Վանեցյանի հայցն ընդդեմ Փաշինյանի ու նրա մամուլի խոսնակի դատարանում է
«Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նրա մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի:
Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ հայցադիմումը դատարան մուտք է եղել հունիսի 4-ին, մակագրվել է դատավոր Լիլիթ Սարգսյանին:
Ա.Վանեցյանը հայցադիմումով պահանջում է՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալներ հրապարակայնորեն հերքում, դրանց հեռացում, հերքման տեքստը հրապարակելուն պարտավորեցում, պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցում։
politik.am-ը գրում է, որ հայցադիմումի պատճառ է հանդիսացել Փաշինյանի մամուլի խոսնակի հնչեցրած հայտարարությունն առ այն, թե, իբր, «ԶՊՄԿ-ում (Զանգեզուրի պղնձամոլիպդենային կոմբինատ) Մ. Մինասյանի փայաբաժինն, օրինակ, առերևույթ պաշտոնական լիազորությունների չարաշահմամբ և կրկին կեղծ փայատերերի օգնությամբ, ձեռք է բերել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ Վերջինիս հորը պատկանող ընկերությունը դարձել է նաև ԶՊՄԿ-ի բեռների խոշոր փոխադրող»։
Արթուր Վանեցյանի փաստաբանական թիմը հայտարարել էր, որ վարչապետի խոսնակի հայտարարության մեջ տեղ գտած տեղեկությունները որևէ աղերս չունեն իրականության հետ։
«Անթույլատրելի ու զարհուրելի ենք համարում պետության ղեկավարի խոսնակի միջոցով ակնհայտ զրպարտչական տեղեկությունների տարածումը, առավել ևս ինչ-որ «պատշաճ քննություն» իրականացնելու՝ քաղաքական ճնշման ուղղակի տարրեր պարունակող ցուցումը», - հայտարարել էին փաստաբանները։
Հարակից հրապարակումներ`
- Վանեցյանը՝ Փաշինյանին. Մի´ արա, պարզապես մի´ արա
- Արթուր Վանեցյան. Պետք է համախմբվենք մի օրակարգի շուրջ և ձևավորենք ազգային համաձայնության կառավարություն
- Վանեցյան. Փաշինյանը պետք է հրաժարական տա
- Արթուր Վանեցյան. Վեթինգ չանելու պատճառն իշխանության ապաշնորհ և անգրագետ լինելն է
- Փաստաբանը պարզաբանում է, թե ինչու է ՀՔԾ հրավիրվել Արթուր Վանեցյանը
- Միքայել Մինասյան. «Ես, Վանեցյանը և Փաշինյանը. մերժված առաջարկ»
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին