Ֆինլանդիան թույլ կտա արտերկիր այցերը մայիսի 14-ից
Մայիսի 14-ից Ֆինլանդիայի կառավարությունը թույլ է տվել ուղևորություններ կատարել արտերկիր։
Հունիսի 1-ից արդեն երկրում կթույլատրվի մինչև 50 մարդկանցով միջոցառումները: Այս մասին գրում է Ria-ն։
«Մայիսի 14-ից կվերացվեն միջսահմանային երթևեկության սահմանափակումները` Շենգենի տարածքում երթևեկությունը և այլ անհրաժեշտ երթևեկությունը թույլ տալու համար», - ասվում է կառավարության հայտարարության մեջ:
Արտագնա տուրիզմը, սակայն, դեռևս խորհուրդ չի տրվում:
Այսօրվա դրությամբ Ֆինլանդիայում կա կորոնավիրուսային վարակի 5,412 դեպք: Գրանցվել է մահվան 240 դեպք։