ԱՄՆ-ը 3,42 միլիարդ դոլարի չկառավարվող հրթիռներ է գնել
ԱՄՆ-ի ցամաքային ուժերը բանակային ուղղաթիռները վերազինելու համար ձեռք են բերել Hydra-70 70 մմ տրամաչափի չկառավարվող հրթիռների (NAR) ամենամեծ խմբաքանակը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին ուրբաթ օրը հայտնել են ԱՄՆ ՊՆ մամուլի ծառայությունից:
«General Dynamics Ordnance Tactical Systems ընկերության հետ կնքվել է 3,42 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր՝ ԱՄՆ-ի բանակի կարիքների համար NAR Hydra-70 հրթիռների արտադրության և տեխնիկական աջակցություն ցուցաբերելու համար: Նախատեսվում է, որ պայմանագրի պահանջները կկատարվեն մինչև 2026 թվականի սեպտեմբերի 30-ը»,- տեղեկացրել են Պաշտպանության նախարարությունից՝ առանց հստակեցնելու զինամթերքի արտադրության ծավալները:
Այս պայմանագիրը 2020 թվականի սկզբից ի վեր Պենտագոնի կողմից ստորագրված զենքի գնման խոշորագույն համաձայնագրերից մեկն է:
Hydra-70 հրթիռը ԱՄՆ-ի բանակի ավիացիայում հիմնական օգագործվող չկառավարովող հրթիռն է: Այն տեղադրվում է AH-64 Apache և AH-1Z Viper մարտական ուղղաթիռների, ինչպես նաև UH-60 Black Hawk ռազմա-տրանսպորտային ուղղաթիռների վրա: