Հասարակություն 12:51 25/05/2020 Հայաստան

Աշխատակից. Հայկ Մարությանի կինն ամեն օր գալիս էր Կանաչապատման ՀՈԱԿ

Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցներն ակցիան են իրականացնում. աշխատակիցները ազատման ծանուցագրեր են ստացել։ Աշխատակիցների ներկայացմամբ, երեք հոգի արդեն ծանուցագիր են ստացել։

«Մեկ ամիս է, ինչ պաշտոնավարում է նոր տնօրենը։ Ասում է՝ դիմում գրեք ու ազատվեք աշխատանքից։ Ասում եմ՝ ներկայացրեք պատճառը, թե ինչ հիմքով։ Ասում է՝ ՀՈԱԿ-ի անվտանգությունից ելնելով։ Ասում եմ՝ անձնական, աշխատանքային, մասնագիտական գեթ մեկ օրինակ նշեք, որ չենք կարողացել գոհացնել, ասում է՝ խնդիրը ոչ անձնական է, ոչ մասնագիտական»,- ասաց աշխատակիցներից մեկը։ 

ՀՈԱԿ-ի հասարակության հետ կապերի, լրատվության բաժնի ղեկավար Արթուր Աղաբեկյանն ասաց, որ վատ մթնոլորտը սկսվել է ապրիլի 28-ից, երբ ապրիլի 27-ից նախկին տնօրեն Արմեն Բեգոյանը հեռացվեց։

«Արա Աղայանին բերեցին նոր տնօրեն, ներկայացրեցին ու սկսվեց այն քաոսը, որ մինչև օրս շարունակվում է։ Առաջին օրվանից նա և իր բերած անձնակազմը՝ տեղակալ և այլն, անհասկանալի մարդիկ, սկսեցին չբարևել անձնակազմին։  Ինքը եկել է, մենք իրեն ժպիտով դիմավորել ենք։ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարն ասել էր, որ կադրային ջարդ չի լինելու, շարունակելու ենք նորմալ աշխատանքը, բայց արհամարհական ու վատ վերաբերմունքը շարունավում է  մինչ օրս», -նշեց նա։

Հարցին՝ կադրային ջարդ է տեղի ունենում, միգուցե նրա հետ է կապված,  որ նախկին ղեկավարի կադրե՞րն եք, աշխատակիցներից մեկը պատասխանեց. «Ըստ հավանականության։ Անձնական ոչինչ չկա»։

Ա. Աղաբեկյան և ևս մեկ աշխատակից՝ կադրերի բաժնի պետը,  ասացին, որ իրենք են ազատման դիմում գրել, քանի որ չէին կարող աշխատել նման պայմաններում։  Բացի հասարակայնության հետ կապերի բաժնից, նաև գործավարուհին է ազատման ծանուցում ստացել։

«Մենք կփորձենք ամեն տեղ դիմել, բայց այստեղ կանգնած յուրաքանչյուրը հիասթափված են և չեն հավատում, որ իրավական ճանապարհով այս հարցը կլուծվի։ Դիմում եմ վարչապետին, որ եթե այս երկրում կա արդարություն, ոտնահարված չեն մարդու իրավունքները, ընդամենը ժամերի ընթացքում նոր տնօրենը պետք է հրաժարական տա, ազատման դիմում գրի ու հեռանա»,- ասաց Ա. Աղաբեկյանը։

Նա նշեց, որ քաղաքապետի կնոջը տեսել են քաղաքապատերանի շենքում, իրենց ՀՈԱԿ-ում։
Մեկ այլ աշխատակից ասաց.  «Ամեն օր գալիս էր ՀՈԱԿ։ Ես բավականին շուտ եմ գալիս աշխատանքի, մինչև ժամը 9-ը, եղել է, որ ես եկել եմ, ինքն արդեն ՀՈԱԿ-ում է եղել: Այո, առնչվել ենք որոշ հարցերում: Ինչ-որ բաներ հարցրել է, պատասխանել եմ: Հրահանգներ չի տվել, բայց խնդրել է դիմում ընդունել աշխատանքի մեկ անձից: Չեմ կարող ասել ում համար, որովհետև դա անձնական տվյալ է։ Դա եղել է հին տնօրենի օրոք»։

ՀՈԱԿ-ի հասարակայնության հետ կապերի, լրատվության բաժնի ղեկավարն ասաց. «Ըստ խոսակցությունների, Իվա Մարությանը որոշել է կադրային քաղաքականությունն ինքը վարի: Անգամ այն հաստիքը, որը ես եմ զբաղեցնում, դրա շուրջ վեջ է եղել, որ ինքն իր մարդուն պետք է բերի, նշանակի: Այդպիսի շատ հաստիքներ կան: Հին տնօրենը դրան դեմ է գնացել և պատճառներից մեկը, ըստ խոսակցությունների, դա է, որ լարվել են հարաբերությունները հին տնօրենի հետ: Այսինքն, հին տնօրենը նրա ձեռքում խամաճիկ չդարձավ»:

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն ասաց, որ նույնիսկ իր համար էլ անսպասելի էր, որ չի անցնի մեկ ամիս և այս հիմնարկից այսքան  դժգոհություններ  կլինեն ու նոր տնօրենից։

«Ես մասնակցել եմ տնօրենի մրցույթին, որի ժամանակ երկու թեկնածու ընտրվեցին, ընտրությունն արդեն լինելու էր Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի  անձնական որոշումը։
Բոլորս գիտենք, ինչեր տեղի ունեցան վերջին 1-2 ամսում կապված «Թափառող կենդանիների  վնասազերծման» ՀՈԱԿ-ի, հետագայում Կանապատչաման հիմնարկի  տնօրեն Բեգոյանի և քաղաքապետի կամ նրա կնոջ միջև։ Վերջին նիստի ժամանակ քաղաքապետը շատ գռեհիկ, ցածրորակ արտահայտություն իրենց թույլ տվեց, երբ ԲՀԿ-ից տիկին Առաքելյանը հարցրել էր, թե ի՞նչ խնդիր կա, ասաց՝  դե աղջիկներն իրար մեջ ինչ-որ բան չեն  կիսել։ Աղջիկներ ասելով՝ նկատի ուներ իր կնոջը ու Կանաչապատման  ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն պարոն Բեգոյանին»,- նշեց ավագանու անդամը։

Թ. Վարդանյանի խոսքով, այստեղ խորը միտում է տեսնում այն աշխատակիցների հետ կապված, ովքեր պաշտպանել են նախկին տնօրենին,  բայց այն, ինչ այս պահին է կատարվում, անթույլատրելի է։

«Ինչ վերաբերվում է  քաղաքապետի և կնոջ կապվածություններին բոլոր նորաստեղծ հիմնարկների հետ, ևս ակնհայտ է, թող որևէ մեկը չփորձի սա մեկնաբանել որպես աշխատանք, նաև քաղաքապետը, որն ասում է՝ իմ կինն ինձ օգնում է։ Ուրախ ենք, որ ձեր կինը ձեզ օգնում է, բայց կլինի՞ քաղաքային խնդիրների մեջ, ներողություն արտահայտությանս համար, քիթը չխոթի, որովհետև մասնագետ չէ, պաշտոնյա չէ։ Արդեն երկու տարի լրանում է, մենք ամեն օր լսում ենք քաղաքապետի կնոջ ոդիսականների մասին։ Սա խնդիր է, աննորմալ եմ համարում, կարծում եմ, քաղաքապետը պետք է վերջիվերջո իր կնոջը  որոշակի չափերի մեջ պահի, որովհետև քաղաքային տնտեսությունը մասնագիտական է, որևէ մեկն իրավասու չէ քաղաքապետից բացի հրանգներ  տալ նրանց աշխատանքների հետ կապված»,- ասաց նա։

Թ. Վարդանյանն ասաց, որ ինքը տեսել է քաղաքապետի կնջը, որը քաղաքապետարանի շենք է գալիս. «Տեսել եմ, երբ մեքենան կայանում էր ծառայողական կայանատեղիում, որտեղ կայանում են միայն աշխատակիցները։ Մեկ տարի քաղաքապետը հերքում էր, բայց արդեն մեկ տարի քաղապետը սկսել է կցկտուր բաներ ասել, տեսավ, որ ամեն ինչ ակնհայտ է  դառնում։ Ասում է՝ օգնում է իմ կինը, մի քանի  միլիարդի ներդրումներ է  բերում։ Այդ ներդրումների պատմությունն էլ կբացահայտվի, այդ ներդրումներն էլ հարթ չեն, այնպես չէ որ քաղաքապետի, առավել ևս քաղաքապետի  կնոջ ձեռքբերում  է։ Ես խնդրում եմ ամեն ոք մնա իր տեղում, ամեն մարդ իրականացնի իր գործառույթները, այդ թվում քաղաքապետն ու իր կինը»։

Թ. Վարդանյանը կրկնեց, որ ՀՈԱԿ-ի աշխատակիցներին աշխատանքից ազատելու հարցում հստակ միտում է տեսնում, քաղաքապետարան հասնելուն պես անմիջապես գրավոր պահանջելու է քաղաքապետից  տրամադրել ազատման հստակ հիմքերը, որովհետև բազմաթիվ մարդիկ մնացել են գործազուրկ, հատկապես այս իրավիճակում։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես». Ակցիա կառավարության դիմաց
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես» գրությամբ ցուցապաստառով կառավարության շենքի դիմաց են հավաքվել  «Արդար Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Եթե մենք չհամակարգենք այս շարժումը, ապա այն կվերածվի քաոսի և մենք տանուլ կտանք. Աբրահամ Գասպարյան
«Այս շարժումը կդառնա այն լոկոմոտիվը, որով մենք կկարողանանք մեր առջև դրված խնդիրը լուծել»,-հայ-վրացական միջպետական ճանապարհի Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Շոլց. Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելու հնարավորություններն ավելի մեծ են, քան երբևէ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբևէ այնքան մեծ...
Աղբյուր` Panorama.am
15:21
Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Այսօր, պլանային հետազոտություն անցնելուց հետո, Նախագահ Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից»,-տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին
Նախատեսվում է գործարկել աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
Աղբյուր` Panorama.am
15:01
Փաշինյան. Հարցը ցավոտ է, դա ուրիշի տունը չի, իմ տունն է
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ են դնում սեղանին։ «Սա շատ կարոր փուլ է...
Աղբյուր` Panorama.am
14:51
Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում
Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով
Աղբյուր` Panorama.am
14:40
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Հաագայի Արդարադատության միջազգային դատարանն ավարտել է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հնարավոր խախտման...
Աղբյուր` Panorama.am
14:23
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրել է. «Հիմա` քաղաքացիների թվի աճը, դիմադրության օջախների տարածումն ու սինխրոն աշխատանքը, հասարակության մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:09
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. Ոստիկանություն
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, իսկ Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է: «Ոստիկանությունը...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սուրենյանց. Կամ մենք այդ քաղաքական լուծումները կգտնենք, կամ 2-3 ամիս հետո Հայաստանում կլինի անվերահսկելի քաոս
Ականապատ տարածքներն ականազերծում է  Հայաստանի զինված ուժերի զինծառայողը, որ հանձնի թշնամուն։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը սա հոգեբանական...
Աղբյուր` Panorama.am
13:38
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Ապրիլի 26-ի ցերեկը, 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։...
Աղբյուր` Panorama.am
13:33
«Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ
Երեկ, այսօր Երևանում, նաև Հայաստանի տարբեր քաղաքներում, ճանապարհներին բողոքի ակցիաներ են տեղի ունենում՝ ի աջացություն տավուշցիների, ովքեր արդեն...
Աղբյուր` Panorama.am
13:15
ՌԴ ՊՆ ԳՇ պաշտոնյան հայտնում է՝ Ակնայում ռուսները և թուրքերը համատեղ լուծել են բոլոր խնդիրները
Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնն ավարտել է իր գործունեությունը։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցների տարածած...
Աղբյուր` Panorama.am
12:58
Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան
Արման Նավասարդյանը ապրիլի 30-ից մասնակցելու է 25-օրյա պահեստազորայինների վարժական հավաքի։
Աղբյուր` Panorama.am
12:40
Ծնողներ, արցախցիներ, Եկեղեցի ու... մի խումբ կենդանի
Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան գրում է. «Զոհվածների ծնողները ասում են պայքարեք, որ մեր բախտին չարժանանաք։...
Աղբյուր` Panorama.am
12:32
Ինչո՞ւ են լռում արևմտյան իրական դեսպանները և նրանց ինքնակոչ հայաստանյան «խոսնակները»
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալոց երեկ Երևանի կենտրոնում բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանների կողմից կանանց բերման ենթարկելուն,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}