Հասարակություն 17:29 29/05/2020 Հայաստան

Նախարար. Արցախի հետ ռոումինգի սակագները նվազեցնելու գործընթացը շարունակական է լինելու

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում է ՀՀ պետական կառավարման մարմինների 2019թ. գործունեության հաշվետվությունների քննարկումը: Այսօր ներկայացվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գործունեության հաշվետվությունը, զեկուցմամբ հանդես է եկել նախարար Հակոբ Արշակյանը: Այս մասին հայտնում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ 

Նախարարի հաղորդմամբ՝ 2019թ. մայիսի վերջ ստեղծված նախարարությունը հաշվետու ժամանակահատվածում աշխատանքներ է իրականացրել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, ռազմարդյունաբերության, թվայնացման, հեռահաղորդակցության խթանման ուղղություններով:

Ոլորտային ցուցանիշների մասով նշվել է, որ ընդհանուր շրջանառությունն  աճել է 30 տոկոսով, ԲՏԱ շրջանառության մասնաբաժինը ՀՆԱ-ում աճել է 2.4 տոկոսով: 25 տոկոսով աճել է ոլորտի ընկերությունների թիվը, ինչը, Հ. Արշակյանի խոսքով, պայմանավորված է նորաստեղծ ընկերություններին արտոնությունների և դրամաշնորհների տրամադրմամբ:

Արձանագրվել է նաև ոլորտում զբաղվածության մակարդակի աճ՝ շուրջ 21 տոկոս: Մշակվել են և ընթացքի մեջ են «Գաղափարից բիզնես», «Վիրտուալ կամուրջ», «Բուհ-մասնավոր» կրթական, «Ներուժ», «Ազգային վենչուրային ֆոնդ»  և մի շարք այլ ծրագրեր:

Նախարարը նշել է, որ 2019թ. իրականացված աշխատանքների արդյունքում Արցախի հետ ռոումինգի սակագները 2020թ. հունվարից նվազել են 52 տոկոսով, և այդ գործընթացը շարունակական է լինելու: Միջազգային համագործակցության շրջանակում Հայաստանի տաղավարը մասնակցել է 4 միջազգային ցուցահանդեսի, ստորագրվել է 7 հուշագիր, առ այսօր կնքված պայմանագրերի ծավալը կազմում է 400.000 ԱՄՆ դոլար:

Փոխգործակցությունը զարգացնելու պայմանավորվածություններ են ձեռք բերվել ինչպես մի շարք երկրների, այնպես էլ միջազգային կազմակերպությունների հետ, այդ ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են: Շարունակվել են մարզերի տեխնոլոգիական զարգացման ծրագրերը. այդ համատեքստում 58,4 մլն դրամ է տրամադրվել Գյումրու տեխնոլոգիական կենտրոնին, 90,2 մլն դրամ՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնին:

Հ. Արշակյանը ներկայացրել է նաև 2020թ. մեկնարկած ծրագրերը՝ «Ծրագրավորման հիմունքներ» անվճար հեռավար դասընթացներ, որոնք կազմակերպվել են կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակով պայմանավորված, կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման մարտահրավերների հաղթահարման դրամաշնորհներ, մշակվում է փոստային կապի ազգային օպերատոր «Հայփոստ» ՓԲԸ կառավարման և զարգացման հայեցակարգը:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կառավարմանն է անցել Ռազմարդյունաբերական կոմիտեն. կատարվել է հայկական ռազմարդյունաբերական համալիրի ստեղծած նմուշների քարտեզագրում, ստեղծվել են համապատասխան կատալոգներ:

Հաշվետու ժամանակաշրջանում նախարարությունում կատարվել է նաև օպտիմալացում, գերատեսչությունը համալրվել է նոր մասնագետներով, շուրջ 28 տոկոսով աճել է միջին աշխատավարձը: Ներկայացվել է նաև Վարչապետի կողմից տրված հանձնարարականների կատարողականը:

Վարչապետը, նախարարի զեկուցումից հետո, հետաքրքրվել է ՀՀ կառավարության գործունեության 2019-2023թթ. միջոցառումների ծրագրի շրջանակում ԲՏԱ նախարարության կատարած աշխատանքներով, այդ թվում նաև՝ ոլորտային ռազմավարությունների մշակման ընթացքով: Հ.Արշակյանը զեկուցել է, որ թվայնացման, ռազմարդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության զարգացման ռազմավարությունները գրեթե պատրաստ են:

Կառավարության ղեկավարն ընդգծել է փաստաթղթերի կարևորությունը, հանձնարարել ավարտին հասցնել դրանց մշակումը, և, ներդաշնակեցնելով կառավարության միջոցառումների ծրագրի հետ, սեղմ ժամկետում ներկայացնել քննարկման:

Վարչապետ Փաշինյանի հարցադրմանն ի պատասխան՝ նախարարը զեկուցել է նաև կապի ոլորտում իրականացված միջոցառումների մասին. ԲՏԱ նախարարությունը հանդես է եկել օրենսդրական փոփոխությունների նախաձեռնություններով, որոնց նպատակը կապի ենթակառուցվածքների զարգացումն է և հասանելիության շրջանակի ընդլայնումը:

Այդ ուղղությամբ քննարկումներն ընթացքի մեջ են: Այս համատեքստում  կառավարության ղեկավարը հանձնարարել է արագացնել ինչպես կապի, այնպես էլ ոլորտային մյուս ուղղություններով ենթակառուցվածքների զարգացման ծրագրերի մշակումը և միջգերատեսչական շրջանառության դնել:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԲՏԱ նախարարության կողմից թվային գործիքների, առցանց հարթակների ներդրման ու կիրառման ուղղությամբ միջոցառումների շարունակական իրականացումը և տվել համապատասխան հանձնարարականներ:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:50
ԿԸՀ-ն մերժեց ԼՀԿ դիմումը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա նիստում չբավարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության դիմումը։ «Արդեն իսկ...
Աղբյուր` Panorama.am
16:36
Մեղադրյալի կողմից ՀՀ տարածքն ապօրինի հատելը հնարավոր դարձնելու դրվագով գործն ուղարկվել է դատարան
ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող՝ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրականացման գործընթացում...
Աղբյուր` Panorama.am
16:35
Տիկարաձե. Սահմաններին ունենք մոնիտորինգի և դեպքերի բացահայտման մեծ փորձ
Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեի հայտարարությամբ, երկիրը մեծ փորձ ունի սահմաններին մոնիտորինգի և վարակման դեպքերի...
Աղբյուր` Panorama.am
16:29
Երևան-Լանջազատ-Գառնի ճանապարհի կառուցման համար մրցույթ է հայտարարվել
ՏԿԵ նախարարության տարածքային զարգացման հիմնադրամը հայտարարում է մրցույթ`Երևան-Լանջազատ-Գառնի ճանապարհի վերանորոգման համար: Ճանապարհի...
Աղբյուր` Panorama.am
16:10
Պարետատունը մերժել է ՀՖՖ-ին
VBET Հայաստանի գավաթի եզրափակիչը կանցկացվի առանց հանդիսականների
Աղբյուր` Panorama.am
16:04
«Նախկինում ՍԴ-ում ճգնաժամ չկար, հիմա կա, քանի որ նիստ տեղի չի ունենում»
«2015 թվականի սահմանադրական փոփոխություններով այնպիսի համակարգ ստեղծվեց, որով սահմանադրական մեծամասնություն կազմող քաղաքական ուժը կարողանա...
Աղբյուր` Panorama.am
15:47
Մահացել է վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանը
Այսօր 79 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանը: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից...
Աղբյուր` Panorama.am
15:43
Դավիթ Խաժակյանը՝ ԿԸՀ-ում. Իմ պնդումն է, որ Արման Բաբաջանյանին պետք է զրկել մանդատից
«Ընդդիմադիր խմբակցությունից պատգամավորի դուրս գալու և մանդատը վայր չդնելու որոշմամբ խախտվում է Հայաստանի Հանրապետության «Ընտրական...
Աղբյուր` Panorama.am
15:41
ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստը հետաձգվեց պաշտպանների՝ անհարգալից վերաբերմունքի պատճառով
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընդմիջումից  հետո ՊՊԾ գնդի գրավման գործով «Սասնա ծռերի»...
Աղբյուր` Panorama.am
15:29
Ձեր կրթությունը, գործն ու խոսքն ի չարս է օգտագործվելու. Ալևոր լոռեցու զգուշացումը պատգամավորներին
«Ոնց որ թե բոլորդ կրթված մարդիկ եք, բայց այդ կրթությունը օգտագործում եք, ոչ թե ազգը միավորելու կամ ազգային ներուժն օգտագործելու համար, այլ...
Աղբյուր` Panorama.am
15:24
Տոնոյանը հանդիպել է Բելառուսի դեսպանին
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր հանդիպել է Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկի հետ` ՀՀ-ում վերջինիս...
Աղբյուր` Panorama.am
15:19
Զոհված զինծառայողների ծնողներն ու ամուսինները կկարողանան բուհերում անվճար սովորել
«Առաջարկում ենք անվճար կրթության իրավունք տալ զոհված զինծառայողներիի ամուսիններին և ծնողներին»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Իմ...
Աղբյուր` Panorama.am
15:18
Հունաստանի խորհրդարանը վավերացրեց ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը
Ս.թ. հուլիսի 7-ին Հունաստանի խորհրդարանի լիագումար նիստում վավերացվել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև համապարփակ և...
Աղբյուր` Panorama.am
15:11
Ղազինյանը ՀՔԾ մերժումը բողոքարկել է ՀՀ Գլխավոր դատախազություն
«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը  հայտնում է, որ Հատուկ քննչական ծառայության կողմից քրեական գործ...
Աղբյուր` Panorama.am
15:07
Աշխարհում նկատվում է ծայրահեղ եղանակային պայմանների աննախադեպ աճ
Վերջին ժամանակներում աշխարհում նկատվում է ծայրահեղ եղանակային պայմանների աննախադեպ աճ, որը կործանարար ազդեցություն է ունենում։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
15:00
Իտալիայում նուդիստներին տուգանել են 3 հազար եվրոյով՝ սոցիալական հեռավորությունը չպահպանելու համար
Վեց մարդ, որոնք համարձակվել էին մերկ հայտնվել կիրակի օրը Իտալիայի Կոմո լճի ափին, տուգանվել են՝ հասարակական վայրում ոչ պատշաճ պահվածքի համար:...
Աղբյուր` Panorama.am
14:52
Կա՞ որևէ նպաստ, որից մարդը զրկվում է վարձու աշխատանքի անցնելու դեպքում. պատգամավոր
«Միկրոձեռնարկատիրությունների վարձու աշխատողները կկարողանան երեխայի խնամքի և ժամանակավոր անաշխատունակության նպաստ ստանալ»,-...
Աղբյուր` Panorama.am
14:48
«Արմմոնո»-ն նվիրվում է Հրանտ Մաթևոսյանի 85-ամյակին
Այն կկայանա օգոստոսի 1-10-ը։
Աղբյուր` Panorama.am
14:42
Չինաստանում ուսանողներ տեղափոխող ավտոբուսն ընկել է լիճը․ 21 մարդ մահացել է
Առնվազն 21 մարդ է մահացել այն բանից հետո, երբ ավտոբուսը, որն ուսանողներին տեղափոխում էր համալսարանի ընդունելության քննությունների, ընկել էր...
Աղբյուր` Panorama.am
14:36
Արմեն Պետրոսյան. Մասնակի վերահսկողության ճանապարհը մարմնավաճառության ոլորտում անընդունելի է
Արաբագետ Արմեն Պետրոսյանը գրում է. «Նախօրեին ոստիկանության կողմից մարմնավաճառությամբ զբաղվող անձանց հավաքատեղիներ հայտնաբերելու...
Աղբյուր` Panorama.am
14:30
Սև ծովից ցիկլոն է գալիս Հայաստան
Սև ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված, հուլիսի 9-13-ին, հատկապես երեկոյան ժամերին, հանրապետության առանձին շրջաններում սպասվում են...
Աղբյուր` Panorama.am
14:18
Ոստիկանությունից հիշեցնում են. Ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելը հանցագործություն է
Ոստիկանությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Ոստիկանության ծառայողները օրենքով պաշտպանված են գրեթե բոլոր երկրներում:...
Աղբյուր` Panorama.am
14:05
Կարեն Սեդրակյանն վերընտրվեց ՏՄՊՊՀ անդամ
Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ՝80 կողմ և 6 դեմ ձայներով, Կարեն Սեդրակյանին վերընտրեց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական...
Աղբյուր` Panorama.am
14:00
Նատալյա Արինբասարովա. «Իմ երկրպագուն ինձ դավաճանեց, սիրահարվեց Արմեն Ջիգարխանյանի քրոջը»
Դերասանուհի Նատալյա Արինբասարովայի ճակատագիրը կարող էր  այլ լիներ, եթե չլիներ ծանր ախտորոշումը` սրտի հիվանդությունը: Բալետի պարուհին, որի...
Աղբյուր` Panorama.am
13:53
Կոչ. «Տեսալսողական մեդիայի մասին» օրինագիծը հանել շրջանառությունից
Լրագրողական տասը կազմակերպություններ հայտարարություն են տարածել՝ ընդգծելով, որ Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված...
Աղբյուր` Panorama.am
13:46
Զախարովան մեկնաբանել է իր՝ դեսպան նշանակվելու մասին լուրերը
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է իր՝ դեսպան նշանակվելու մասին լուրերը: Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
13:40
ԱԺ-ն առանց գլխադասային հանձնաժողվում քննարկման ծավալուն փաթեթ է ընդունում
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են
18:44 13/06/2020

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}