Քաղաքական 21:40 18/05/2020 Հայաստան

Միքայել Մինասյան. «Մաքսանենգ ծխախոտով երկրորդ ինքնաթիռը կալանավորվեց. սրանք իսկականից գիժ են»

Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը հերթական տեսանյութն է հրապարակել։

«Հայաստանը մի երկիրր է, ուր ստեր են արտադրվում,
Ծխախոտի ավարի շուրջ մաֆիոզներն են հավաքվում։
Հայաստանը մի երկիր է, որ մուծվել է պահանջվում,
Եվ իշխանության գրպաններում ադամանդներ են շողշողում»,- այս քառատողով է սկսում Մինասյանն այսօրվա տեսանյութը՝ հիշեցնելով, որ վերաշարադրել է Փաշինյանի «մանկամիտ բանաստեղծությունը»։

Նա հայտնեց, որ այսօր խոսելու է Փաշինյանի ստի կայսրության մասին։

Միքայել Մինասյանը փաստեց՝ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ փորձ չարեց բացատրելու կամ պարզաբանելու, թե ինչ էր ծախախոտի կամ ադամանդի արտահանման հետ կապված պատմությունը, փորձ չարվեց նույնիսկ քրեական գործ հարուցել, քանի որ ինչպես պարզվում է՝  ծխախոտային բիզնեսն արդեն երկու տարվա պատմություն ունի։

«Մոտավորապես երկու տարի Հայաստանը մաս է կազմում միջազգային մաֆիոզ համակարգի, որտեղից գոյանում են խայտառակ մեծ գումարներ, որոնք ուղիղ գնում են Նիկոլ Փաշինյանի ընտանիքի բյուջե»,- ասաց նա։

Նախկին դեսպանը նկատեց, նույնիսկ փորձ չարվեց մի հանձնաժողով ստեղծել, որը կփորձեր հասարակությանը պարզաբանել ու բացատրել, թե ինչպես են հնարավոր Հայաստանում երեք ամսում կազմակերպել առանց համապատասխան գործարանների, աշխատողների ու աշխատատեղերի այդքան մեծ՝ 20 մլրդ դրամի ադամանդի մշակում և արտահանում։

«Նույնսիկ փորձ չարվեց պարզել, թե որ գործարաններն են ստացել հայկական քվոտաները, որոնք օգտագործել են սեփական գրպաններն ու Նիկոլ Փաշինյանի ընտանիքի բյուջեն լցնելու համար։ Նիկոլ Փաշինյանն իր անիմաստագույն մամլո ասուլիսի ժամանակ, չկարողացավ, մարդ, որ հերքում է ամեն ինչ, չկարողացավ հերքել այդ ծխախոտի սկանդալի փաստը, փորձեց պախկվել։ Բառախաղ անել, ասաց՝ գիտե՞ք, Հայաստանի մաքսային ծառայությունը գործել է ըստ օրենքի, որովհետև, որովհետև, որովհետև... բայց կարևոր չեն որովհետևները»,- ասաց նա։

Մինասյանը պնդեց՝ մաքսանենգ ծխախոտ արտահանելու գործում անձամբ ներգրավված է Փաշինյանը։

«Մայիսի 9-ին, երբ հայ ժոովուրդը տոնում էր եռատոնը, Նիկոլ Փաշինյանը զբաղված էր իր սիրած գործով, փող էր աշխատում։ Մայիսի 9-ին Երևանից Վորոնեժ մեկնել է մի նոր օդանավ մաքսանենգ ծխախոտով բեռնված։ Այնտեղ վայրէջք է կատարել մոտավորապես ժամը 20։00-ին, ինքնաթիռն ունեցել է 18 տոննա 831 կգ ծխախոտ, որը ձևակերպված է  եղել որպես товары народного потребления»,- մանրամասնեց Միքայել Մինասյանը։

Նա ընդգծեց՝ հատուկ դրության պայմաններում Հայաստանից մեկնող, Հայաստան եկող օդանավերը պետք է ունենան կառավարության թույլտվությունը։

Ըստ նրա, երբ երկրորդ օդանավի ճակատագրի մասին պատմում են Նիկոլ Փաշինյանին, սկսում են հետքերը մաքրել, հայկական բոլոր ռեգիստրներից հանում են այդ թռիչքը, իբր նման թռիչք չի եղել։

«Բայց քանի  Նիկոլ Փաշինյանը գավառամիտ ու մանկամիտ մաֆիոզ է, մոռանում է, որ կան միջազգային ռեգիստրներ։ Եվ այնտեղ դուք կարող եք տեսնել։ Այո, մայիսի 9-ին եղել է Երևան-Վորոնեժ չվերթ»,- նշեց նա՝ ցավակցելով Փաշինյանին առաջացած խնդիրների, իսկ Հայաստանի հասարակությանը՝ մաֆիոզ վարչապետ ունենալու համար։

Նա նկատեց՝ Փաշինյանը հասկանում է, որ իր իշխանությանը քիչ է մնացել, ու քանի որ ցանկանում է  ամբողջ կյանքում լավ ապրել, ագահի ու չտեսի պես լցնում է  սեփական գրպանները։

Տեսանյութը Մինասյանը եզրափակեց ուրախ լուրով, ասաց՝  հիվանդության բուժման համար կարևոր է ախտորոշումը, իսկ Հայաստանի դեպքում հստակ է, երկրի պրոբլեմը Նիկոլ Փաշինյանն է։

«Նիկոլ Փաշինյանը, մարդ, ով զբաղված է ստելով ու գրապանները լցնելով, դարձել է մեր երկրի թիվ մեկ պրոբլեմը։ Մենք գիտենք արդեն, ով է մեր երկրի հավաքական հիվանդը։ Այդ հիվանդին հեռացնելով, մենք սկսելու ենք ճանապարհ, որը տանելու է  մեր երկիրը դեպի բարեկեցիկ ապագա։ Ես դրան հավատում եմ։ Վստահ եմ, որ միասին կարող ենք դա անել։ Աստված մեզ պահապան»,- խոսքն ամփոփեց Մինասյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:02
«Վրացական երազանք»-ը 90 մանդատ կստանա. Մամուկա Մդինարաձե
Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ստանում է խորհրդարանական մեծամասնություն կամ 150 մանդատից մոտ 90-ը։ «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
22:47
Արմավիր-Լուկաշին ավտոճանապարհին մեքենաներ են բախվել
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հոկտեմբերի 26-ին, ժամը 20:14-ահազանգ է ստացվել, որ Արմավիր-Լուկաշին...
Աղբյուր` Panorama.am
22:42
Տեր Հեթում. Հանցագործներն անպայման կհայտնաբերվեն և կստանան իրենց պատիժ
Գուգարաց թեմի Ախթալայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ տեր Հեթում քահանա Թարվերդյանը, անդրադառնալով Ախթալայի վանքի կողոպուտին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
22:06
Նարեկ Սամսոնյան. Հետևեք վրացական զարգացումներին ու հասկացեք ինչ կարգի կրակի մեջ ենք մենք
Քաղաքացիական Գիտակցություն ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը, արձագանքելով վրացական ԶԼՄ-ների հետընտրական հրապարակումներին, գրում է. «Հենց...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հրդեհ Գյումրի քաղաքի Նորավան թաղամասում
Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հոկտեմբերի 26-ին, ժամը 17:35-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
22:00
Վրաստանի ԿԸՀ. Խորհրդարան կանցնի 5 ուժ
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաշվել է քվեաթերթիկների 69.94 տոկոսը։ Նախնական տվյաներով, խորհրդարան կանցնի հինգ ուժ։...
Աղբյուր` Panorama.am
21:42
Վրաստանի ընտրություններում հաղթանակ է տոնում թե ընդդիմությունը, թե իշխանությունը
Վրաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթանակ է տոնում թե իշխող «Վրացական երազանքը», թե ընդդիմությունը։ «Եվրոպական...
Աղբյուր` Panorama.am
20:53
Տիգրան Ղազարյանը և Հայկ Պապիկյանը սփոփիչ գոտեմարտեր կանցկացնեն
Ըմբշամարտիկներ  Տիգրան Ղազարյանը և Հայկ Պապիկյանը սփոփիչ գոտեմարտեր կանցկացնեն: Այս մասին հայտնում են ֆեդերացիայից ու նաև տեղեկացնում,...
Աղբյուր` Panorama.am
20:33
3 էքզիթ փոլ. Երկուսի արդյունքներով Վրաստանում հաղթում է ընդդիմությունը
Վրաստանում քիչ առաջ փակվել են ընտրատեղամասերի դռները։ Մինչ կհրապարակվի մասնակցության վերաբերյալ վերջնական ցուցանիշը, արդեն մի քանի...
Աղբյուր` Panorama.am
20:04
Տարածաշրջանի երկրները չպետք է ներքաշվեն Իսրայելի խաղում. Էրդողան
«Իսրայելն Արևմուտքի աջակցությամբ փորձում է տարածաշրջանային պատերազմ հրահրել։  Մերձավոր Արևելքի երկրները չպետք է ներքաշվեն այդ...
Աղբյուր` Panorama.am
19:45
Նախագահի կոկորդիլոսի արցունքները որևէ մեկին հետաքրքիր չեն. Վրաստանի վարչապետ
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վերջերս խրախուսել է նախընտրական շրջանում  տեղի ունեցած բռնությունները, և այժմ նրա կոկորդիլոսի...
Աղբյուր` Panorama.am
19:35
Mercedes-Benz-ն ամբողջությամբ այրվել է
Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հոկտեմբերի 26-ին, ժամը 18:11-ին  ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ճամբարակում ձյուն է տեղում
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում տեղում է ձյուն։...
Աղբյուր` Panorama.am
18:23
Վրաստանում ընտրություններն անցնում են լարված մթնոլորտում
Վրաստանում, ինչպես և սպասվում էր, խորհրդարանական ընտրություններն անցկացվում են լարված մթնոլորտում։ Տելեգրամ տարբեր ալիքներ տեսանյութեր են...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կայծակի հարվածից հետո Wizz Air-ի օդանավը վերադարձել է Քութայիսի
Քութայիսիից Պրահա թռչող Wizz Air ընկերության ինքնաթիռը կայծակի հարվածից հետո վերադարձել է մեկնման օդանավակայան։ Այս մասին հայտնում են վրացական...
Աղբյուր` Panorama.am
17:44
Տուն գնելը երբեք այսքան հեշտ չի եղել․ Ամերիաբանկը Տուն էքսպոյում է
Հիփոթեքային շուկայի առաջատար Ամերիաբանկը հոկտեմբերի 25-ից 27-ը մասնակցում է Հայաստանի ամենամեծ Տուն էքսպոյին։ Տուն էքսպոյի այցելուներն...
Աղբյուր` Panorama.am
17:38
ՔԿ պարզաբանումը Մարտակերտի քաղաքապետի գործով ընդամենը իրավաբանական «ժուլիկություն» է». Legist Advocates Team
«ՀՀ քննչական կոմիտեն Արցախի Հանրապետության Մարտակերտ համայնքի ղեկավար Միշա Գյուրջյանի արդարացման վերաբերյալ տարածել է պարզաբանում, որն...
Աղբյուր` Panorama.am
17:26
Օձունում մեքենա է այրվել
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հոկտեմբերի 26-ին, ժամը 15:26-ին ահազանգ է ստացվել, որ Օձուն գյուղի...
Աղբյուր` Panorama.am
17:21
«Ավանտա»-ի հիմնադիր ամուսինները բաժանվել են
«Ավանտա» կլինիկայի հիմնադիր ամուսինները՝ Կարեն Գրիգորյանն ու  Լիլիթ Թումանյանն ամուսանլուծվել են։ «Թվում էր` բիզնեսն...
Աղբյուր` Panorama.am
16:58
Մահացածը երգչուհու քույրն է
Ավտովթարից մահացել է երգչուհի Մաշ Իսրայելյանի քույրը։ Այս մասին հայտնում է «Հրապարակ»-ը։ Տեղեկությունը հաստատել է երգչուհու...
Աղբյուր` Panorama.am
16:39
Տիգրան Ղազարյանը նույնպես դուրս եկավ 1/4 եզրափակիչ
70 կգ քաշային կարգում հանդես եկող Տիգրան Ղազարյանը 5։3 հաշվով հաղթել է ամերիկացուն ու դուրս եկել 1/4 եզրափակիչ։ Այս մասին հայտնում է Ըմբշամարտի...
Աղբյուր` Panorama.am
16:22
Մանվել Խնձրցյանը հաղթեց թուրք և ադրբեջանցի ըմբիշներին
57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը ըմբշամարտի աշխարհի Մ23 առաջնությունում հաղթել է ադրբեջանցի և թուրք ըմբիշներին՝ դուրս գալով 1/4 եզրափակիչ։...
Աղբյուր` Panorama.am
16:18
Վորոնեժի բնակչուհին բողոքի ակցիաների պատճառով չի կարողացել Հայաստան գալ, դատի է տվել տուր օպերատորին
Վորոնեժի բնակչուհին, որ նախատեսել էր Հայաստան գալ անցած աշնանը, բողոքի ակցիաների պատճառով չի կարողացել այցելել։  Tourdom.ru...
Աղբյուր` Panorama.am
16:00
Երևանի կամուրջները կունենան տեխնիկական բնութագիր
Գետառի կամուրջը կառուցվել է 12-րդ դարում, այն Երևանում ամենահինն է։ Այսօր այդ կամուրջը ու դրանից հետո կառուցված բազմաթիվ կամրջային հանգույցներ...
Աղբյուր` Panorama.am
15:57
Երևանում բախվել են ավտոբուսն ու մարդատար մեքենան, կա տուժած
Այսօր  հասարակական տրանսպորտի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի փոխանցմամբ,  ժամը 13:00-ի...
Աղբյուր` Panorama.am
15:47
Բերդի նախկին ղեկավարը կրկին դատարանի առաջ է կանգնել
Բերդ համայնքի նախկին համայնքապետ Հարություն Մանուչարյանն արդարացվել է պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեղադրանքով, ապա` կրկին կանգնել...
Աղբյուր` Panorama.am
15:37
Միխայիլ Գալուստյանը նշել է 45-ամյակը
Ազգությամբ հայ դերասան ու հումորիստ Միխայիլ Գալուստյանը նախօրեին նշել է 45-ամյակը։ «Գազետա.ռու»-ն հիշեցրել է, որ դերասանը...
Աղբյուր` Panorama.am
15:03
Ֆիլիպիններում զոհերի թիվն ավելացել է
Ֆիլիպինների հյուսիսում գտնվող Լուսոն  կղզում «Տրամի» փոթորիկի հետևանքով  ավերածություններ են եղել, զոհվել է 81 մարդ։ Այս...
Աղբյուր` Panorama.am
14:42
Թևանյան. Նիկոլ Փաշինյանը Հայաստանը մտցնում է Թուրքիայի երախի մեջ
«Նիկոլ Փաշինյանը Հայաստանը մտցնում է Թուրքիայի երախի մեջ։ Անունը դրել են «Անդամակցում ենք ԵՄ–ին», բայց իրականությունն...
Աղբյուր` Panorama.am
14:36
Վրաստանում ընտրատեղամասերը փակվելուց հետո բողոքի ակցիաներ են սպասվում
Վրաստանում ընդդիմությունը մտադիր է հանրահավաքներ անցկացնել ընտրատեղամասերի փակումից հետո՝ ժամը 20:00-ին։ «ՏԱՍՍ» գործակալության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ավանդական երգ ու պար, համեղ ուտեստներ. Ղափամայի տոն՝ Երևանում
19:51 25/10/2024

Ավանդական երգ ու պար, համեղ ուտեստներ. Ղափամայի տոն՝ Երևանում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}