ՄԱԿ-ը կընտրի Անվտանգության խորհրդի նոր 5 անդամներ
ՄԱԿ-ն ընտրելու է Անվտանգության խորհրդի 5 նոր ժամանակավոր անդամներ։ Ընտրությունները տեղի կունենան հունիսի 17-ին՝ փակ-գաղտնի քվեարկությամբ։
Այս տարի այս 5 տեղի համար պայքարում են 7 թեկնածու երկրներ։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանից միակ թեկնածուն Հնդկաստանն է։ Արևմտյան պետությունների խմբում 2 տեղի համար կպայքարեն Կանադան, Իռլանդիան ու Նորվեգիան, Աֆրիկայում՝ Քենիան ու Ջիբուտին մրցակցում են 1 տեղի համար, և Մեքսիկան ևս միակ թեկնածուն է Լատինական Ամերիկա և Կարիբյան ավազանի տարածաշրջանից։
Անդամ երկրներն ընտրելու են նաև 54-անդամ ունեցող Սոցիալ-տնտեսական խորհրդի 18 անդամների` 3 տարով։
Հարակից հրապարակումներ`
- ՄԱԿ-ում ընտրություններն ու բազմակողմ ձևաչափերի «սարդոստայնը», որ հյուսում են Թուրքիայի հարևանները
- Հայաստանը քվեարկություն է պահանջել թուրք թեկնածուին ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի նախագահ հաստատելու հարցով
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ