Երկիր մոլորակի վրա մարդու ապրելու համար պիտանի տարածքները կրճատվում են
Երկրի վրա օդի ջերմաստիճանի բարձրացման պատճառով կյանքի համար պիտանի վայրերի քանակը նվազում է: Science Advances ամսագրում հրապարակված «Գիտությունների աջակցման ամերիկյան ասոցիացիայի» մի խումբ մասնագետների ուսումնասիրության արդյունքների մասին տեղեկացնում է «Նյուզ.ռու»-ն:
Ըստ գիտնականների, խոնավ ջերմաչափով որոշվող մարդու կյանքի համար ամենակարևորագույն պարամետրերից մեկը 35 աստիճանն է: Սա համապատասխանում է 46 ցելսիուս ջերմաստիճանին: Ավելի բարձր ջերմաստիճանում քրտնարտադրության մեխանիզմը չի հաղթահարում մարմնի սառեցումը:
Հետազոտողները պարզել են, որ մոլորակի վրա ավելի ու ավելի շատ վայրեր են առաջանում, որտեղ ջերմաստիճանի այդ շեմը գերազանցվում է: Նման տարածքներ հայտնաբերվում են Հնդկաստանում, Պակիստանում, Մեքսիկայում, ԱՄՆ-ում և Պարսից ծոցի ափերին: Ըստ գիտնականների, նման տարածքներ կառաջանան նաև Եվրոպայում, եթե շարունակվի գլոբալ տաքացման գործընթացը:
Ավելի վաղ «Նյուզ.ռու»-ն գրել էր, որ Անգլիայի Սաութհեմփթոնի համալսարանի պալեոնտոլոգները իրենց ուսումնասիրությունների հիման վրա եկել են այն եզրակացության, որ Երկրի վրա երկրորդ ամենամեծ ոչնչացումը պայմանավորված է եղել օզոնային շերտի կտրուկ փոքրացմամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան