես անհնար կլինի սոված մարդկանց ստիպել պահպանել կարանտինի ռեժիմը և հանրային անվտանգությունը, ինչն անհամեմատ ավելի ծանր հետևանքների կարող է բերել։ Առաջին քայլերն այս ուղղությամբ Կառավարությունն հանրային ճնշման տակ արեց անցյալ շաբաթ, աջակցություն տրամադրելով հարկադիր պարապուրդում հայտնված անձանց և սոցիալապես ծանր վիճակում գտնվող երեխաներին, բայց այդքանով սահմանափակվել պետք չի, առավել ևս, որ բյուջեով նախատեսված բազմաթիվ ծախսեր հիմա սառեցված են, և ազատված միջոցները կարելի է տրամադրել դրանց սուր կարիքն ունեցող մարդկանց։

Ամփոփելով՝ նշեմ, որ կարանտինի օր առաջ ավարտը բխում է բոլորիս շահերից, բայց այն չի կարող ավարտվել պարզապես պարետի որոշմամբ՝ դրա համար պետք է, որ բուն վարակը հետ նահանջի։ Նրա դեմ պայքարում, ցանկացած ճիշտ կամ սխալ գործողություն միայն մի քանի շաբաթ հետո է ցույց տալիս իր արդյունքը։ Այսօր մենք տեսնում ենք անցալի սխալների արդյունքը, դրա պատճառով արդեն վարակի բազմաթիվ օջախներ են գոյացել, և կարանտինը ընդամենը դանդաղեցնում է նրանց տարածումը։ Հիմա պետք է լինել նախաձեռնող և գործել արագ, և անել վճռական քայլեր՝ այդ դեպքում գուցե ամսվա վերջում արդեն մենք սկսենք տեսնել իրավիճակի բարելավումներ, և հիվանդների թիվը ամսվա ընթացքում հասնելով պիկի, սկսի վերջապես նվազել։ Մինչ այդ, բոլորիս առողջություն, զգոնություն և համբերություն եմ ցանկանում»։


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

17:22
Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Մայիսի 6-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Հունգարիայում: Կայանալու...
Աղբյուր` Panorama.am
17:14
Մեր շարժումը կհասնի իր նպատակին, Հայաստանի կազմաքանդումը կկասեցվի. Գառնիկ Դանիելյան
«Հասարակության բոլոր շերտերից երթին մասնակիցներ կան, իրենց բոլոր հակասությունները մի կողմ են դրել և միացել են «Տավուշն հանուն...
Աղբյուր` Panorama.am
17:09
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելում է Հայաստան
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ադմինիստրատորի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա...
Աղբյուր` Panorama.am
17:00
Սուրեն Պետրոսյան. Սա յուրատեսակ հնարավորություն է հաղթահարել, դուրս գալ այս նվաստացման, ստորացման վիճակից
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ քայլերթը շարունակվում է. ՈւՂԻՂ
Աղբյուր` Panorama.am
16:39
Իմ կյանքում ես երբևէ ոչ մի երթի չէի մասնակցել. Արման Նուռը՝ Բագրատ Սրբազանի գլխավորած երթից
«Իմ կյանքում ես երբևէ ոչ մի երթի չէի մասնակցել, որովհետև երբևէ չեմ հավատացել»,-ասաց Բագրատ Սրբազանի գլխավորած «Տավուշը հանուն...
Աղբյուր` Panorama.am
16:30
Երկու տարվա խնդիրը թողած՝ գնացել են հետ, 90-ականների հարցը լուծելու. Բագրատ Սրբազան
«Մեր պահանջն է ողջ ապօրինի գործընթացը դադարեցնել։ Մեզ համար խնդիրը ստի ու ճշմարտության մասին է, թե ինչ զարգացում կլինի, չգիտեմ, իսկ մեր...
Աղբյուր` Panorama.am
15:51
Ժամը 18:00-ին Բագրատ Սրբազանի գլխավորած քայլերթը կհասնի Սևան. ՈւՂԻՂ
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ շարունակվում է քայլերթը: Երթը դուրս է եկել Դիլիջանից։ Ժամը 18:00-ին շարժումը կհասնի Սևան, որտեղ երեկոյան...
Աղբյուր` Panorama.am
14:59
Իշխանությունները թուրքական քարոզչությանը ներդաշնակ զբաղմունք են գտել. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Փոխարենը ճշտեն, թե ի՞նչ անասելի ու անդառնալի վնաս է պատճառել Հայոց...
Աղբյուր` Panorama.am
14:45
Կառավարությունն ինքն է հայտարարում, որ սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգի նախագիծ անգամ առկա չէ.Արման Թաթոյան
ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը գրում է. «Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի, դրա անդամների...
Աղբյուր` Panorama.am
14:33
Եռագույնը պետք է հաղթի սև ու սպիտակին. Բագրատ Սրբազանը՝ Դիլիջանի կենտրոնից
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասավ Դիլիջան, որտեղ նրանց սպասում եին բազմաթիվ քաղաքացիներ։ Շուշիից հերոս նահատակի մայր, տիկին Գյուլին...
Աղբյուր` Panorama.am
13:25
Բոլորը պետք է զինվորագրվեն այս առաքելությանը, որովհետև այն հանուն հավերժական Հայաստանի է. Ասպրամ Կրպեյան
«Բացառիկ հայկականություն կա այս ամենում հայրենասիրություն և հայակենտրոնություն ու հայրենատիրություն»,- Բագրատ Սրբազանի առաջնորդած...
Աղբյուր` Panorama.am
13:00
Քաղաքացիները մեքենաներից իրենց զորակցությունն են հայտնում Կիրանցից Երևան քայլերթի մասնակիցներին
«Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եղթերում ներկայացնում...
Աղբյուր` Panorama.am
12:31
Զինվորականները Գոշավանքում պատարագի են մասնակցում
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել և գրել. «Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը. Դավիթ Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրել է. «Պատմության փորձություններով ապրող ազգերի համար ժամանակը կրկնվելու հատկություն ունի։...
Աղբյուր` Panorama.am
11:47
Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավն ցույց է տալիս, որ իշխանության քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ինչպիսի մաղձով, թշնամությամբ, կեղծիքով 2018 թվականին...
Աղբյուր` Panorama.am
11:26
Ձեր լեզվով եմ ուզում ասել՝ ձեզ խելոք պահեք. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին
«Մեր ամբողջ ընթացքը, ոչ թե քայլերթ է, այլ երթ և այն լինելու է շնորհով և ճշմարտությամբ լցված։ Ինչպես Առաքյալն էր ասում՝ ոչ մի կապանք, ոչ մի...
Աղբյուր` Panorama.am
10:28
Բագրատ Սրբազանն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցներն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի: Պատարագին...
Աղբյուր` Panorama.am
10:15
Անվերապահորեն զինվորագրվում եմ Բագրատ Սրբազանի ազնիվ պայքարին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Անվերապահորեն ընդունում եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Երևանում հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով արտաքին լուսավորության սյունը և վնասելով գազատարը
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Մայիսի 5-ին, ժամը 00:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}