Քաղաքական 22:51 12/05/2020 Հայաստան

Միքայել Մինասյան. Նիկոլ Փաշինյանը խախտել է պոպուլիզմի չգրված օրենքը

Սուրբ  Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինքասյանը հրապարակել է «Ստի վերջը» տեսաշարի երրորդ տեսանյութը, որը վերնագրված է «Պոպուլիզմ ու թալան. պետական օլիգարխն ու մի ինքնաթիռ մաքսանենգ ծխախոտը»։

Մինասյանն այստեղ  պատասխանում է բազմաթիվ մարդկանցից ստացած հարցին՝ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը պոպուլիստ է։

«Պատասխանն անսպասելի է։ Ոչ։ Նիկոլ Փաշինյանը պոպուլիստ չէ։ Իսկ թե ինչու պոպուլիստ չէ, փորձեմ բացատրել»,-ասաց նա։

Մինասյանը նշեց, մարդկանց մի խումբ կա, որոնք ոչ վաղ անցյալում ապրում էին վատ, միջին վատ կամ մինջին լավ, մի խոսքով, ոչ լավ, բայց հիմա ապրում են շատ-շատ լավ ժողովրդի հաշվին։

Երկրորդ խումբը ժողովուրդն է, որ անցյալում  ապրում էր ոչ լավ կամ վատ, բայց հիմա ապրում է շատ վատ, ամեն հաջորդ շաբաթ ավելի վատ է ապրում։ Մինասյանը նշեց, երրորդ խումբ էլ կա, ավելի ուշ կանդրադառնա նրանց։

«Առաջին խումբը գլխավորում է Նիկոլ Փաշինյանը, իր ընտանիքը, քիչ քանակի մտերիմներ, որոնք օգտվում են իշխանությունից և ապրում են ժողովրդի հաշվին։ Այդ մարդիկ պոպուլիստներ չեն, կրկնում եմ, Նիկոլ Փաշինյանն էլ պոպուլիստ չէ, որովհետև նա խախտել է պոպուլիզմի չգրված օրենքները»,-խոսքը շարունակեց Մինասյանը։

Նա որպես օրինակ նա համեմատությւոն անցկացրեց Վրաստանի նախկին նախագահի Միխեիլ Սահակաշվիլու հետ, որը չապրեց կառավարական ամառանոցում, չօգտվեց առավելություններից, վարդերի հեղափոխությունից հետո Սահակաշվիլին  չնմանվեց այն իշխանություններին, որոնց դեմ ինքն արեց հեղափոխությունը։

«Ի՞նչ արեց Նիկոլ Փաշինյանը, Նիկոլ Փաշինյանն առաջին օրվանից ոչ միայն չօգտվեց  այդ ամբողջ փաթեթից, այլև այդ փաթեթն ավելացրեց։ Հիշում եք, որ նա նույնիսկ չսպասեց, որ իր քաղաքական հակառակորդ Սերժ Սարգսյանը լքի պետական ամառանոցները, չտեսի պես, ինքնամոռաց մտավ դաչաները, սկսկեց ցույց տալ, ժողովուրդ ջան, այստեղ ես ապրելու եմ, ուտելու եմ, լողանալու եմ, իմ ամառանոցն է, վայ-վայ, ինչ լավն է»,-հիշեցրեց նախկին դեսպանը։

Մինասյանը հիշեցրեց, Փաշինյանի երկրորդ ոչ պոպուլիստական քայլը, նա ծախսել է երկու մլն դոլար վերանորոգելու առանձնատունը։

«Վստահենում եմ, հասկանալի պատճառներով ես եղել եմ այդ տանը, կարիք չուներ միլիոնավոր դոլարներով վերակառուցման»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ Միքայել Մինասյանը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դստեր ամուսինն է։

Նրա խոսքով, Նիկոլ Փասշինյանը որոշեց, որ իր կյանքի որակը շատ ու շատ ավելի բարձր պետք է լինի, քան Սերժ Սարգսյանինը, որովհետև ինքն ուներ վաղեմի երազանք։ «Իր հիմնական երեք նպատակներից մեկն էր, որ ինքն ապրի Գագիկ Ծառուկյանից լավ, որովհետր Հայաստանի Հանրապետությունում միայն կայացած, շատ հարուստ բիզնեսմեն Գագիկ Ծառուկյանը կարող է իրեն թույլ տալ այն կյանքի որակը, որն ունի Նիկոլ Փաշինյանը։

Ես չգիտեմ, ուրիշ մարդ կա՞, որ կարող է ուղղաթիռով գնալ Ղարաբաղ իր ղային տեսնելու։ Կամ մեկ ուրիշ մարդ կա՞, որ անհասկանալի հանդիպման համար ինքնաթիռ վարձակալի ԱՄՆ գնալու համար։ Իսկական պոպուլիստը կգնար էկոնոմ դասով։

Այս օրինակները շատ շատ են»,-թվարկեց Մինասյանը՝ միաժամանակ հիշեցնելով, որ Փաշինյանը գնել է մեքենաներ իր ընտանիքի անդամների համար, ավելացրել է շարասյունը։

Նախկին պաշտոնյան վստահեցրեց, Փաշինյանի ու նրա ընտանիքի անդամների անվտանգության ապահովման համար աննախադեպ մեծ թվով միջոցներ են օգտագործվում, նման բան չի եղել վերջին երեսուն տարում Հայաստանում։

«Օրինակ իտալական վոյաժից մնաց երկու փաստ, ծախսվեց աներևակայելի մեծ գումար անիմաստ, փաստ համար երկու, որ նա կռվեց Սենատի նախագահի հետ ու այնտեղից հայտարարեց, որ Միքայել Մինասյանը փաստորեն վաըիկանյան պադվալներում է։ Ի դեպ, դա կարող էր անել իր ամառանոցից կամ Սևանի ամառանոցից, ես չէի նեղանա, կհասկանայի։ Պոպուլիզմի հետ բացարձակ աղերս չունեն միլիարդավոր պարգևավճարները։ Ամբողջ մի ժողովուրդ խնդրում է, ասում է՝ վերջ տվեք, ասում են իշխանության կողմնակիցներն ու ընդդիմադիրները, բայց նրանք թքած ունեն մարդկանց կարծիքի վրա, որովհետև համարում են՝ իրենք փրկիչ են ու պիտի ապրեն շատ-շատ լավ»,-ասաց Մինասյանը։

Նախկին դեսպանն ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ Նիկոլ Փաշինյանը ոչ թե պոպուլիստ է, այլ պետական օլիգարխ, քանի որ պետության հաշվին ապրում է օլիգարխի պես։ Ըստ նրա, մինչ այս Նիկոլ Փաշինյանը դա անում էր թափանցիկ, բայց քանի որ հիմա հասկանում է՝ իր իշխանությանը քիչ է մնացել, փորձում է այնպիսի կարողություն դիզել, որ իրեն թույլ կտա պահպանել կյանքի բարձր որակը իշխանությանը կորցնելուց հետո։

«Դրա համար Հայաստանը ներքաշել է մի այնպիսի միջազգային մաֆիոզական համակարգի մեջ, որն ուղղակի խփում է Հայաստանի հեղինակությանը, որի աղմուկը դեռ շատ կլսենք։ Ես իհարկե խոսում եմ ծխախոտով լի օդանավի մասին, որն ունի հետաքրքրիր զարգացումներ։ Առաջին զարգացումն այն է, որ Հայաստանի իշխանություններն ամեն ինչ արեցին, որ այդ պատմությունը ծածկադմփոց անեն»,-ասաց Մինասյանը։

Նրա ներկայացրածի համաձայն, պատմությունը հետևյալն է, «Զվարնթոց» օդանավակայանից մեկնում է ինքնաթիռ, որը ըստ փաստաթղթերի պետք է գնար Աֆղանստան։ Սակայն Ինքնաթիռը վայրէջք է կատարում Ռուսաստանի Կրասնոդար քաղաքի օդանավակայանում, որտեղ իրավապահները առգրավում են ծխախոտի խմբաքանակն ու սկսկում է քրեական գործ։

«Ըստ օպերատիվ տվյալների, Նիկոլ Փաշինյանն ունի ուղիղ կապ դրա հետ, որովհետև Սիփան Փաշինյանը՝ Նիկոլ Փաշինյանի եղբորորդին, կազմակերպում է այդ բիզնեսը Հայաստանի հայտնի շրջանակաների հետ, գնում է այդ ծխախոտը և որոշում է այն վաճառել Ռուսաստանում։ Այն, ինչ որ ես ասում եմ, Ռուսաստանի հատուկ ծառայություններն ունեն դրա փաստերը, ինչպես նաև Հայաստանի հատուկ ծառայություններն ունեն, եթե արդեն չեն ոչնչացրել։ Հայաստանի իշխանությունները 20-25 օր է՝ զբաղված են հետքերի ոչնչացմամբ, և փորձում են հնարավորինս ամբողջ փաթեթները շտկել»,-նշեց նա՝ ավելացնելով, որ այդ գործում մասնակցություն են ունեցել Փաշինյանի աներձագ Հրաչ Հակոբյանը, Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը։

Մինասյանի խոսքով, Ռուսաստանի հատուկ ծռայությունները բեռի մասին իմացել են Հայաստանի հատուկ ծառայություններից, ինչի հետևանքով էլ ԱԱԾ-ում սկսկել է կադրային ջարդ։

«Հիմա ԱԱԾ-ում չիստկաներ են, ավելի քան 20 սպայի գործից ազատում են հանում են, քրեական հետապնդումների են ենթարկում, և այլն, և այլն։ Իսկ երկրորդ փուլով, փորձում են թղթերը շտկել։ Երրորդը, փորձում են ռուսների հետ բանակցել, որ տեղեկատվությունը չհրապարակայնացնեն՝ դրա փոխարեն զիջելով ինչ-որ մի բան»,-ասաց նա։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

15:29
Շոլց. Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելու հնարավորություններն ավելի մեծ են, քան երբևէ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբևէ այնքան մեծ...
Աղբյուր` Panorama.am
15:21
Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Այսօր, պլանային հետազոտություն անցնելուց հետո, Նախագահ Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից»,-տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին
Նախատեսվում է գործարկել աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
Աղբյուր` Panorama.am
15:01
Փաշինյան. Հարցը ցավոտ է, դա ուրիշի տունը չի, իմ տունն է
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ են դնում սեղանին։ «Սա շատ կարոր փուլ է...
Աղբյուր` Panorama.am
14:51
Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում
Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով
Աղբյուր` Panorama.am
14:40
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Հաագայի Արդարադատության միջազգային դատարանն ավարտել է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հնարավոր խախտման...
Աղբյուր` Panorama.am
14:23
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրել է. «Հիմա` քաղաքացիների թվի աճը, դիմադրության օջախների տարածումն ու սինխրոն աշխատանքը, հասարակության մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:09
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. Ոստիկանություն
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, իսկ Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է: «Ոստիկանությունը...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սուրենյանց. Կամ մենք այդ քաղաքական լուծումները կգտնենք, կամ 2-3 ամիս հետո Հայաստանում կլինի անվերահսկելի քաոս
Ականապատ տարածքներն ականազերծում է  Հայաստանի զինված ուժերի զինծառայողը, որ հանձնի թշնամուն։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը սա հոգեբանական...
Աղբյուր` Panorama.am
13:38
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Ապրիլի 26-ի ցերեկը, 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։...
Աղբյուր` Panorama.am
13:33
«Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ
Երեկ, այսօր Երևանում, նաև Հայաստանի տարբեր քաղաքներում, ճանապարհներին բողոքի ակցիաներ են տեղի ունենում՝ ի աջացություն տավուշցիների, ովքեր արդեն...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ըստ ՌԴ ՊՆ ԳՇ պաշտոնյայի՝ այսօր փակվող Ակնայի մոնիթորինգի կենտրոնում ռուսները և թուրքերը համատեղ լուծել են բոլոր խնդիրները
Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնն ավարտել է իր գործունեությունը։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցների տարածած...
Աղբյուր` Panorama.am
12:58
Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան
Արման Նավասարդյանը ապրիլի 30-ից մասնակցելու է 25-օրյա պահեստազորայինների վարժական հավաքի։
Աղբյուր` Panorama.am
12:40
Ծնողներ, արցախցիներ, Եկեղեցի ու... մի խումբ կենդանի
Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան գրում է. «Զոհվածների ծնողները ասում են պայքարեք, որ մեր բախտին չարժանանաք։...
Աղբյուր` Panorama.am
12:32
Ինչո՞ւ են լռում արևմտյան իրական դեսպանները և նրանց ինքնակոչ հայաստանյան «խոսնակները»
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալոց երեկ Երևանի կենտրոնում բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանների կողմից կանանց բերման ենթարկելուն,...
Աղբյուր` Panorama.am
12:11
Հողի հետ խլում են անմահացած որդիներին
44 օրյա պատերազմի հերոս, հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի հայրը Արտակ Հովհաննիսյանը գրել է. «Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի...
Աղբյուր` Panorama.am
12:05
Արայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել. Քաղաքագետ
«Պարզ է, չէ, որ Արայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել, դա զգուշացում...
Աղբյուր` Panorama.am
11:57
2 մլրդ դոլարի պարտքի սպասարկման և տոկոսի մարման պարտավորություն 2025 թվականին
Փետրվարի 29-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 11.94 մլրդ ԱՄՆ դոլար, որից արտաքին պարտքը եղել 6.44 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ներքին պարտքն` 5.5...
Աղբյուր` Panorama.am
11:55
Շարունակվում են անհնազանդության ակցիաները
Հանրապետության ու մայրաքաղաքի տարբեր հատվածներում շարունակվում են անհնազանդության ակցիաները՝ իրենց աջակցությունը հայտնելու Ադրբեջանին տարածքների...
Աղբյուր` Panorama.am
11:38
Փարիզում գողացել են Rafale կործանիչ արտադրող ընկերության գաղտնի տվյալներով պայուսակը
Rafale կործանիչներ արտադրող ֆրանսիական Dassault Aviation ավիաշինական ընկերության աշխատակցից գողացել են համակարգիչ, որը պարունակում է ազգային...
Աղբյուր` Panorama.am
11:23
Վահե Հովհաննիսյան. Ինչ շարժում է սկսվում
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր  Վահե Հովհաննիսյանը գրում է. «Սկսված «Տավուշյան շարժումը» կարիք ունի...
Աղբյուր` Panorama.am
11:16
Ոսկեպարի 7-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին հայտնվում է գրեթե սահմանագծին
«Թաթոյան» հիմնադրամը ներկայացրել է քարտեզային տեսանյութ՝ «ՀՀ կառավարության հայտարարած` Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում»
Աղբյուր` Panorama.am
11:06
Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել իրենցից մեկի դեմքին
Ապրիլի 23-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ը գրում է, որ ժամը 10։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության...
Աղբյուր` Panorama.am
10:54
ՀՀ ԱԳՆ-ն՝ Միրզոյանի և Բայրամովի հնարավոր հանդիպման մասին
Ղազախական կողմի առաջարկով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևանը կտեղեկացնի, երբ դրա շուրջ...
Աղբյուր` Panorama.am
10:37
Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում. Աբրահամյան
«Գոնե վերևի էշելոններում ՀՀ-ին սպասվող աղետը ընկալում են, սակայն այս դեպքում իշխանության պահպանման թեման նրանց համար կյանքի ու մահի հարց է և դա երկարաձգելու համար զոհաբերվում է Հայաստան պետությունը»։
Աղբյուր` Panorama.am
10:26
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Կոնվերս Բանկը մասնակցելու է ապրիլի 27-28-ը կայանալիք Career City Fest-ին՝ ներկայացնելով Բանկի HR բրենդը և թափուր հաստիքները: Բանկից...
Աղբյուր` Panorama.am
10:12
Պարեկներն արգելում են բեռնատարների մուտքը Երևան
Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել Երևան:   
Աղբյուր` Panorama.am
10:04
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ
Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին կալանքից ազատելու միջնորդությունն այսօր Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Դադոյանը չբավարարեց։...
Աղբյուր` Panorama.am
09:54
ԵԱ. Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին և դուրս եկավ եզրափակիչ
Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը (92 կգ) հաղթել է Ադրբեջանի ներկայացուցիչ կուբացի Ալֆոնսո Լորեն Բերտոյին և դուրս եկել Եվրոպայի...
Աղբյուր` Panorama.am
09:53
Աննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում. «No comment»
Համացանցում հրապարակվել են գաղտնի հրապարակված կադրեր Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանից, երբ վերջինը գնացքով մեկնում է Գյումրի։ Տեսանյութում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին
13:55 25/04/2024

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}