Ըստ ԶԼՄ-ների, Իրանի ինքնաթիռները «Հըզբոլլահ»-ի համար բեռներ են ներկրում Սիրիայի ռուսական բազա
Իրանական ինքնաթիռները սկսել են բեռներ առաքել Սիրիայի Հմեյմիմ քաղաքի ռուսական ռազմակայան՝ լիբանանյան «Հըզբոլլահ» արմատական կազմակերպության ձևավորման համար:
Ըստ «Ինտերֆաքս»-ի, այդ մասին հայտնում է իսրայելական հեռուստատեսությունը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցներին:
Նրանց տեղեկությունների համաձայն, վերջին երկու շաբաթվա ընթացքում իրանական երկրորդ բեռնատար ինքնաթիռն է վայրէջք կատարել Հմեյմիմի բազայում:
«Դրանով Իրանը երաշխավորում է Սիրիայում տեղակայված զորամասերի անխափան մատակարարումը՝ առանց զգուշանալու իսրայելական ռազմաօդային ուժերի հարձակումներից»,- նշում է իսրայելական հեռուստատեսությունը:
Նախկինում իսրայելական ռազմական ինքնաթիռները բազմիցս հարձակվել էին Սիրիայում գտնվող թիրախների վրա: Նման դեպքերում հաղորդվում էր, որ հրթիռային հարձակումների էին ենթարկվում իրանական ռազմական և իրանամետ խմբերի, այդ թվում «Հըզբոլլահի» տեղակայման վայրերը:
Հեռուստատեսության տվյալներով, Իսրայելը հնարավորություններ է փնտրում փակելու ռուսական ռազմակայան իրանական բեռների մատակարարման սողանցքերը:
Լրահոս
Տեսանյութեր
Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը