Քաղաքական 09:45 04/06/2020 Հայաստան

«Առավոտ». «Մարդիկ օրական տասնյակներով մահանում են, իսկ կառավարությունը հերթական հիմարությունն է առաջ բրթում». Վանեցյան

«Առավոտ»-ը հարցազրույց է հրապարակել «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հետ։

«-Առավոտ»-Պարոն Վանեցյան, երեկ Դուք Վանաձորում էիք՝ «Հայրենիք» կուսակցության գրասենյակի բացմանը, տեսանք, որ շփվում էիք կուսակիցների, ժողովրդի հետ, ո՞րն էր մարդկանց ամենահուզող հարցը Ձեր շփումների ընթացքում:

Վանեցյան– Մարդկանց հուզող խնդիրները շատ են և տարբեր` սկսած խաբված լինելու զգացողությունից մինչև համաճարակի պայմաններում անպաշտպան լինելը՝ և հոգեբանական, և կենցաղային տեսանկյունից: Բազմաթիվ մարդիկ չեն տեսնում վաղվա օրը, միայն գիտակցում են, որ օրեցօր վատ են ապրում, չնայած մեծ հույսեր ունեին լավ ապրելու: Մարտահրավերները ձնագնդիի պես աճում են բոլոր ուղղություններով: Դա տեսնում և սեփական մաշկի վրա զգում են արդեն բոլորը: Ես անընդմեջ եմ հանդիպում մարդկանց հետ՝ շատ տարբեր մարդկանց, քննարկումներ եմ նախաձեռնում տարբեր ձևաչափերով:

 Այս օրերին մեր քննարկումների հիմնական թեման երկրում ստեղծված իրավիճակն է։ Մենք շատ մտահոգ ենք։ Շատ։ Այսպես շարունակելն այլևս անկարելի է։ Հենց ձեզ մի քանի պարզ հարց տամ՝ Երբ նայում եք շրջապատի բոլոր երկրներին, նրանց կառավարությունների քայլերին, վարակի տարածման նվազող տեմպերին ու մտքում համեմատում եք Հայաստանի հետ՝ ի՞նչ եք մտածում։

Երբ կարդում եք, թե համաճարակից ազատվող երկրներն ինչ պլաններ են արդեն քննարկում տնտեսական նախագծերի, տուրիզմի աշխուժացման, միջազգային ֆինանսավորում ներգրավելու վերաբերյալ ու մտովի համեմատում եք այն հեռանկարի հետ, որ Հայաստանին է սպասում մոտակա ամիսներին, ի՞նչ եք մտածում։ Երբ տեսնում եք, թե համաճարակի դեմ պայքարի ընթացքում շատ ու շատ երկրների կառավարություններ ու հասարակություններ ինչպես դարձան մի բռունցք, մեկ միասնություն ու ճակատամարտ տվեցին մահաբեր ալիքի դեմ ու մտքում համեմատում եք Հայաստանի իրականության հետ, ի՞նչ եք մտածում։

Ասեմ՝ ես ինչ եմ մտածում։ Մեր երկիրն ու մեր ժողովուրդն արժանի չէին այս վիճակին, իսկ գործող իշխանությունը՝ անարժան է Հայաստանին։ Տխուր է, շատ տխուր։ Մենք մեծ արհավիրքի շեմին ենք։

Եթե հիմա էլ չլրջանանք ու քայլեր չձեռնարկենք, շատ վատ կլինի։ Այս կառավարությունը տապալել է համաճարակի դեմ պայքարը և պետք է օր առաջ հեռանա։ Մինչև մենք այս հարցը չլուծենք և չլուծենք օր առաջ, պետք է սպասել միայն ու միայն խորացող ճգնաժամ և հանցավոր մեծ քանակի մահեր։ Այս կառավարության ունակությունն այսքանն է, ոչ ավելին։

Իսկ ինչո՞վ են զբաղված այս օրերին որոշում կայացնողները։ Ասեմ՝ ինչով։ Մարդկանց գույքահարկն են բարձրացնում և քննարկում են համատարած եկամուտների հայտարարագրման անցնելու հարցը։ Մարդիկ օրական տասնյակներով մահանում են, իսկ կառավարությունը հերթական հիմարությունն է առաջ բրթում։ Բավական չէ՞, գրքերից կարդացած ու չհասկացած՝ կայացած երկրների համար գործող միջազգային նորմերը կույր ընդօրինակեք, իբր գործ եք անում։

Կառավարության հախուռն քաղաքականության հետևանքով Հայաստանում ոչ միայն զրոյացել են ներդրումները, այլև դեռ շատ երկար ժամանակ որևէ բանական ներդրող հայացք չի ուղղելու մեր ուղղությամբ։

Մենք հիմա ոչ թե պետք է համատարած հայտարարագրում մտցնենք, այլ գոնե ուղիղ հակառակ գործընթացներն անենք՝ թուլացնելու փոխարեն կրկնակի ուժեղացնենք բանկային գաղտնիքի ինստիտուտը, ավելի հանգիստ վերաբերվենք կանխիկ շրջանառությանը, խրախուսենք արագ փողերի մուտքը երկիր, պետությանը հեռու պահենք արտագնա աշխատանքի գնացածների դրամական փոխանցումներից, դրանից հետաքրքրվելուց։ Այս իշխանությունն այլևս ունակ չէ հասկանալ, որ արհավիրքի դիմաց ենք, ու որ այլ տիպի լուծումներ են պետք։

Եթե գոնե ոչինչ չանեինք, քիչ ավելի թեթև կլիներ։ Ինչ անում են, վատացնում է իրավիճակը։ Այլևս ժամանակ չկա։ Կառավարությունը պետք է հրաժարական տա, վարչապետը պետք է հեռանա։ Ու այս հարցում մենք դաշնակից ենք ցանկացած ուժի և անհատի հետ։ Սպասելու ժամանակ չկա»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

13:39
Ինչպես Սյունիքում «ճշգրտումներից» հետո Հայաստանը բան չստացավ, նույնը լինելու է Տավուշի դեպքում. Տիգրան Աբրահամյան
«Հայաստանյան իշխանության հիմնական քաղաքական  վարքագծային առանձնահատկություններից մեկն այն է, որ բոլոր խնդրահարույց իրավիճակներում,...
Աղբյուր` Panorama.am
13:36
Փոսն ընկած տրոլեյբուսը չի վնասվել
«Տերյան-Կորյուն փողոցների  խաչմերուկում այսօր  համայնքային ենթակայությամբ գործող տրոլեյբուսը հայտնվել էր շինարարի կողմից փողոցը...
Աղբյուր` Panorama.am
13:25
Թաթոյան. Տավուշում տեղի ունեցողը որևէ առնչություն չունի պետական սահմանի դելիմիտացիայի կամ դեմարկացիայի հետ
Տավուշում տեղի ունեցողը որևէ առնչություն չունի պետական սահմանի դելիմիտացիայի կամ դեմարկացիայի հետ: Ահազանգում է Հայաստանի նախկին ՄԻՊ Արման...
Աղբյուր` Panorama.am
13:15
Այս տարի պարենային ապահովվածությունը ցորենի գծով իջնելու է 20 %-ից էլ ներքև, ինչը մարտահրավեր է. Աշոտ Հարությունյան
Սոցիալական ցանցերում օգտատերերը մտահոգություն են հայտնում, որ մեղմ ձմեռվա արդյունքում հանրապետությունում վնասված կիլինեն աշնանացան ցորենի...
Աղբյուր` Panorama.am
13:02
Գլխիվայր շրջված մեքենաներ. Ինչ է կատարվում հանրապետության ճանապարհներին
Առատ տեղումներով պայմանավորված վթարային ու դժվարին իրավիճակ է  ստեղծվել հանրապետության ճանապարհներին։ ՆԳՆ փրկարար ծառայության...
Աղբյուր` Panorama.am
12:55
Շտապօգնության ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն  մարտի 19-ին, ժամը 08:12-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղից դեպի...
Աղբյուր` Panorama.am
12:49
Տեղի է ունեցել Փաշինյանի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առանձնազրույցը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին: Վարչապետի աշխատակազմից հայտնում են՝...
Աղբյուր` Panorama.am
12:38
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին
 Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ  է հղել Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով:...
Աղբյուր` Panorama.am
12:22
Երևանում տրոլեյբուսը հայտնվել է հսկա փոսի մեջ
Երևանում տրոլեյբուսը հայտնվել է հսկա փոսի մեջ ու չի կարողանում շարժվել։ Ուղևորները ստիպված են եղել իջնել։ Դեպքի վայր է ժամանել փրկարար...
Աղբյուր` Panorama.am
12:10
Սերգեյ Խաչատրյանը, Անա Չումաչենկոն և մեծահամբավ այլ երաժիշտներ ընդգրկված են Խաչատրյանի անվան մրցույթի ժյուրիի կազմում
Արամ Խաչատրյանի անվան 20-րդ միջազգային մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված են մեծահամբավ երաժիշտներ։ Հիշեցնենք, որ այս տարի մրցույթն անցկացվում է...
Աղբյուր` Panorama.am
12:10
Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին` ՌԴ նախագահի ընտրություններում համոզիչ հաղթանակի...
Աղբյուր` Panorama.am
11:13
Պետությունից մինչև ինքնապաշտպանական ջոկատներ. Վահե Հովհաննիսյան
«Մենք գտնվում ենք պետական համապարփակ աննորմալության փուլում, սրանից պետք է դուրս գալ»։
Աղբյուր` Panorama.am
11:06
Հայաստանին է մոտենում է հաջորդ ցիկլոնը
Հարավից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված հանրապետության ամբողջ տարածքում դիտվել են առատ տեղումներ, Շիրակում, Լոռիում, Տավուշի...
Աղբյուր` Panorama.am
10:58
Առաջարկվում է երկրորդ Հ1 ստեղծել՝ հանրապետական հեռարձակման
«Նախագծով առաջարկվում է հանրային հեռարձակողին հնարավորություն տալ առանց լիցենզիայի և մրցույթի հանրային մուլտիպլեքսում ուեննալ ևս մեկ...
Աղբյուր` Panorama.am
10:56
Եթե նույնիսկ արվի մի բան, որն ընկալեք ձեր դեմ, դա արտահայտում է ձեր լավագույն շահը. Փաշինյանը ալիևի լեզու է թափում
«Ես եկել եմ Ոսկեպար և Կիրանց, որովհետև սահմանագծման գործընթացը կարող է որոշակի խնդիրներ առաջացնել մեր որոշ բնակավայրերի համար, բայց մյուս...
Աղբյուր` Panorama.am
10:33
Աշխարհում վնասաբեր փոստային առաքումների քանակը նվազել է, ֆիշինգային գրոհներինը՝ ավելացել. «Կասպերսկի»
Գլոբալ փոստային տրաֆիկում սպամի միջին մասնաբաժինը 2023-ին նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համեմատ նվազել է 3,03 տ.կ.-ով և կազմել 45,60%: 2022-ին...
Աղբյուր` Panorama.am
10:17
Եթե ճիշտ եմ հասկանում, «Պատիվ ունեմ» խմբակցությունը չի գրանցվել, որպեսզի քվորում չլինի. Ռուբինյան
Այսօր մեկնարկում է Ազգային ժողովի հերթական քառօրյան։ Սակայն քվորում չլինելու պատճառով, նիստը քիչ ուշ մեկնարկեց։ Նախ գրանցվեց 47 պատգամավոր,...
Աղբյուր` Panorama.am
10:11
Միքայել Վարդանյանը Մասիսին նվիրել է 117 մլն դրամ արժողությամբ աղբահավաք մեքենաներ և 230 աղբաման
Մասիս խոշորացված համայնքում աղբահանության խնդիրն ամբողջությամբ կլուծվի: Բարերար Միքայել Վարդանյանը համայնքին նվիրել է աղբատար մեքենա,...
Աղբյուր` Panorama.am
10:08
Մարդը ոնց կարող է նման սարսափելի մտքեր ունենա. Ալեքսանդր Չաուշյանը Կոնսերվատորիան տեղափոխելու մասին
«Ինձ համար շատ բարդ է հասկանալ, թե մարդը ոնց կարող է նման սարսափելի մտքեր ունենա։ Հետաքրքիր է՝ այդ մարդն ինչ է կերել, խմել, կամ միգուցե...
Աղբյուր` Panorama.am
09:50
Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
09:49
«Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանը պետբյուջեի հաշվին քավորին Փարիզ է տարել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր որդու քավորին, որը խոշոր գործարար է ներկայանում, դասավորել է...
Աղբյուր` Panorama.am
09:47
«Ժողովուրդ». Փաշինյանի այցին հնարավոր է հաջորդի Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի պաշտոնանկությունը
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս շաբաթվա վերջին Նիկոլ Փաշինյանը...
Աղբյուր` Panorama.am
09:45
«Փաստ». «Փողի խնդիր չունեն», բայց գնում են հարկերը և տուրքերը բարձրացնելու կամ նորերը սահմանելու ճանապարհով
«Փաստ» թերթը գրում է. «Դեռ նախորդ տարվանից փորձագետները պնդում էին, որ Հայաստանի իշխանությունները գնալու են հարկերը և...
Աղբյուր` Panorama.am
09:44
«Հրապարակ». ՀՀ իշխանությունը կփորձի՞ հետայսու աշխատել Արցախի ՀԿ սեկտորի հետ
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի ՀԿ սեկտորի ակտիվիստները մարտի 20-ին հանրահավաք են անելու Օպերայի հրապարակում։...
Աղբյուր` Panorama.am
09:42
«Ժողովուրդ». Ազգային ժողովը պատրաստ է և՛ ԱԺ բացօթյա սրճարանի համար գրեթե նույնքան վճարել, և՛ օրացույցների և օրագրերի համար
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ուսումնասիրելով Ազգային ժողովի 2024 թվականի...
Աղբյուր` Panorama.am
09:41
«Փաստ». Փաշինյանը բավական այլայլված է եղել ու նեղված
«Փաստ» թերթը գրում է. «Երեկ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ոսկեպար և, ինչպես տեղեկանում ենք պաշտոնական հաղորդագրությունից,...
Աղբյուր` Panorama.am
09:38
Էդգար Ղազարյան. Իջևանցիներին պետք է փրկել իջևանցիներից
Քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «2022 թվականի օգոստոսին Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների...
Աղբյուր` Panorama.am
09:32
Թուրքիայի արտգործնախարարը բացառում է 2024թվականին ուկրաինական հակամարտության կարգավորումը
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը CNN Turk-ին տված հարցազրույցում ասել է, որ այս տարի Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու...
Աղբյուր` Panorama.am
09:32
«Ժողովուրդ». Փաշինյանի այցին հնարավոր է հաջորդի Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի պաշտոնանկությունը
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս շաբաթվա վերջին Նիկոլ Փաշինյանը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան
12:08 19/03/2024

Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}