Մոսկվայի քաղաքապետ. Սանիտարական սահմանափակումները կմնան՝ մինչև պատվաստանյութի ստացումը
Ինքնապահպանման և սանիտարական սահմանափակումների ռեժիմը կմնա Մոսկվայում՝ մինչև COVID-19-ի դեմ պատվաստանյութի ի հայտ գալը: Այս մասին, kommersant-ի հաղորդմամբ, «Ռուսաստան 24» հեռուստաալիքին ասել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը: Քաղաքապետը հավելել է, որ մայրաքաղաքում կորոնավիրուսի տարածման պիկն անցյալում է:
«Վախենամ, որ ինքնապահպանման և սանիտարական սահմանափակումների ռեժիմը երկար կտևի, այնքան ժամանակ, մինչև պատվաստանյութը ստանանք», - ասել է քաղաքապետը:
Ռուսաստանի Առողջապահության նախարարությունը ակնկալում է, որ պատվաստանյութը կլինի հուլիսի վերջին:
Սոբյանինը չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ է նշանակում «ինքնապահպանման ռեժիմ» տերմինը, բայց հավելել է, որ անցումը նորմալ կյանքի արդեն սկսվել է Մոսկվայում:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին