Կուբայի նախագահը դատապարտել է Վենեսուելայի դեմ ուղղված ԱՄՆ-ի ռազմական սպառնալիքները
Կուբայի նախագահ Միգել Դիազ-Կանելը մայիսի 4-ին դատապարտել է Վենեսուելայի դեմ ուղղված ԱՄՆ-ի ռազմական սպառնալիքները և համաճարակի պայմաններում Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) վարկաբեկելու փորձերը:
«Մենք մերժում ենք ԱՄՆ կառավարության վերջին ռազմական սպառնալիքները եղբայրական Վենեսուելայի նկատմամբ»,- ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այդ մասին նա ասել է «Չմիավորման շարժում» (NAM) գագաթնաժողովում ունեցած ելույթի ժամանակ, որն անցկացվել է տեսակապի ձևաչափով:
«Այս ծանր պայմաններում Միացյալ Նահանգները քայքայում է բազմաբևեռությունը և վարկաբեկում է միջազգային կազմակերպությունները, մասնավորապես՝ ԱՀԿ-ն»,- հայտարարել է Դիաս-Կանելը:
Կուբայի նախագահը նաև պահանջել է, որ ԱՄՆ իշխանությունները մանրակրկիտ, արագ հետաքննություն անցկացնեն և խիստ պատժեն Վաշինգտոնում Կուբայի դեսպանատան վրա հարձակման մեղավորներին:
«Ես ստիպված եմ ԱՄՆ կառավարությունից պահանջել, որ իրենց տարածքում մեր դիվանագիտական ներկայացուցչությունների համար անվտանգության երաշխիքներ տրվի»,- հայտարարել է Կուբայի նախագահը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին